Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Պօղոսի գործերը Մելիտէում։ Հռովմ հասնում և այնտեղ երկու տարի քարոզում …

Պօղոսի գործերը Մելիտէում։ Հռովմ հասնում և այնտեղ երկու տարի քարոզում է։

1Եւ երբոր ազատուեցանք, այն ժամանակ իմացանք՝ որ * այն կղզու անունը Մելիտէ էր. * բայց բարբարոսները ոչ սակաւ մարդասիրութիւն ցոյց տուին մեզ։ 2Վասն զի կրակ վառեցին եւ մեզ ամենիս ընդունեցին մեր վերայ եկած անձրեւի եւ սաստիկ ցրտի համար։ 3Եւ Պօղոսը՝ երբոր շատ խռիւ էր հաւաքել եւ կրակի վերայ էր դնում, տաքութիւնիցը մի իժ դուրս եկաւ եւ նորա ձեռքիցը բռնեց։ 4Եւ երբոր բարբարոսները տեսան գազանը նորա ձեռքիցը կախուած, իրար ասում էին, Այս մարդն անպատճառ մարդասպան է, որ ծովիցը ազատուելուց յետոյ արդար իրավունքը չ’թողեց որ ապրի։ 5Եւ նա այն գազանը կրակին մէջ թափ տուաւ. Եւ * իրան ոչինչ վնաս չ’եղաւ։ 6Իսկ նորանք սպասում էին, թէ կամ կ’ուռենայ, կամ յանկարծակի մեռած վայր կ’ընկնի. Եւ երբոր շատ սպասեցին, եւ տեսան որ վնաս չ’եղաւ նորան, իրանց խօսքը դարձրին, եւ ասում էին, թէ * Սա մի աստուած է։ 7Եւ այնտեղի չորս կողմովը կային այն կղզու գլխաւորի գիւղերը, որի անունը Պոպլիոս էր. Որ մեզ երեք օր իրան մօտ առաւ եւ սիրով ընդունեց։ 8Եւ եղաւ որ Պոպլիոսի հայրը ջերմով եւ թանչքով հիւանդացած պառկած էր. * Պօղոսը նորա մօտ մտաւ՝ եւ աղօթք արաւ, եւ * ձեռքերը նորա վերայ դրաւ, եւ նորան բժշկեց։ 9Եւ երբոր այս եղաւ, ուրիշ հիւանդներն էլ որ այն կղզումը կային, գալիս էին եւ բժշկվում։ 10Որոնք * շատ պատուով էլ պատուեցին մեզ. Եւ երբոր գնացինք, ինչ որ պէտք էր տուին։ 11Եւ երեք ամսից յետոյ վեր ելանք մի Աղեքսանդրացի նաւ, որ ձմեռը այն կղզումն էր անցկացրել եւ Դիոսկուրացիների նշանն ունէր։ 12Եւ իջանք Սիրակուսա, եւ երեք օր այնտեղ մնացինք։ 13Այնտեղից պտոյտ տալով հասանք Հռեգիոն. Եւ մէկ օրից յետոյ երբոր հարաւի քամին փչեց, երկրորդ օրը եկանք Պատիողոս։ 14Ուր եղբայրներ էլ գտանք, որոնք աղաչեցին որ եօթն օր այնտեղ մնանք. Եւ այսպէս եկանք Հռովմ։ 15Եւ երբոր այնտեղից եղբայրները մեր մասին լսեցին, մեր առաջը դուրս եկան մինչեւ Ապփիոսի վաճառանոցը եւ Երեք իջեւանները. Պօղոսը որ նորանց տեսաւ, Աստուածանից գոհացաւ եւ քաջութիւն առաւ։

