Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Գոհանում է որ Աստուած հրաշալի կերպով առաջնորդում է իր ժողովրդին։ Ե…

Գոհանում է որ Աստուած հրաշալի կերպով առաջնորդում է իր ժողովրդին։

Երգողների գլխաւորին. Սաղմոս. Երգ։

1* Ցնծութիւնով աղաղակեցէք դէպի Աստուած, ով ամեն երկիրներ։

2Սաղմոս ասեցէք նորա անունի փառքին. * փառաւոր արէք նորա գովութիւնը։

3Ասեցէք Աստուծուն. * Ի՜նչ զարմանալի են քո գործքերը. * քո մեծ զօրութեան համար քո թշնամիները կþշողոքորթեն քեզ։

4* Ամեն երկիր քեզ երկրպագութիւն պիտի տայ եւ սաղմոս ասէ քեզ. Սաղմոս ասէ քո անունին։ (Սէլա։)

5* Եկէք եւ տեսէք Աստուծոյ գործերը. Նա ահաւոր է իր գործքերովը մարդկանց որդկանց վերայ։

6* Ծովը ցամաքի փոխեց. * գետի միջովն անց կացան ոտով. Այնտեղ մենք ուրախ եղանք նորանով։

7նա տիրապետում է իր ոյժովը յաւիտեան, * նորա աչքերը նայում են հեթանոսների վերայ. * ապստամբուածները թող չþբարձրանան։ (Սէլա։)

8Ով ժողովուրդներ, օրհնեցէք մեր Աստուծուն. Եւ լսել տուէք նորա գովութեան ձայնը։

9Նա մեր անձինքը պահում է կեանքի մէջ. Եւ * թող չէ տալիս որ մեր ոտները սասանին։

10Որովհետեւ * դու փորձեցիր մեզ, ով Աստուած. * քննեցիր մեզ ինչպէս որ արծաթը քննվում է։

11* Դու մտցրիր մեզ որոգայթի մէջ. Ծանր բեռ դրիր մեր մէջքի վերայ։

12* Մարդիկ հեծցրիր մեր գլխի վերայ. Կրակի եւ * ջրի մէջ մտանք. Եւ դու հանեցիր մեզ առատութեան տեղ։

13* Ես ողջակէզներով քո տունը կþմտնեմ. * կþհատուցանեմ քեզ իմ ուխտերը,

14Որ իմ շրթունքները խոստացան, եւ իմ բերանը խօսեց իմ նեղութեան ժամանակ։

15Պարարտ ողջակէզներ կþմատուցանեմ քեզ խոյերի զոհի բուրմունքով. Պատարագ կþբերեմ արջառներ նոխազների հետ։ (Սէլա։)

16* Եկէք լսեցէք, ամենքդ՝ որ Աստուածանից վախենում էք, եւ պատմեմ ձեզ ինչ որ արաւ նա իմ անձի համար։

17Ես կանչեցի դէպի նա իմ բերանովը եւ փառաբանութիւն կար իմ լեզուի տակ։

18* Եթէ ես անօրէնութիւն տեսնէի իմ սրտումը, Տէրը չէր լսիլ ինձ։

19Սակայն Աստուած լսեց, եւ իմ աղօթքի ձայնին մտիկ արաւ։

20Օրհնեա՜լ է Աստուած, որ իմ աղօթքը դէն չէ գցում. Եւ իր ողորմութիւնը ինձանից չէ դարձնում։

*66.1 Սաղ. ղե. 1։ ղը. 4։ ճ. 1։

*66.2 Ես. խբ. 12։

*66.3 յայտ. ժե. 3։

*66.3 Սաղ. ժը. 44։

*66.4 Սաղ. իբ. 27։ կէ. 3։ ձզ. 9։ ճժէ. 1։

*66.5 Սաղ. խզ. 8։

*66.6 Ել. ժդ. 21։

*66.6 Յես. գ. 14-16։ Սաղ. հդ. 15։

*66.7 Սաղ. ժա. 4։

*66.7 Տես սաղ. կը. 6։

*66.9 Սաղ. ճիա. 3։

*66.10 Յոբ իգ. 10։ Սաղ. իզ. 2։

*66.10 Զաք. ժգ. 9։ ա Պետ. ա. 6, 7։

*66.11 Եզեկ. ժբ. 13։

*66.12 Ես. ծա. 23։

*66.12 Ես. խգ. 2։

*66.13 Սաղ. ճ. 4։ ճժզ. 19։

*66.13 Սաղ. իբ. 25։ ծ. 14։ Ժող. ե. 4։

*66.16 Սաղ. լդ. 11։

*66.18 Յոբ լզ. 21։ Ամբ. ա. 13։