Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Օտարազգի կանանց հետ ամուսնութիւնները։ Եզրասի սուգը և ապաշխարանքի աղօթ…

Օտարազգի կանանց հետ ամուսնութիւնները։ Եզրասի սուգը և ապաշխարանքի աղօթքը։

1Եւ երբոր սորանք վերջացան, իշխաններն ինձ մօտեցան եւ ասեցին. Իսրայէլի ժողովուրդը եւ քահանաները եւ Ղեւտացիները չեն ջոկուել * այս երկիրների ազգերիցը, այլ * Քանանացիների, Քետացիների, Փերեզացիների, Յեբուսացիների, Ամմոնացիների, Մովաբացիների, Եգիպտացիների եւ Ամօրհացիների պղծութիւնների պէս են անում. 2Որովհետեւ նորանց աղջիկներիցն * առել են իրանց համար եւ իրանց որդկանց համար, եւ * սուրբ սերունդը խառնուել է այս երկիրների ժողովուրդների հետ. Նաեւ իշխաններն ու ոստիկաններն այս անօէնութեան մէջ առաջինն էին։ 3Եւ հէնց որ ես լսեցի այս բանը, * պատառեցի իմ հանդերձը եւ վերարկուն, եւ փետեցի գլխիս եւ մօրուքիս մազերը եւ ապշած նստեցի։ 4Եւ ինձ մօտ ժողովուեցան * Իսրայէլի Աստուծոյ խօսքից վախեցողների ամենքը գերութիւնից դառածների յանցանքի մասին, իսկ ես ապշած նստած էի մինչեւ * երեկոյեան զոհը։ 5Եւ երեկոյեան զոհին վեր կացայ իմ տառապանքիցը եւ իմ պատառուած հանդերձովն ու վերարկուովը ծունկի վերայ իջայ եւ * ձեռքերս տարածեցի դէպի իմ Տէր Աստուածը. 6Եւ ասեցի. Ով իմ Աստուած, * ես ամաչում եմ եւ չեմ համարձակվում երեսս դէպի քեզ բարձրացնելու, ով իմ Աստուած, որովհետեւ մեր անօրէնութիւնները մեր գլխիցը վեր բարձրացան, եւ մեր յանցանքը մեծ է մինչեւ երկինքը։ 7Մեր հայրերի օրերիցն ի վեր * մենք մեծ մեղքի մէջ ենք մինչեւ այսօր. Եւ մեր անօրէնութիւնների համար * մենք, մեր թագաւորները, մեր քահանաները մատնուեցանք երկիրների թագաւորների, սուրի, գերութեան, յափշտակութեան եւ * սեւերեսութեան ձեռքը ինչպէս որ այսօր կայ։ 8Եւ արդ մի փոքր վայրկեան ողորմութիւն եղաւ մեր Տէր Աստուածանից, որ մեզ համար փրկուածներ են մնացել, եւ մեզ հաստատել տուաւ իր սրբութեան տեղումը, որ * մեր աչքերը լուսաւորել է մեր Աստուածը, եւ մեզ մի փոքր կենդանութիւն է տուել մեր ծառայութեան մէջ։ 9* Որովհետեւ մենք ծառաներ ենք, * բայց մեր ծառայութեան մէջ էլ չþձգեց մեզ մեր Աստուածը, եւ Պարսից թագաւորների շնորհքը մեզ վերայ դարձեց, որ մեզ հանգստութիւն տան մեր Աստուծոյ տունը կանգնեցնելու եւ նորա աւերակները վերականգնեցնելու եւ Յուդայում ու Երուսաղէմում մեզ * մի պարսպաւոր տեղ տալու համար։ 10Եւ արդ՝ ի՞նչ ասենք, ով մեր Աստուած, այս բաներից յետոյ, որ մենք թողել ենք քո պատուիրանքները, 11Որ քո ծառայ մարգարէների ձեռովը պատուիրեցիր ասելով. Այն երկիրը, ուր որ գնում էք նորան ժառանգելու համար, գարշելի երկիր է՝ երկիրների ազգերի գարշութիւններովը եւ նորանց պղծութիւններովը, որոնցով լցրել են նորան ծայրէ ի ծայր իրանց անմաքրութիւնովը։ 12Ուրեմն * ձեր աղջկերքը չþտաք նորանց որդկանցը, եւ նորանց աղջկերքը չþառնէք ձեր որդկանց համար, եւ * նորանց խաղաղութիւնը եւ բարութիւնը չþուզէք յաւիտեան, որպէս զի զօրանաք եւ ուտէք երկրի բարիքը, եւ * ձեր որդկանց համար յաւիտեան ժառանգութիւն թողէք նորան։ 13Եւ այս բոլորը մեր չար գործքերի եւ մեր մեծ յանցանքի պատճառով մեզ վերայ գալուց յետոյ (թէպէտ եւ դու, ով մեր Աստուած, մեզ խնայել ես մեր անօրէնութիւնից շատ եւ մեզ այսպէս փրկուածներ ես տուել), 14Արդե՞օք կրկին * քո պատուիրանքները զանց անենք, եւ * այս գարշելի ազգերի հետ խնամութիւն անենք. Մի՞թէ * չես բարկանալ մեզ վերայ, որ մեզ սպառես մինչեւ որ մնացորդ եւ փրկուած չþլինի։ 15Ով Տէր Աստուած Իսրայէլի, * դու արդար ես. Որովհետեւ մենք մինչեւ այսօր փրկուած մնացինք. Ահա մենք քո առաջին ենք մեր յանցանքովը, թէեւ այս պատճառով քո առաջին կանգնել չի լինիլ։

*9.1 Գլ. զ. 21։

*9.1 բ Օր. ժբ. 30, 31։

*9.2 Ել. լդ. 16։ բ Օր. է. 3։

*9.2 բ Օր. է. 6։

*9.3 Յոբ. ա. 20։

*9.4 Գլ. ժ. 3։ Ես. կզ. 2, 5։

*9.4 Ել. իթ. 39։

*9.5 գ Թագ. ը. 22։

*9.6 Դան. թ. 7, 8։

*9.7 Սաղ. ճզ. 6։ Դան. թ. 5, 6, 8։

*9.7 բ Օր. իը. 36, 64։ Նէեմ. թ. 30։

*9.7 Դան. թ. 7, 8։

*9.8 Սաղ. ժգ. 3։ լդ. 5։

*9.9 Նէեմ. թ. 3։

*9.9 Սաղ. ճլզ. 23։

*9.9 Ես. ե. 2։

*9.12 Ել. իգ. 32։ բ Օր. է. 3։

*9.12 բ Օր. իգ. 6։

*9.12 Առակ. ժգ. 22։ ի. 7։

*9.14 Յօհ. ե. 14։ բ Պետ. բ. 20, 21։

*9.14 Նէեմ. ժգ. 23, 27։

*9.14 բ Օր. թ. 8։

*9.15 Նէեմ. թ. 33։ Յոբ. ը. 3։ Սաղ. ճժթ. 137։ Դան. թ. 14։ Երեմ. ժբ. 1։