Հին Կտակարան
Նոր Կտակարան
Փարիսեցիները նշան են խնդրում։ Քրիստոսի պատասխանը։ Կանխաւ իմացնում է ի…
Փարիսեցիները նշան են խնդրում։ Քրիստոսի պատասխանը։ Կանխաւ իմացնում է իր մահը։
1Եւ * Փարիսեցիները եւ Սադուկեցիները նորա մօտ եկան, եւ փորձելով նորանից ուզում էին որ երկնքիցը մի նշան ցոյց տայ նորանց։ 2Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց. Իրիկուն դառած ժամանակ ասում էք՝ Պարզ կ’լինի որովհետեւ երկինքը կարմրել է։ 3Եւ առաւօտը՝ Այսօր մրրիկ կ’լինի, որովհետեւ երկինքը պղտորած կարմրացել է։ Կե՛ղծաւորներ, երկնքի երեսը գիտէք քննել, բայց ժամանակների նշանները չէ՞ք կարող։ 4* Չար եւ շնացող ազգը նշան է խնդրում. Եւ նշան չի տրուիլ նորան, բայց միայն Յովնան մարգարէի նշանը։ Եւ նորանց թողեց գնաց։
5Եւ * նորա աշակերտները այն կողմը գնալիս մոռացան հաց վեր առնել։ 6Եւ Յիսուսը նորանց ասեց. * Տեսէք եւ զգոյշ կացէք Փարիսեցիների եւ Սադուկեցիների խմորիցը։ 7Իսկ նորանք իրանց միջումը միտք էին անում եւ ասում թէ Հաց չենք վեր առել։ 8Եւ Յիսուսը այս իմանալով ասեց. Ի՞նչու էք միտք անում ձեր միջումը, թե՛րահաւատներ, թէ հաց չէք վեր առել։ 9* Տակաւին չէ՞ք իմանում, եւ չէ՞ք էլ յիշում այն հինգ հացը հինգ հազար մարդկանցը, եւ քանի՞ քթոց վեր առաք։ 10* Ոչ էլ այն եօթը հացը չորս հազար մարդկանցը, եւ քանի՞ զամբիւղ վեր առաք. 11Ի՞նչպէս չէք իմանում, որ հացի համար չ’ասեցի ձեզ՝ զգոյշ կենալ Փարիսեցիների եւ Սադուկեցիների խմորիցը։ 12Այն ժամանակ հասկացան, որ չ’ասեց հացի խմորիցն զգոյշ կենալ, այլ Փարիսեցիների եւ Սադուկեցիների վարդապետութիւնիցը։
13Եւ Յիսուսը դուրս գնաց Փիլիպպեայ Կեսարիայի կողմերը, եւ իր աշակերտներին հարցնում էր եւ ասում. * Մարդիկ ինձ համար ո՞վ են ասում, որ մարդի Որդին լինի։ 14Նորանք էլ ասեցին. * Ոմանք՝ թէ Յովհաննէս Մկրտիչն է. Իսկ միւսները՝ Եղիան. Ուրիշներն էլ՝ Երեմիան, կամ մարգարէների մէկը։ 15Նորանց ասեց. Իսկ դուք ո՞վ էք ասում ինձ համար, թէ լինիմ։ 16Սիմօն Պետրոսը պատասխան տուաւ եւ ասեց. * Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստուծոյ Որդին։ 17Եւ Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց նորան. Երանի քեզ, Սիմօն՝ Յովնանի որդի, * որովհետեւ մարմինը եւ արիւնը չ’յայտնեց քեզ, * բայց իմ Հայրը որ երկնքումն է։ 18Ես էլ ասում եմ քեզ, որ * դու ես * Պետրոս, եւ * այդ վէմի վերայ կ’շինեմ իմ եկեղեցին, եւ * դժոխքի դռները չեն յաղթիլ նորան։ 19Եւ ես * կ’տամ քեզ երկնքի արքայութեան բանալիները, եւ այն որ կապես երկրի վերայ, կապուած կ’լինի երկնքումը. Եւ այն որ երկրի վերայ արձակես, արձակուած կ’լինի երկնքումը։ 20* Այն ժամանակ իր աշակերտներին պատուիրեց, որ ոչ ոքի չ’ասեն, թէ նա է Քրիստոսը։
