Հին Կտակարան
Նոր Կտակարան
Կռապաշտական կերպով սուգ անելը արգելվում է։ Մաքուր և անմաքուր անասունն…
Կռապաշտական կերպով սուգ անելը արգելվում է։ Մաքուր և անմաքուր անասունները։ տասանորդ տալը։
1* Դուք ձեր Եհովայ Աստուծոյ որդիքն էք, * մեռելի համար ձեր մարմնի վերայ վէտեր չþշինէք, եւ ձեր աչքերի մէջտեղի մազերը չþքանդէք. 2* Որովհետեւ դու քո Եհովայ Աստուծոյ համար սուրբ ժողովուրդ ես. Եւ Եհովան քեզ ընտրեց երկրի վերայ եղած բոլոր ժողովուրդների միջիցը, որ իր համար սեպհական ժողովուրդ լինես։ 3* Ոչ մի պիղծ բան չþուտես։
4* Սորանք են ձեր ուտելու անասունները, արջառը, ոչխարը եւ այծը, 5Եղջերուն, այծեամը, վիթը, խարբուզը, այծքաղը, յամոյրը եւ անալութը։ 6Եւ անասուններից ամեն կճղակաւոր այսինքն կճղակը երկու ճեղքուած, եւ որոճող անասունն ուտէք. 7Բայց որոճողներից կամ կճղակը ճեղքուած եղողներից սորանց չþուտէք. Ուղտը, նապատսակը եւ ճագարը. Որովհետեւ նորանք թէպէտ եւ որոճում են, բայց նորանց կճղակը ճեղքուած չէ. Նորանք ձեզ համար անմաքուր լինեն։ 8Եւ խոզը՝ որ թէեւ կճղակը ճեղքուած է, բայց չէ որոճում. Նա ձեզ համար անմաքուր լինի։ Նորանց մսիցը չþուտէք, եւ * նորանց դիակներին չþդպչէք։
9* Ջրերումը բոլոր եղածներից սորանց ուտէք. Ամեն թեւ ու թեփ ունեցողն ուտէք. 10Բայց ամեն թեւ ու թեփ չþունեցողը չþուտէք. Նա ձեզ համար անմաքուր լինի։
11Ամեն մաքուր թռչունն ուտէք։ 12* Եւ ձեր չþուտելու թռչունները սորանք են. Արծիւը, եւ պասկուճը, եւ գետարծիւը, 13Եւ անգղը, եւ ցինը, եւ ուրուրը իր տեսակին պէս, 14Ու ամեն ագռաւն իր տեսակին պէս, 15Եւ ջայլամը, եւ բուն, եւ որորը, եւ բազէն իր տեսակին պէս, 16Եւ հաւպատիրը, եւ քաջահաւը եւ կարապը, 17Եւ հաւալուսը, եւ սեւ անգղը, եւ հողամաղը, 18Եւ արագիլը, ու քարադրը իր տեսակին պէս, եւ յոպոպը, եւ չիղջը։ 19Եւ * ամեն թռչող զեռունները ձեզ համար պիղծ լինեն. Նորանք պիտի չþուտուին։ 20Ամեն մաքուր թռչուններն ուտէք։
21* Ինքն իրանից մեռածը բնաւ չþուտէք. Քո դռներումը եղող պանդուխտին տաս այն որ ուտէ, կամ օտարազգիի վերայ ծախես. Որովհետեւ դու քո Եհովայ Աստուծոյ համար սուրբ ժողովուրդ ես։
* Ուլը իր մօր կաթի մէջ չþեփես։
22* Տարուց տարի քո ցանքի արտիցը ելած ամեն արմտիքներից անպատճառ տասանորդ տաս։ 23Եւ * քո Եհովայ Աստուծոյ առաջին ուտես քո ցորենի, գինիի եւ իւղի տասանորդը, եւ քո արջառների եւ ոչխարների առաջինեկները, այն տեղը, որ նա իր անունի բնակութեան համար կþընտրէ. Որպէս զի սովորես քո Եհովայ Աստուածանից վախենալ ամեն ժամանակ։ 24Եւ եթէ ճանապարհդ քեզ համար հեռու լինի, եւ * այն տեղը՝ որ քո Եհովայ Աստուածը կþընտրէ իր անունը այնտեղ դնելու համար՝ քեզանից հեռու լինելով չþկարողանաս նորանց այնտեղ տանել. Որովհետեւ քո Եհովայ Աստուածը քեզ կþօրհնէ, 25Այն ժամանակ նորանց փողով փոխես, եւ * փողը ծրարես ձեռքդ եւ գնաս այն տեղը ուր որ քո Եհովայ Աստուածը կþընտրէ. 26Եւ այն փողը տաս որտիդ բոլոր ուզած բաներին, արջառների կամ ոչխարների, գինիի կամ ցքիի, եւ ամեն ինչ որ սիրտդ ուզէ. Եւ * այնտեղ քո Եհովայ Աստուծոյ առաջին ուտես եւ ուրախանաս դու եւ քո ընտանիքը. 27Եւ * քո դռներում եղող Ղեւտացիին էլ զանց չþանես. Որովհետեւ * նա քեզ հետ բաժին եւ ժառանգութիւն չþունի։
28* Ամեն երեք տարուայ վերջին հանես քո տարուայ արմտիքների բոլոր տասանորդը եւ պահես նորան քո դռներումը. 29Եւ * Ղեւտացին՝ որ * քեզ հետ բաժին եւ ժառանգութիւն չþունի, եւ քո դռներումն եղող օտարականը, որբը եւ որբեւայրին գան եւ ուտեն կշտանան. Որպէս զի * քո Եհովայ Աստուածը քեզ օրհնէ քո ձեռքի արած ամեն գործքերի մէջ։
*14.1 Ովս. ա. 10։ Յօհ. ա. 12։ Հռով. ը. 16։ թ. 8, 26։ Գաղ. գ. 26։ ա Յօհ. գ. 1։
*14.1 Ղև. ժթ. 28։ իա. 5։գ Թագ. ժը. 28։ Երեմ. ժզ. 6։ խա. 5։ խէ. 5։ ա Թես. դ. 13։
*14.2 Ղև. ի. 26։ Գլ. է. 6։ իզ. 18, 19։
*14.3 Ես. կե. 4։ Եզեկ. դ. 14։Գոր. ժ. 13, 14։
*14.4 Ղև. ժա. 2-23։
*14.8 Ղև. ժա. 26։
*14.9 Ղև. ժա. 9։
*14.12 Ղև. ժա. 13։
*14.19 Ղև. ժա. 20, 21։
*14.21 Ղև. ժէ. 15։ իբ. 8։
*14.21 Ել. իգ. 19։ լդ. 26։
*14.22 Ղև. իէ. 30։Գլ. ժբ. 6, 17։
*14.23 Գլ. ժբ. 7, 17, 18։
*14.24 Գլ. ժբ. 21։
*14.25 Տես դ Թագ. ե. 23։ ժբ. 10։
*14.26 Գլ. ժբ. 7, 18։ իզ. 11։
*14.27 Գլ. ժբ. 17, 19։
*14.27 Թու. ժը. 20։ Գլ. ժը. 1, 2։
*14.28 Գլ. իզ. 12։ Ամով. դ. 4։
*14.29 Գլ. իզ. 12։
*14.29 Գլ. ժբ. 12։
*14.29 Գլ. ժե. 10։ իդ. 19։ Սաղ. խա. 1։ Առակ. գ. 9, 10։ ժդ. 21։ ժթ. 17։ իբ. 9։Մաղ. գ. 10։