Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Կատարեալ մխիթարութեան նկարագրութիւնը, և ընտրեալների երջանկութիւնը երկ…

Կատարեալ մխիթարութեան նկարագրութիւնը, և ընտրեալների երջանկութիւնը երկնային Երուսաղէմումը։

1* Եւ տեսայ նոր երկինք եւ նոր երկիր. * որովհետեւ առաջի երկինքը եւ երկիրն անցան. Եւ էլ ծով չ’կայ։ 2* Եւ ես՝ [Յովհաննէսս] տեսայ սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղէմը վայր գալիս Աստուածանից երկնքիցը պատրաստուած * ինչպէս մի զարդարուած հարս իր մարդի համար։ 3Եւ մի մեծ ձայն լսեցի երկնքիցը, որ ասում էր. * Ահա Աստուծոյ խորանը մարդկանց հետ, եւ նա կ’բնակուէ նորանց հետ, եւ նորանք կ’լինին նորան ժողովուրդ, եւ ինքն Աստուած նորանց հետ կ’լինի նորանց Աստուած։ 4* Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. * եւ մահն այլեւս չի լինիլ, * ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. Եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան։ 5* Եւ աթոռի վերայ նստողն ասեց. * Ահա ամեն բան նոր եմ անում. Եւ ասեց ինձ. Գրիր. * որ այս խօսքերը ճշմարիտ եւ հաւատարիմ են։ 6Եւ ինձ ասեց. * Եղաւ, * ես եմ Ալֆան եւ Օմեղան. Սկիզբը եւ վերջը. * ես ձրի կ’տամ ծարաւին կեանքի ջրի աղբիւրիցը։ 7Ով որ յաղթէ, ամենը կ’ժառանգէ. Եւ * ես կ’լինիմ նորան Աստուած, եւ նա կ’լինի ինձ որդի։ 8* Իսկ վախկոտներին եւ անհաւատներին, եւ պիղծերին եւ մարդասպաններին եւ պոռնիկներին, եւ կախարդներին եւ կռապաշտներին եւ ամեն ստախօսներին բաժինը այս լճումը կ’լինի որ * կրակով եւ ծծմբով վառուած է։ Սա է երկրորդ մահը։

9* Եւ այն եօթը հրեշտակներից մէկը, որ եօթը սկաւառակն ունէին վերջի եօթը պատուհասներովը լցուած, ինձ մօտ եկաւ, խօսեց ինձ հետ եւ ասեց. * Եկ ցոյց տամ քեզ այն հարսը, որ Գառի կինն է. 10* Եւ առաւ տարաւ ինձ հոգով մի մեծ եւ բարձր սար, * եւ ինձ ցոյց տուաւ այն մեծ քաղաքը՝ սուրբ Երուսաղէմը, որ վայր էր գալիս Աստուածանից երկնքիցը. 11* Եւ Աստուծոյ փառքն ունէր. Եւ նորա լուսաւորութիւնը պատուական ակունքի նման ինչպէս բիւրեղացած յասպիս քար։ 12Որ մեծ եւ բարձր պարիսպ ունէր, եւ * տասնեւերկու դուռ ունէր, եւ դռների վերայ տասնեւերկու հրեշտակ, եւ նորանց վերայ անուններ էին գրուած որ Իսրայէլի որդկանց տասնեւերկու ցեղերի անուններն են։ 13* Արեւելքից երեք դուռ, հիւսիսից երեք դուռ, հարաւից երեք դուռ, եւ արեւմուտքից երեք դուռ։ 14Եւ քաղաքի պարիսպը տասնեւերկու հիմեր ունէր, * եւ նորանց վերայ Գառի տասնեւերկու առաքեալների տասնեւերկու անունները։ 15Եւ ինձ հետ խօսողը * մի ոսկի եղէգ ունէր, որ չ’ափէր քաղաքը, եւ նորա դռները, եւ նորա պարիսպը. 16Եւ քաղաքը քառակուսի էր. Եւ նորա երկայնութիւնն այնչափ է որչափ նորա լայնութիւնը, եւ չափեց քաղաքը եղէգովը, եւ նորա չափը տասնեւերկու հազար ասպարէզ, նորա երկայնութիւնը եւ լայնութիւնը եւ բարձրութիւնը հաւասար է։ 17Եւ նորա պարիսպը չափեց հարիւր քառասուն եւ չորս կանգուն. Մարդի չափով որ հրեշտակինն է։ 18Եւ նորա պարիսպի շինուածքը յասպիս քարից էր. Եւ քաղաքը մաքուր ոսկի էր իստակ ապակու նման։ 19* Եւ քաղաքի պարիսպի հիմունքը զարդարուած էին ամեն ազնիւ ակունքներով. Առաջին հիմը յասպիս, երկրորդը շափիղայ, երրորդը քաղկեդոն, չորրորդը զմրուխտ, 20Հինգերորդը եղնգնաքար, վեցերորդը սարդիոն, եօթներորդը ոսկեքար, ութերորդը բիւրեղ, իններորդը տպազիոն, տասներորդը քրիսոպրասոս, տասնեւմէկերորդը յակինթ, տասնեւերկուերորդը ամեթովս։ 21Եւ տասնեւերկու դուռը տասնեւերկու մարգարիտից՝ ամեն մէկ դուռը մէկ մարգարիտից. * եւ քաղաքի հրապարակը մաքուր ոսկի ինչպէս թափանցիկ ապակի։ 22* Եւ տաճար չ’տեսայ նորա մէջ, որովհետեւ Տէր Աստուած Ամենակալը եւ Գառն է նորա տաճարը։ 23* Եւ քաղաքը ոչ արեգակին եւ ոչ լուսնի պէտք չ’ունէր, որ լոյս տան նորա մէջ. Որովհետեւ Աստուծոյ փառքը լուսաւորում էր նորան, եւ նորա ճրագը Գառն էր։ 24* Եւ [փրկեալների] ազգերը նորա լոյսովը պիտի գնան. Եւ երկրի թագաւորները իրանց փառքը եւ պատիւը կ’բերեն նորա մէջ։ 25* Եւ նորա դռները չեն փակուիլ ցերեկը, * որովհետեւ գիշեր չի լինիլ այնտեղ։ 26* Եւ ազգերի փառքը եւ պատիւը կ’բերեն նորա մէջ։ 27* Եւ բնաւ չի մտնիլ նորա մէջ ոչ մի անմաքրութիւն անող եւ պղծութիւն եւ ստութիւն գործող, բայց միայն նորանք * որ Գառի կեանքի գրքի մէջ գրուած են։

