Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Բանաւոր պաշտօնը և քրիստոնէական կեանքի կանոններ։ 1* Արդ աղաչու…

Բանաւոր պաշտօնը և քրիստոնէական կեանքի կանոններ։

1* Արդ աղաչում եմ ձեզ, եղբարք, Աստուծոյ ողորմութիւնովը, * որ ձեր * մարմինները ներկայացնէք * կենդանի, սուրբ եւ Աստուծոյ ընդունելի պատարագ, որ է ձեր բանաւոր պաշտօնը։ 2* Եւ մի կերպարանուիք այս աշխարհքի կերպարանքովը. * այլ նորոգուեցէք ձեր մտքի նորոգութեամբը, * որ դուք քննէք թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը՝ բարին, հաճելին եւ կատարեալը։ 3* Որովհետեւ Աստուծոյ շնորհքովն՝ որ ինձ տրուած է՝ ասում եմ ձեր մէջ ամենին, * բան չ’մտածել նորանից աւելի, քան թէ արժան է մտածել, այլ մտածել պարկեշտ կենալ այնպէս՝ * ինչպէս որ Աստուած ամեն մէկին հաւատքի չափը բաժանեց։ 4Որովհետեւ * ինչպէս մէկ մարմնի մէջ շատ անդամներ ունինք, եւ այն ամեն անդամները միեւնոյն գործը չ’ունին, 5* Այնպէս էլ շատերս մէկ մարմին ենք Քրիստոսումը, բայց ամեն մէկը միմեանց անդամ ենք։ 6* Միայն թէ զանազան պարգեւներ ունինք * այն շնորհքի պէս որ մեզ տրուած է. * թէ մարգարէութիւն՝ հաւատքի չափովը մարգարէանանք. 7Թէ * պաշտօն՝ պաշտօնում լինինք. * թէ մէկը սովորեցնող է՝ վարդապետութեան մէջ լինի։ 8* Թէ մխիթարող է՝ մխիթարութեան մէջ. * բաշխողը՝ զուարթութիւնով. * վերակացու դրուածը՝ ջանքով. Ողորմողը՝ * յօժարութիւնով։ 9* Սէրն առանց կեղծաւորութեան. * չարն ատեցէք, բարիին հետեւեցէք։ 10* Եղբայրսիրութիւնում իրար վերայ գթած եղէք. * պատիւ տալու մէջ իրար առաջ անցէք։ 11Ջանքի մէջ՝ թոյլ չ’լինիք. Հոգովը ջերմեռանդ եղէք, Տիրոջը ծառայեցէք։ 12* Յուսով ուրախացէք, * նեղութեան համբերեցէք, * աղօթքում յարատեւեցէք։ 13* Սրբերի պիտոյքներին հաղորդ եղէք. * հիւրասիրութեան հետեւեցէք։ 14* Ձեզ հալածողներին օրհնեցէք, օրհնեցէք եւ մի անիծէք։ 15* Ուրախացողների հետ ուրախացէք, եւ լացողների հետ լացէք։ 16* Իրար վերայ միեւնոյն խորհուրդը ունեցէք. * բարձր բաները մի խորհիք. Այլ խոնարհների հետ խոնարհուեցէք. * ձեր անձերումը իմաստուն մի լինիք։ 17* Մէկին չարի տեղ չար մի հատուցանէք. * ամեն մարդկանց առաջին բարի խորհուրդ ունեցէք։ 18Եթէ կարելի է՝ որքան ձեզանից է կախուած՝ * ամեն մարդկանց հետ խաղաղութիւն ունեցէք։ 19* Ձեր անձերի համար վրէժխնդրութիւն մի անէք, սիրելիներ. Այլ բարկութեան տեղ տուէք. Որովհետեւ գրուած է՝ * Վրէժխնդրութիւնն իմն է. Ես հատուցումը կ’տամ, ասում է Տէրը։ 20* Արդ եթէ քո թշնամին սոված է, հաց տուր նորան. Եւ եթէ ծարաւ է, ջուր տուր նորան. Որովհետեւ այս անելով կրակի կայծեր կ’ժողովես նորա գլխի վերայ։ 21Մի յաղթուիր չարիցը, այլ բարիովը յաղթիր չարին։

