Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քրիստոսը տասնեւերկու առաքեալներին իշխանութիւն տալով ուղարկում է։ 1…

Քրիստոսը տասնեւերկու առաքեալներին իշխանութիւն տալով ուղարկում է։

1Եւ * իր տասնեւերկու աշակերտներին իր մօտ կանչեց, եւ նորանց իշխանութիւն տուաւ պիղծ հոգիների վերայ, որ նորանց հանեն, եւ ամեն ցաւ եւ ամեն հիւանդութիւն բժշկեն։

2Եւ * այն տասնեւերկու առաքեալների անուններն այս են. Առաջինը Սիմօն՝ * Պետրոս կոչուածը, եւ նորա եղբայրն Անդրէաս։ 3Յակոբոս Զեբեդեանը եւ նորա եղբայրը՝ Յովհաննէս. Փիլիպպոս եւ Բարթողոմէոս. Թովմաս եւ Մատթէոս մաքսաւորը. Յակոբոս Ալփեանը. Եւ Ղեբէոսը որ Թադէոս մականուանուեցաւ, 4* Սիմօն Կանանացին՝ եւ * Յուդա Իսկարիովտացին, որ մատնեց էլ նորան։

5Այս տասնեւերկուսին ուղարկեց Յիսուսը, նորանց պատուէր տուաւ եւ ասեց. * Հեթանոսների ճանապարհ չ’գնաք, եւ * Սամարացիների քաղաք չ’մտնէք. 6* Բայց աւելի գնացէք Իսրայէլի տան * կորած ոչխարների մօտ։ 7* Եւ երբոր կ’գնաք, քարոզեցէք եւ ասեցէք, թէ * երկնքի արքայութիւնը մօտեցել է։ 8Հիւանդներին բժշկեցէք, բորոտներին սրբեցէք, մեռելներին յարուցէք, դեւերը հանեցէք. * ձրի առել էք, ձրի տուէք։ 9* Վեր չ’առնէք ոսկի, եւ ոչ արծաթ, եւ * ոչ պղինձ փող ձեր գօտիների մէջ. 10Ոչ ճանապարհի պարկ, եւ ոչ երկու հանդերձ, եւ ոչ կօշիկներ եւ ոչ գաւազան. * որովհետեւ մշակն իր կերակուրին արժանի է։ 11Եւ * որ քաղաք՝ կամ գիւղ որ մտնէք, հարցրէք թէ նորանում ո՛վ է արժանի, եւ այնտեղ կացէք՝ մինչեւ որ դուրս գնաք։ 12Եւ երբոր տունը կ’մտնէք, բարեւ տուէք նորան։ 13Եւ * եթէ այն տունն արժանի է, * ձեր բարեւը նորա վերայ գայ, բայց եթէ արժանի չէ, ձեր բարեւը ետ դառնայ դէպի ձեզ։ 14* Եւ ով որ ձեզ չ’ընդունի եւ ոչ էլ ձեր խօսքին ականջ դնէ, երբոր այն տանիցը կամ այն քաղաքիցը դուրս գնաք, * ձեր ոտների փոշին թօթափեցէք։ 15Ճշմարիտ ասում եմ ձեզ որ * Սոդոմացիների եւ Գոմորացիների երկրի համար աւելի հեշտ կ’լինի դատաստանի օրումը քան թէ այն քաղաքին։

