Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Զգուշացնում է երաշխաւոր լինելուց, ծուլութիւնից, չարութիւնից և շնութիւ…

Զգուշացնում է երաշխաւոր լինելուց, ծուլութիւնից, չարութիւնից և շնութիւնից։

1Որդեակս, * եթէ դու երաշխաւոր եղար քո ընկերի համար, եւ ձեռքդ տուիր օտարի համար.

2Դու բռնուել ես քո բերանի խօսքովը, եւ քեզ բռնել ես տուել քո բերանի ասածներովը։

3Սա այսպէս արա, որդեակս, եւ ազատիր քեզ, որովհետեւ քո ընկերի ձեռքն ընկար. Գնա խոնարհուիր եւ թախանձիր քո ընկերին։

4* Քուն մի տար աչքերիդ, եւ նինջ՝ արտեւանունքիդ.

5Քեզ ձեռքիցը ազատիր այծեամի պէս, կամ հաւորսի ձեռքից ազատուած թռչունի պէս։

6* Գնա մրջիւնին մօտ, ով ծոյլ, նորա ճանապարհները տես եւ իմաստուն եղիր.

7Որ իշխան, ոստիկան եւ տիրող չþունի.

8Բայց իր կերակուրը պատրաստում է ամառը, եւ իր ուտելիքը հունձի ժամանակին է ժողովում։

9* Մինչեւ ե՞րբ ես պառկելու, ով ծոյլ, ե՞րբ ես զարթնելու քնիցդ։

10Մի քիչ քուն, մի քիչ ննջել, մի քիչ էլ ձեռք ձեռքի դնել պառկել.

11* Այն ժամանակ քո աղքատութիւնը ճանապարհորդի պէս կþգայ, եւ քո կարօտութիւնը՝ սպառազինեալ մարդի պէս։

12Անպիտան մարդը՝ անօրէն մարդը ծուռ բերանով է ման գալիս,

13* Նա ակնարկում է աչքերովը, ոտներովը խօսում է, մատներովը՝ բան սովորեցնում.

14Նենգութիւն կայ նորա սրտումը, նա * միշտ չարութիւն է հնարում, * կռիւներ տարածում։

15Սորա համար յանկարծ կþգայ նորա կորուստը, նա յանկարծ * պիտի կոտրուի, եւ * ողջութիւն պիտի չþգտնէ։

16Վեց բան կայ որ տէրն ատում է, եւ եօթը՝ զզուելի են նորա հոգիի առաջին.

17* Ամբարտաւան աչքեր, * ստախօս լեզու, եւ * անմեղ արիւն թափող ձեռքեր.

18* Չար խորհուրդներ հնարող սիրտ, * չարութեան համար վազելու շտապող ոտքեր.

19* Սուտեր փչող անիրաւ վկայ, եւ * եղբայրների մէջ կռիւներ գցող։

20* Որդեակս, պահիր քո հօր պատուիրանքը, եւ քո մօր օրէնքը մի մերժիր։

21* Նորանց միշտ կապիր քո սրտի վերայ, քո վզին փաթաթիր նորանց։

22Թող * գնալու ժամանակդ քեզ առաջնորդեն, քնած ժամանակդ * քեզ պահպանեն, եւ երբոր զարթնես, թող քեզ հետ խօսակցեն։

23* Որովհետեւ պատուիրանքը ճրագ է եւ օրէնքը՝ լոյս, եւ խրատի յանդիմանութիւնները՝ կեանքի ճանապարը։

24* Որ քեզ պահէ չար կնկանիցը, օտար կնկայ շողոքորթող լեզուիցը.

25* Մի ցանկանար նորա գեղեցկութեանը քո սրտումը, եւ թող նա քեզ չþյափշտակէ իր արտեւանունքներովը։

26Որովհետեւ մի * պոռնիկ կնկայ պատճառով աղքատանում են մինչեւ մի նկանակ հացի. Եւ * շնացող առնակինը * պատուական հոգին կþորսայ։

27Հնա՞ր է որ մի մարդ կրակ կրէ իր ծոցումը, եւ նորա հանդերձները չþայրուին։

28կամ կարելի՞ է որ մի մարդ կայծերի վերայ ման գայ, եւ նորա ոտները չþխանձուին։

29Այսպէս է նաեւ իր դրացիի կնկայ մօտ գնացողը. Ամեն նորան դիպչողը անմեղ չէ։

30Այն գողին չեն արհամարհիլ, որ գողացել է իր սովը կշտացնելու համար, որովհետեւ սոված էր։

31Սակայն եթէ բռնուի, * եօթնապատիկ պիտի վճարէ, իր տան բոլոր ստացուածքը պիտի տայ։

32Բայց կին պղծողն * անմիտ է. Իր հոգին է փչացնում, ով որ անէ այս։

33Նա վէրք եւ անարգանք կþգտնէ, եւ նորա նախատինքը չի ջնջուիլ։

34Որովհետեւ նախանձը մարդիս կատաղութիւնն է, եւ նա չի խնայիլ վրէժխնդրութեան օրը։

35նա ոչ մի փրկանքի երեսին մտիկ չի անիլ, եւ նա չի հաճիլ, որքան էլ շատացնես դու կաշառքը։

*6.1 Գլ. ժա. 15։ ժէ. 18։ ի. 16։ իբ. 26։ իէ. 13։

*6.4 Սաղ. ճլբ. 4։

*6.6 Յոբ ժբ. 7։

*6.9 Գլ. իդ. 33, 34։

*6.11 Գլ. ժ. 4։ ժգ. 4։ ի. 4։

*6.13 Յոբ ժե. 12։ Սաղ. լե. 19։ Գլ. ժ. 10։

*6.14 Միք. բ. 1։

*6.14 Հմր. 19։

*6.15 Երեմ. ժթ. 11։

*6.15 բ Մն. լզ. 16։

*6.17 Սաղ. ժը. 27։ ճա. 5։

*6.17 Սաղ. ճի. 2, 3։

*6.17 Ես. ա. 15։

*6.18 Ծն. զ. 5։

*6.18 Ես. ծթ. 7։ Հռովմ. գ. 15։

*6.19 Սաղ. իէ. 12։ Գլ. ժթ. 5, 9։

*6.19 Հմր. 14։

*6.20 Գլ. ա. 8։ Եփես. զ. 1։

*6.21 Գլ. գ. 3։ է. 3։

*6.22 Գլ. գ. 23, 24։

*6.22 Գլ. բ. 11։

*6.23 Սաղ. ժթ. 8։ ճժթ. 105։

*6.24 Գլ. բ. 16։ ե. 3։ է. 5։

*6.25 Մատ. ե. 28։

*6.26 Գլ. իթ. 3։

*6.26 Ծն. լթ. 14։

*6.26 Եզեկ. ժգ. 18։

*6.31 Ել. իբ. 1, 4։

*6.32 Գլ. է. 7։