*12.1 բ Կոր. ժ. 1։ Եփես. դ. 1։

*12.1 ա Պետ. բ. 5։

*12.1 Սաղ. ծ. 13, 14, 23։ Գլ. զ. 13, 16, 19։ ա Կոր. զ. 13, 20։

*12.1 Եբր. ժ. 20։

*12.2 ա Պետ. ա. 14։ ա Յովհ. բ. 15։

*12.2 Եփես. ա. 18։ դ. 23։ Կող. ա. 21, 22։ գ. 10։

*12.2 Եփես. ե. 10, 17։ ա Թես. դ. 3։

*12.3 Գլ. ա. 5։ ժե. 15։ ա Կոր. գ. 10։ ժե. 10։ Գաղ. բ. 9։ Եփես. գ. 2, 7, 8։

*12.3 Առակ. իե. 27։ Ժող. է. 16։ Գլ. ժա. 20։

*12.3 ա Կոր. ժբ. 7, 11։ Եփես. դ. 7։

*12.4 ա Կոր. ժբ. 12։ Եփես. դ. 16։

*12.5 ա Կոր. ժ. 17։ ժբ. 20, 27։ Եփես. ա. 23, դ. 25։

*12.6 ա Կոր. ժբ. 4։ ա Պետ. դ. 10, 11։

*12.6 Հմր. 3։

*12.6 Գոր. ժա. 27։ ա Կոր. ժբ. 10, 28։ ժգ. 2։ ժդ. 1, 6, 29, 31։

*12.7 Կամ՝ սպասաւորութիւն

*12.7 Գոր. ժգ. 1։ Եփես. դ. 11։ Գաղ. զ. 6։ ա Տիմ. ե. 17։

*12.8 Գոր. ժե. 32։ ա Կոր. ժդ. 3։

*12.8 Մատ. զ. 1-3։ բ Կոր. ը. 2։

*12.8 Գոր. ի. 28։ ա Տիմ. ե. 17։ Եբր. ժգ. 7, 24։ ա Պետ. ե. 2։

*12.8 բ Կոր. թ. 7։

*12.9 ա Տիմ. ա. 5։ ա Պետ. ա. 22։

*12.9 Սաղ. լդ. 14։ լզ. 4։ ղէ. 10։ Ամովս ե. 15։

*12.10 Եբր. ժգ. 1։ ա Պետ. ա. 22։ բ. 17։ դ. 8։ բ Պետ. ա. 7։

*12.10 Փիլ. բ. 3։ ա Պետ. ե. 5։

*12.12 Ղուկ. ժ. 20։ Գլ. ե. 2։ ժե. 13։ Փիլ. գ. 1։ դ. 4։ ա Թես. ե. 16։ Եբր. գ. 6։ ա Պետ. դ. 13։

*12.12 Ղուկ. իա. 19։ ա Տիմ. զ. 11։ Եբր. ժ. 36։ ժբ. 1։ Յակ. ա. 4։ ե. 7։ ա Պետ. բ. 19, 20։

*12.12 Ղուկ. ժը. 1։ Գոր. բ. 42։ ժբ. 5։ Կող. դ. 2։ Եփես. զ. 18։ ա Թես. ե. 17։

*12.13 ա Կոր. ժզ. 1։ բ Կոր. թ. 1, 12։ Եբր. զ. 10։ ժգ. 16։ ա Յովհ. դ. 17։

*12.13 ա Տիմ. գ. 2։ Տիտ. ա. 8։ Եբր. ժգ. 2։ ա Պետ. դ. 9։

*12.14 Մատ. ե. 44։ Ղուկ. զ. 28։ իգ. 34։ Գոր. է. 59։ ա Կոր. դ. 12։ ա Պետ. բ. 23։ դ. 9։

*12.15 ա Կոր. ժբ. 26։

*12.16 Գլ. ժե. 5։ ա Կոր. ա. 10։ Փիլ. բ. 2։ գ. 16։ ա Պետ. գ. 8։

*12.16 Սաղ. ճլա. 1, 2։ Երեմ. խե. 5։

*2.16 Առակ. գ. 7։ իզ. 12։ Ես. ե. 21։ Գլ. ժա. 25։

*12.17 Առակ. ի. 22։ Մատ. ե. 39։ ա Թես. ե. 15։ ա Պետ. գ. 9։

*12.17 Գլ. ժդ. 16։ բ Կոր. ը. 21։

*12.18 Մար. թ. 49։ Գլ. ժդ. 19։ Եբր. ժբ. 14։

*12.19 Ղև. ժթ. 18։ Առակ. իդ. 29։ Հմր. 17։

*12.19 բ Օր. լբ. 35։ Եբր. ժ. 30։

*12.20 Ել. իգ. 4, 5։ Առակ. իե. 21, 22։ Մատ. ե. 44։