Հին Կտակարան
Նոր Կտակարան
Համանը ստիպվում է պատուել Մուրթքէին թագաւորի հրամանովը։ 1Այն գիշեր…
Համանը ստիպվում է պատուել Մուրթքէին թագաւորի հրամանովը։
1Այն գիշերը թագաւորի քունը փախաւ եւ հրամայեց որ * ժամանակագրութեան յիշատակաց մատեանը բերեն. Եւ թագաւորի առաջին կարդացուեցաւ։ 2Եւ գրուած գտնուեցաւ, որ Մուրթքէն իմացրել էր թագաւորի երկու ներքինի՝ Բիգթանի եւ Թարեսի մասին, որ դռան պահապաններիցն էին, որոնք ուզել էին Ասուերոս թագաւորի վերայ ձեռք երկարացնել։ 3Եւ թագաւորն ասեց. Ի՞նչ փառք կամ մեծութիւն տրուեցաւ մուրթքէին սորա փոխարէն. Եւ թագաւորի սպասաւոր ծառաներն ասեցին. Նորան մէկ բան չեն արել։ 4Եւ թագաւորն ասեց. Ո՞վ կայ գաւիթում. Եւ համանը եկել էր թագաւորի պալատի * դրսի գաւիթը թագաւորին ասելու որ Մուրթքէին կախէին այն փայտի վերայ որ պատրաստել էր նորա համար։ 5Եւ թագաւորի ծառաներն ասեցին նորան. Ահա Համանը կանգնած է գաւիթումը. Եւ թագաւորն ասեց. Ներս գայ։
6Եւ Համանը ներս մտաւ, եւ թագաւորը նորան ասեց. Ի՞նչ պէտք է անել այն մարդին, որին թագաւորը բարեհաճէ պատուել։ Եւ Համանը ասում էր իր սրտումը. Թագաւորը որի՞ն պիտի բարեհաճէր պատիւ անել բացի ինձանից։ 7Եւ Համանն ասեց թագաւորին. Այն մարդին որին թագաւորը բարեհաճում է պատուել, 8Թող բերեն թագաւորի հագած թագաւորական զգեստը, եւ * թագաւորի հեծած ձին, եւ այն թագաւորական թագը որ դրվում է նորա գլխին. 9Եւ այն զգեստը եւ ձին տրուի թագաւորի պատուաւոր իշխանների մէկի ձեռքը, եւ հագցնեն այն մարդին, որին թագաւորը բարեհաճել է պատուելու, եւ նորան հեծցնեն այն ձիան վերայ քաղաքի հրապարակումը եւ * կանչեն նորա առաջիցը. Այսպէս է լինում այն մարդին որին թագաւորը բարեհաճէ պատուել։ 10Եւ թագաւորն ասեց Համանին. Շուտով վեր առ զգեստն ու ձին ինչպէս որ ասեցիր եւ այդպէս արա Մուրթքէ Հրէային, որ նստում է թագաւորի դռանը, մէկ բան չþպակասի քո բոլոր ասածիցը։
11Եւ Համանն առաւ զգեստը եւ ձին եւ հագցրեց Մուրթքէին, եւ հեծցրեց քաղաքի հրապարակումը եւ կանչեց նորա առաջիցը. Այսպէս է լինում այն մարդին որին թագաւորը բարեհաճէ պատուել։ 12Եւ Մուրթքէն ետ դառաւ թագաւորի դուռը. Բայց Համանը * շտապեց իր տունը տրտում եւ * գլուխը ծռած։ 13Եւ Համանը պատմեց իր կնոջ՝ Զերէսին եւ իր բոլոր բարեկամներին ամեն ինչ որ պատահել էր իրան. Եւ նորա իմաստունները եւ նորա կինը՝ Զերէսը ասեցին նորան. Եթէ Մուրթքէն Հրէաների սերունդիցն է, որի առաջին սկսել ես խոնարհուիլ, դու նորան չես կարող մէկ բան անել, այլ բոլորովին վայր ես ընկնելու նորա առաջին։ 14Նորանք տակաւին խօսում էին նորա հետ, որ թագաւորի ներքինիները հասան նորան, որ շուտով նորան տանեն * Եսթերի շինած խնջոյքին։
*6.1 Գլ. բ. 23։
*6.4 Գլ. ե. 1 ևլն։
*6.8 գ Թագ. ա.
*6.9 Ծն. խա. 43։
*6.12 բ Մն. իզ. 20։
*6.12 բ Թագ. ժե. 30։ Երեմ. ժդ. 3, 4։
*6.14 Գլ. ե. 8։