16* Ահա ես ուղարկում եմ ձեզ ինչպէս ոչխարներ գայլերի մէջ, ուստի * խորագէտ եղիք ինչպէս օձերը, եւ * միամիտ՝ ինչպէս աղաւնիները։ 17Եւ զգոյշ կացէք մարդկանցից. Որովհետեւ * ձեզ դատաստանի կ’մատնեն, եւ * իրանց ժողովարանների մէջ կ’ծեծեն ձեզ, 18Եւ * կուսակալների եւ թագաւորների առաջը կ’տարուիք իմ պատճառովը, նորանց եւ հեթանոսներին վկայութիւն լինելու համար։ 19* Բայց երբոր մատնեն ձեզ, հոգս մի անէք՝ թէ ի՞նչպէս կամ ի՞նչ պիտի խօսիք. Որովհետեւ * նոյն ժամումը կ’տրուի ձեզ ինչ որ պիտի խօսիք։ 20* Որովհետեւ չէ թէ դուք էք խօսողները, բայց ձեր Հօր Հոգին, որ ձեզանում խօսում է։ 21Եւ * եղբայր եղբօրը մահի կ’մատնէ, եւ հայրը որդուն, եւ որդիքը վեր կ’կենան իրանց ծնողների վերայ, եւ կ’սպաննեն նորանց։ 22Եւ * ամենից կատուիք իմ անունի համար. * բայց ով որ կ’համբերէ մինչեւ վերջը, նա կ’ապրի։ 23Եւ * երբոր հալածեն ձեզ այս քաղաքումը, փախէք ուրիշը. Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, դուք չէք վերջացնիլ Իսրայէլի քաղաքները * մինչեւ որ մարդի Որդին կ’գայ։ 24* Աշակերտը վարդապետիցը բարձր չէ, եւ ո՛չ ծառան բարձր է իր տէրիցը։ 25Բաւական է աշակերտին որ իր վարդապետի նման լինի, եւ ծառային՝ իր տիրոջ նման։ * Եթէ տան տիրոջը Բէեղզեբուղ կոչեցին, ապա ո՞րքան աւելի նորա ընտանիքը։ 26Ուստի մի վախենաք նորանցից. * որովհետեւ ոչինչ չ’կայ ծածուկ որ չ’յայտնուի, եւ թագուն բան՝ որ չ’իմացուի։ 27Ինչ որ ասում եմ ձեզ խաւարումը, լույսի մէջ ասեցէք. Եւ ինչ որ ականջում լսում էք, կտուրների վերայ քարոզեցէք։ 28Եւ * մի վախենաք նորանցից, որ մարմինն սպանում են եւ հոգին չեն կարող սպանել, բայց աւելի վախեցէք նորանից, որ կարող է հոգին էլ մարմինն էլ կորցնել գեհենի մէջ։ 29Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դանկի են ծախվում, եւ նորանցից մէկը չի ընկնիլ գետինն առանց ձեր Հօր։ 30* Իսկ ձեր գլխի ամեն մազերն էլ համարուած են։ 31Ուրեմն մի վախենաք. Դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք։ 32* Արդ՝ ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դաւանէ, * ես էլ նորան կ’դաւանեմ իմ Հօր առաջին որ երկնքումն է։ 33Եւ * ով որ ինձ ուրանայ մարդկանց առաջին, ես էլ կ’ուրանամ նորան իմ Հօր առաջին որ երկնքումն է։ 34* Մի կարծէք թէ ես եկայ երկրիս վերայ խաղաղութիւն գցելու. Չ’եկայ խաղաղութիւն գցելու, այլ սուր։ 35Որովհետեւ եկայ * բաժանելու մարդն իր հօր դէմ, եւ աղջիկն՝ իր մօր դէմ, եւ հարսն՝ իր սկեսրի դէմ։ 36Եւ * մարդի թշնամիներն իր ընտանիքը կ’լինին։ 37* Ով որ հօրը կամ մօրը ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ. Եւ ով որ որդին կամ աղջիկն ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ։ 38Եւ * ով որ չէ առնում իր խաչն եւ իմ ետեւից գալիս, նա ինձ արժանի չէ։ 39* Ով որ իրան անձը գտնում է՝ կ’կորցնէ նորան. Եւ ով որ իր անձն ինձ համար կորցրեց՝ նա կ’գտնէ նորան։ 40* Ով որ ձեզ ընդունում է, ինձ է ընդունում. Եւ ով որ ինձ ընդունում է, ինձ ուղարկողին է ընդունում։ 41* Ով որ մարգարէ է ընդունում մարգարէի անունով, նա մարգարէի վարձք կ’առնէ. Եւ ով որ արդար է ընդունում արդարի անունով, արդարի վարձք կ’առնէ։ 42* Եւ ով որ այս փոքրներից մէկին միայն մի աման ցուրտ ջուր խմեցնէ աշակերտի անունով, ճշմարիտ ասում եմ ձեզ, նա չի կորցնիլ իր վարձքը։