*21.1 Ես. կե. 17։ կզ. 22։ բ Պետ. գ. 13։

*21.1 Գլ. ի. 11։

*21.2 Ես. ծբ. 1։ Գաղ. դ. 26։ Եբր. ժա. 10։ ժբ. 22։ ժգ. 14։ Գլ. գ. 12։ Հմր. 10։

*21.2 Ես. ծդ. 5։ կա. 10։ բ Կոր. ժա. 2։

*21.3 Ղև. իզ. 11, 12։ Եզեկ. խդ. 7։ բ Կոր. զ. 16։ Գլ. է. 15։

*21.4 Ես. իե. 8։ Գլ. է. 17։

*21.4 ա Կոր. ժե. 26, 54։ Գլ. ի. 14։

*21.4 Ես. լե. 10։ կա. 3։ կե. 19։

*21.5 Գլ. դ. 2, 9։ ե. 1։ ի. 11։

*21.5 Ես. խգ. 19։ բ Կոր. ե. 17։

*21.5 Գլ. ժթ. 9։

*21.6 Գլ. ժզ. 17։

*21.6 Գլ. ա. 8։ իբ. 13։

*21.6 Ես. ժբ. 3։ ծե. 1։ Յովհ. դ. 10, 14։ է. 37։ Գլ. իբ. 17։

*21.7 Զաք. ը. 8։ Եբր. ը. 10։

*21.8 ա Կոր. զ. 9, 10։ Գաղ. ե. 19-21։ Եփես. ե. 5։ ա Տիմ. ա. 9։ Եբր. ժբ. 14։ Գլ. իբ. 15։

*21.8 Գլ. ի. 14, 15։

*21.9 Գլ. ժե. 1, 6, 7։

*21.9 Գլ. ժթ. 7։ Հմր. 2։

*21.10 Գլ. ա. 10։ ժէ. 3։

*21.10 Եզեկ. խը։ Հմր. 2։

*21.11 Գլ. իբ. 5։ Հմր. 23։

*21.12 Եզեկ. խը. 31-34։

*21.13 Եզեկ. խը. 31-34։

*21.14 Մատ. ժզ. 18։ գաղ. բ. 9։ Եփես. բ. 20։

*21.15 Եզեկ. խ. 3։ Զաք. բ. 1։ Գլ. ժա. 1։

*21.19 Ես. ծդ. 11։

*21.21 Գլ. իբ. 2։

*21.22 Յովհ. դ. 23։

*21.23 Ես. իդ. 23։ կ. 19, 20։ Գլ. իբ. 5։ Հմր. 11։

*21.24 Ես. կ. 3, 5, 11։ կզ. 12։

*21.25 Ես. կ. 11։

*21.25 Ես. կ. 20։ Զաք. ժդ. 7։ Գլ. իբ. 5։

*21.26 Հմր. 24։

*21.27 Ես. լե. 8։ ծբ. 1։ կ. 21։ Յովէլ. գ. 17։ Գլ. իբ. 14, 15։

*21.27 Փիլ. դ. 3։ Գլ. գ. 5։ ժգ. 8։ ի. 12։