21Այնուհետեւ Յիսուսը սկսեց * աշակերտներին յայտնել, թէ պէտք է նորան Երուսաղէմ գնալ եւ ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը շատ չարչարանքով չարչարուիլ, սպանուիլ եւ երրորդ օրը յարութիւն առնել։ 22Եւ Պետրոսը նորան մի կողմ տանելով սկսեց նորան յանդիմանել եւ ասել՝ Քաւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ չ’լինի քեզ։ 23Եւ նա դառաւ՝ ասեց Պետրոսին. Յետս գնա, * սա՛տանայ, դու * գայթակղութիւն ես ինձ. Որովհետեւ դու միտք չես անում Աստուծոյ՝ այլ մարդկանց բաները։
24* Այն ժամանակ Յիսուսը իր աշակերտներին ասեց. Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչն առնէ, եւ իմ ետեւից գայ։ 25Որովհետեւ * ով որ իր անձը ուզէ ապրեցնել, կ’կորցնէ նորան, եւ ով որ իր անձը կորցնէ ինձ համար՝ կ’գտնէ նորան։ 26Որովհետեւ ի՞նչ օգուտ ունի մարդ, որ բոլոր աշխարհքն ստանայ եւ իր անձը կորցնէ. Կամ * ի՞նչ գին կ’տայ մարդ իր անձը փրկելու համար։ 27Որովհետեւ մարդի * Որդին գալու է իր Հօր փառքովն * իր հրեշտակների հետ. Եւ * այն ժամանակ ամեն մէկին կ’հատուցանէ նորա գործերի համեմատ։ 28Ճշմարիտ ասում եմ ձեզ, * այստեղ կանգնողներից կան ոմանք, որ մահ չեն ճաշակել, մինչեւ որ մարդի Որդին տեսնեն իր թագաւորութիւնովը գալիս։
*16.1 Գլ. ժբ. 38։ Մար. ը. 11։ Ղուկ. ժա. 16։ ժբ. 54-56։
*16.4 Գլ. ժբ. 39։
*16.5 Մար. ը. 14։
*16.6 Հմր. 11։ Ղուկ. ժբ. 1։
*16.9 Գլ. ժդ. 17։ Յովհ. զ. 9։
*16.10 Գլ. ժե. 34։
*16.13 Մար. ը. 27։ Ղուկ. թ. 18։
*16.14 Գլ. ժդ. 2։ Ղուկ. թ. 7-9։
*16.16 Գլ. ժդ. 33։ Մար. ը. 29։ Ղուկ. թ. 20։ Յովհ. զ. 70։ ժա. 27։ Գոր. ը. 37։ թ. 20։ ա Յովհ. դ. 15։ ե. 5։ Եբր. ա. 2, 5։
*16.17 Եփես. բ. 8։
*16.17 Տես ա Կոր. բ. 10։ Գաղ. ա. 16։
*16.18 Յովհ. ա. 42։
*16.18 Այսինքն՝ վէմ
*16.18 Եփես. բ. 20։ Յայտ. իա. 14։
*16.18 Ես. լը. 10։ Տես Յոբ լը. 17։
*16.19 Գլ. ժը. 18։ Յովհ. ի. 23։
*16.20 Գլ. ժէ. 9։ Մար. ը. 30։ Ղուկ. թ. 21։
*16.21 Գլ. ի. 17։ Մար. ը. 31։ թ. 31։ Ղուկ. թ. 22-27։ ժը. 31։
*16.23 Տես բ Թագ. ժթ. 22։
*16.23 Հռովմ. ը. 7։
*16.24 Գլ. ժ. 38։ Մար. ը. 34։ Ղուկ. թ. 23։ ժդ. 27։ Գոր. ժդ. 21։ ա Թես. գ. 3։ բ Տիմ. գ. 12։
*16.25 Ղուկ. ժէ. 33։ Յովհ. ժբ. 25։
*16.26 Սաղ. խթ. 7, 8։
*16.27 Գլ. իզ. 64։ Մար. ը. 38։ Ղուկ. թ. 26։
*16.27 Դան. է. 10։ Զաք. ժդ. 5։ Գլ. իե. 31։ Յուդ. 14։
*16.27 Յոբ լդ. 11։ Սաղ. կբ. 12։ Առակ. իդ. 12։ Երեմ. ժէ. 10։ լբ. 19։ Հռովմ. բ. 6, 9, 10։ ա Կոր. գ. 8։ բ Կոր. ե. 10։ ա Պետ. ա. 17։ Յայտ. բ. 23։ իբ. 12։
*16.28 Մար. ը. 39։ Ղուկ. թ. 27։