*10.1 Մար. գ. 13-15։ զ. 7։ Ղուկ. զ. 13։ թ. 1։

*10.2 Մար. գ. 16-19։ Ղուկ. զ. 14-16։ Գոր. ա. 13։

*10.2 Յովհ. ա. 42։

*10.4 Ղուկ. զ. 15։

*10.4 Յովհ. ժգ. 26։

*10.5 Գլ. դ. 15։

*10.5 Տես դ Թագ. ժէ. 24։ Յովհ. դ. 9, 20։

*10.6 Գլ. ժե. 24։ Գոր. ժգ. 46։

*10.6 Ես. ծգ. 6։ Երեմ. ծ. 6, 17։ Եզեկ. լդ. 5, 6։ 16։ ա Պետ. բ. 25։

*10.7 Ղուկ. թ. 2։

*10.7 Գլ. գ. 2։ դ. 17։ Ղուկ. ժ. 9։

*10.8 Գոր. ը. 18, 20։

*10.9 ա Թագ. թ. 7։ Մար. զ. 8։ Ղուկ. թ. 3։ ժ. 4։ իբ. 35։

*10.9 Տես Մար. զ. 8։

*10.10 Ղուկ. ժ. 7։ ա Կոր. թ. 7։ ա Տիմ. ե. 18։

*10.11 Ղուկ. ժ. 8։

*10.13 Ղուկ. ժ. 5, 6։

*10.13 Սաղ. լե. 13։

*10.14 Մար. զ. 11։ Ղուկ. թ. 5։ ժ. 10, 11։

*10.14 Նէեմ. ե. 13։ Գոր. ժգ. 51։ ժը. 6։

*10.15 Գլ. ժա. 22, 24։

*10.16 Ղուկ. ժ. 3։

*10.16 Հռովմ. ժզ. 19։ Տես Ծն. գ. 1։

*10.16 ա Կոր. ժդ. 20։ Փիլ. բ. 15։

*10.17 Գլ. իդ. 9։ Մար. ժգ. 9։ Ղուկ. ժբ. 11։ իա. 12։

*10.17 Գոր. ե. 40։

*10.18 Գոր. ժբ. 1։ իդ. 10։ իե. 7, 23։ բ Տիմ. դ. 16։

*10.19 Մար. ժգ. 11-13։ Ղուկ. ժբ. 11։ իա. 14, 15։

*10.19 Ել. դ. 12։ Երեմ. ա. 7։

*10.20 բ Թագ. իգ. 2։ Գոր. դ. 8։ զ. 10։ բ Տիմ. դ. 7։

*10.21 Միք. է. 1։ Հմր. 35, 36։ Ղուկ. իա. 16։

*10.22 Ղուկ. իա. 17։

*10.22 Դան. ժբ. 12, 13։ Գլ. իդ. 13։ Մար. ժգ. 13։

*10.23 Գլ. բ. 13։ դ. 12։ ժբ. 15։ Գոր. ը. 1։ թ. 25։ ժդ. 6։

*10.23 Գլ. ժզ. 28։

*10.24 Ղուկ. զ. 40։ Յովհ. ժգ. 16։ ժե. 20։

*10.25 Մար. գ. 22։ Յովհ. ը. 48, 52։

*10.26 Մար. դ. 22։ Ղուկ. ը. 17։ ժբ. 2։

*10.28 Ես. ը. 12, 13։ Ղուկ. ժբ. 4։ ա Պետ. գ. 14։

*10.30 ա Թագ. ժդ. 45։ բ Թագ. ժդ. 11։ Ղուկ. իա. 18։ Գոր. իէ. 34։

*10.32 Ղուկ. ժբ. 8։ Հռովմ. ժ. 9, 10։

*10.32 Յայտ. գ. 5։

*10.33 Մար. ը. 38։ Ղուկ. թ. 26։ բ Տիմ. բ. 12։

*10.34 Հմր. 34, 35։ Ղուկ. ժբ. 51-53։

*10.35 Միք. է. 6։

*10.36 Յովհ. ժգ. 18։

*10.37 Ղուկ. ժդ. 26։

*10.38 Գլ. ժզ. 24։ Մար. ը. 34։ Ղուկ. թ. 23։ ժդ. 27։

*10.39 Գլ. ժզ. 25։ Մար. ը. 35։ Ղուկ. ժէ. 33։ Յովհ. ժբ. 25։

*10.40 Գլ. ժը. 5։ Ղուկ. ժ. 16։ Յովհ. ժգ. 20։ Գաղ. դ. 14։ Տես Գլ. ժը. 5։

*10.41 գ Թագ. ժէ. 10։ ժը. 4։ դ Թագ. դ. 8։

*10.42 Գլ. ժը. 5, 6։ իե. 40։ Մար. թ. 40։ Եբր. զ. 10։