16Եւ երբոր մտանք Հռովմ հարիւրապետը կապուածները զօրապետին յանձնեց. Եւ * Պօղոսին հրաման եղաւ որ իր պահապան զինուորի հետ առանձին կենայ։ 17Եւ երեք օրից յետոյ եղաւ որ Պօղոսը Հրէաների գլխաւորներին կանչեց. Եւ երբոր եկան, նորանց ասեց. Մարդիկ եղբարք, * ես ժողովրդի կամ հայրենական սովորութիւնների հակառակ մի բան չ’գործած, * Երուսաղէմիցը կապուած մատնուեցայ Հռովմայեցիների ձեռը։ 18* Որոնք ինձ դատելով կամեցան թող տալ, որովհետեւ ինձանում մեռնելու ոչինչ յանցանք չ’կար։ 19Բայց երբոր Հրէաները հակառակում էին, * ստիպուեցայ դէպի Կայսրը բողոքել. Ոչ թէ իբր իմ ազգիցը մի ամբաստանելու բան ունէի։ 20Եւ այս պատճառի համար աղաչեցի ձեզ հիմա որ տեսնեմ եւ խօսեմ. Որովհետեւ * Իսրայէլի այն յոյսին համար եմ ես * այս շղթայովը կապուած։ 21Նորանք էլ ասեցին նորան. Մենք քեզ համար Հրէաստանիցը ոչ թուղթ ենք ստացել եւ ոչ էլ եղբայրներից մէկը եկաւ եւ քեզ համար մի չար բան պատմեց կամ խօսեց։ 22Բայց կ’բաղձայինք քեզանից լսել թէ ինչ ես խորհում. Որովհետեւ այդ աղանդի համար մեզ յայտնի է, որ ամեն տեղ * դորա դէմ են խօսում։ 23Երբոր նորա հետ մէկ օր որոշել էին, շատ մարդիկ եկան նորա մօտ այն հիւրանոցը, * որոնց Աստուծոյ արքայութիւնը վկայութիւնով պատմում էր, եւ Յիսուսին համար նորանց համոզում էր * Մովսէսի օրէնքիցը եւ մարգարէներիցն առաւօտանց մինչեւ իրիկունը։ 24* Եւ ոմանք խօսքերին համոզվում էին, իսկ ոմանք չէին հաւատում։ 25Եւ իրար հետ չ’միաբանուած արձակուեցան, երբոր Պօղոսը այս մէկ խօսքն ասեց թէ Սուրբ Հոգին Եսայիա մարգարէի ձեռովը մեր հայրերի հետ լաւ խօսեց, 26Եւ ասեց. * Գնա ժողովրդի մօտ եւ ասիր. Դուք լսելով կ’լսէք եւ չէք իմանալ. Եւ տեսնելով կ’տեսնէք եւ չէք տեսնել։ 27Որովհետեւ այս ժողովրդի սիրտը թանձրացաւ, եւ իրանց ականջներովը ծանր լսեցին, եւ իրանց աչքերը խփեցին. Որ մի գուցէ աչքով տեսնեն եւ ականջներովը լսեն, եւ սրտով իմանան եւ դարձի գան, եւ ես բժշկեմ նորանց։ 28Եւ հիմա յայտնի լինի ձեզ, որ Աստուծոյ փրկութիւնն ուղարկուեցաւ * հեթանոսներին, եւ նորանք կ’լսեն։ 29* Եւ երբոր նա այս ասեց. Հրէաները դուրս գնացին նորանից. Եւ իրանց մէջ շատ վիճաբանութիւն ունէին։՝՝

30Եւ Պօղոսը ամբողջ երկու տարի, իր վարձքով բռնած տունը մնաց։ 31Եւ ամեն իրան մօտ եկողներին ընդունում էր 32 * Աստուծոյ արքայութիւնը քարոզելով, եւ Տէր Յիսուս Քրիստոսի համար սովորեցնելով, անխափան ամեն համարձակութեամբ։

*28.1 Գլ. իէ. 26։

*28.1 Հռովմ. ա. 14։ ա Կոր. ժդ. 11։ Կող. գ. 11։

*28.5 Մար. ժզ. 18։

*28.6 Գլ. ժդ. 10։

*28.8 Յակ. ե. 14, 15։

*28.8 Մար. զ. 5։ է. 32։ ժզ. 18։ Ղուկ. ժգ. 13։ Գլ. ժթ. 11, 12։ ա Կոր. ժբ. 9, 28։

*28.10 Մատ. ժե. 6։ ա Տիմ. ե. 17։

*28.16 Գլ. իդ. 23։ իէ. 3։

*28.17 Գլ. իդ. 12, 13։ իե. 8։

*28.17 Գլ. իա. 33։

*28.18 Գլ. իբ. 24։ իդ. 10։ իե. 8։ իզ. 31։

*28.19 Գլ. իե. 11։

*28.20 Գլ. իզ. 6, 7։

*28.20 Գլ. իզ. 29։ Եփես. գ. 1։ դ. 1։ զ. 20։ բ Տիմ. ա. 16։ բ. 9։ Փիլիմ. 10, 13։

*28.22 Ղուկ. բ. 34։ Գլ. իդ. 5, 14։ ա Պետ. բ. 12։ դ. 14։

*28.23 Ղուկ. իդ. 27։ Գլ. ժէ. 3։ ժթ. 8։

*Տես Գլ. իզ. 6, 22։

*28.24 Գլ. ժդ. 4։ ժէ. 4։ ժթ. 9։

*28.26 Ես. զ. 9։ Երեմ. ե. 21։ Եզեկ. ժբ. 2։ Մատ. ժգ. 14, 15։ Մար. դ. 12։ Ղուկ. ը. 10։ Յովհ. ժբ. 40։ Հռովմ. ժա. 8։

*28.28 Մատ. իա. 41, 43։ Գլ. ժգ. 46, 47։ ժը. 6։ իբ. 21։ իզ. 17, 18։ Հռովմ. ժա. 11։

*28.29 Ոմանք չþունին այս համարը։