Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Առանց արդարութեան փրկութիւն չþկայ։ 1Մի սաղարթածաւալ որթ է Իս…

Առանց արդարութեան փրկութիւն չþկայ։

1Մի սաղարթածաւալ որթ է Իսրայէլը. Պտուղ է բերում իրան համար. Նա * շատացրել է սեղանները իր երկրի արդիւնքի չափ. Որքան լաւ է երկիրը, նորանք այնքան * լաւացնում են կուռքերը։ 2կոկուած էր նորանց սիրտը. Հիմա յանցաւոր կþլինեն. Նա պիտի ջարդէ նորանց սեղանները, փչացնէ նորանց կուռքերը։ 3* Որովհետեւ հիմա նորանք պիտի ասեն. Մենք թագաւոր չþունինք, որովհետեւ Տէրից չþվախեցինք, եւ թագաւորն ի՞նչ կþանէ մեզ։ 4Խօսքեր են խօսել, սուտ երդուել, ուխտ դնելիս, եւ դատաստանը * սէզի պէս պիտի բուսնէ արտի ակօսների վերայ։ 5* Բեթաւանի * որթերի պատճառով պիտի վախենան Սամարիայի բնակիչները, որ սուգ պիտի անէ նորայ վերայ նորա ժողովուրդը, եւ նորա * քուրմերը * դողալու են նորա փառքի համար. Որովհետեւ նա գերի պիտի գնայ նորանից։ 6Նա էլ է Ասորեստան տարուելու իբրեւ ընծայ * Յարէբ թագաւորի համար, ամօթը պիտի բռնէ Եփրեմին, եւ * Իսրայէլը պիտի ամաչէ իր խորհրդիցը։ 7* Սամարիան բնաջինջ պիտի լինի իր թագաւորովը, ջրի երեսի փրփուրին պէս։ 8Եւ քարուքանդ պիտի լինեն * Աւենի բարձրաւանդակները՝ * Իսրայէլի մեղքը, * փուշ ու տատասկ պիտի բուսնի նորանց սեղանների վերայ. Եւ * պիտի ասեն սարերին. Ծածկեցէք մեզ, եւ բլուրներին՝ Ընկէք մեզ վերայ։

9* Գաբաայի օրերիցը մեղք գործեցիր, ով Իսրայէլ. Այնտեղ կանգնեցին. Նորանց չþհասաւ * Գաբաայումը պատերազմը չարութեան որդկանց դէմ։ 10* Իմ ուզածովը նորանցկþխրատեմ էլ, եւ * նորանց վերայ ժողովուրդներ կþժողովեմ, նորանք իրանց երկու անօրէնութիւնների համար կապուած ժամանակը։ 11Եւ Եփրեմը * մի սովորած երինջ է՝ կալ կասել սիրող, բայց ես նորա վզի գեղեցկութեան վերայ լուծ կþանցնեմ, կառքի եմ լծելու Եփրեմին. Յուդան պիտի հերկէ. Յակոբը պիտի տափանէ նորա համար։

12Սերմեցէք ձեզ համար արդարութիւնով, հնձեցէք ողորմութեան համեմատ, * խամահատ մշակեցէք ձեզ համար, ըստ որում ժամանակ է Տիրոջը որոնելու, մինչեւ որ ինքը գայ եւ արդարութիւն տեղայ ձեզ վերայ։ 13* Դուք ամբարշտութիւնով էք հերկել, անօրէնութիւն հնձեցիք. Ստութեան պտուղը կերաք. Որովհետեւ դու ապաւինեցիր քո ճանապարհին եւ քո զօրաւորների բազմութեանը։ 14* Ուրեմն խռովութիւն է վեր կենալու քո ժողովուրդների մէջ, եւ քո բոլոր բերդերը պիտի քանդուին, ինչպէս Սաղման քանդեց * Բեթարբէլը պատերազմի օրը. * մայրը որդկանցը հետ ջարդուեցաւ։ 15Այսպէս է անելու ձեզ Բեթելը, ձեր չարութեան չար լինելու համար. Արշալոյսին պիտի բոլորովին բնաջինջ լինի * Իսրայէլի թագաւորը։

*10.1 Գլ. ը. 11։ ժբ. 12։

*10.1 Գլ. ը. 4։

*10.3 Գլ. գ. 4։ ժա. 5։ Միք. դ. 9։ Հմր. 7։

*10.4 Տես բ Օր. իթ. 18։ Ամովս ե. 7։ զ. 12։ Գոր. ը. 23։ Եբր. ժբ. 15։

*10.5 Գլ. դ. 15։

*10.5 գ Թագ. ժբ. 28, 29։ Գլ. ը. 5, 6։

*10.5 դ Թագ. իգ. 5։ Սոփ. ա. 4։

*10.5 ա Թագ. դ. 21, 22։ Գլ. թ. 11։

*10.6 Գլ. ե. 13։

*10.6 Գլ. ժա. 6։

*10.7 Հմր. 3, 15։

*10.8 Գլ. դ. 15։

*10.8 բ Օր. թ. 21։ գ Թագ. ժբ. 30։

*10.8 Գլ. թ. 6։

*10.8 Ես. բ. 19։ Ղուկ. իգ. 30։ Յայտ. զ. 16։ թ. 6։

*10.9 Գլ. թ. 9։

*10.9 Տես Դատ. ի։

*10.10 բ Օր. իը. 63։

*10.10 Երեմ. ժզ. 16։ Եզեկ. իգ. 46, 47։ Գլ. ը. 16։

*10.11 Երեմ. ծ. 11։ Միք. դ. 13։

*10.12 Երեմ. գ. 3։

*10.13 Յոբ դ. 8։ Առակ. իբ. 8։ Գլ. ը. 7։ Գաղ. զ. 8։

*10.14 Գլ. ժգ. 16։

*10.14 դ Թագ. ժը. 34։ ժթ. 13։

*10.14 Գլ. ժգ. 16։

*10.15 Հմր. 7։