Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տաճարի ներսի նկարագրութիւնը։ 1Եւ ինձ տարաւ տաճարը, եւ չափեց դրանդի…
Տաճարի ներսի նկարագրութիւնը։
1Եւ ինձ տարաւ տաճարը, եւ չափեց դրանդիքը՝ վեց կանգուն լայն այս կողմից եւ վեց կանգուն լայն այն կողմից խորանի լայնութիւնովը։ 2Եւ մուտքի լայնութիւնը տասը կանգուն, եւ դռան կողքերը՝ հինգ կանգուն այս կողմից եւ հինգ կանգուն միւս կողմից, եւ չափեց նորա երկայնութիւնը՝ քառասուն կանգուն, եւ լայնութիւնը քսան կանգուն։
3Եւ ներս մտաւ, եւ չափեց մուտքի դրանդիքը՝ երկու կանգուն, եւ մուտքը վեց կանգուն, եւ մուտքի լայնութիւնը եօթը կանգուն։
4Եւ * չափեց նորա երկայնութիւնը քսան կանգուն եւ լայնութիւնը քսան կանգուն տաճարի երեսովը. Եւ ինձ ասեց. Սա սրբութեանց սրբութիւնն է։
5Եւ չափեց տան պատը՝ վեց կանգուն, եւ ամեն մի սենեակի լայնութիւնը, որոնք շուրջանակի տաճարի շուրջն էին, չորս կանգուն էր։
6* Եւ սենեակները երեք՝ սենեակ սենեակի վերայ երեսուն անգամ. Եւ մտնում էին տաճարի պատը որ շինուած էր շուրջանակի սենեակների համար որ կպչէին, բայց իրանք կպչուած չէին տաճարի պատիցը։ 7Եւ * լայնանում եւ ընդարձակվում էին սենեակները միշտ դէպի վեր. Որովհետեւ տաճարը ընդարձակվում էր միշտ դէպի վերը շուրջանակի տան շուրջովը. Դորա համար լայնանում էր տունը դէպի վեր. Եւ այսպէս ցածի յարկիցը բարձրանում էր, վերի յարկը միջինովը։ 8Եւ տեսայ տաճարի բարձրութիւնը շուրջանակի, սենեակների հիմերը * ամբողջ մէկ եղէգ՝ վեց կանգուն մինչեւ յօդուածը։ 9Սենեակներիպատի լայնութիւնը դրսից հինգ կանգուն, եւ մնացածը սենեակների մէջն էր ներսիցը։ 10Եւ միւս սենեակների միջի լայնութիւնը քսան կանգուն էր շուրջանակի տաճարի շուրջը։ 11Եւ սենեակների մուտքերը դէպի մնացած տեղն էին, մէկ մուտքը դէպի հիւսիս, եւ մէկ մուտքը դէպի հարաւ, եւ մնացած տեղի լայնութիւնը հինգ կանգուն շուրջանակի։
12Եւ անջրպետի դիմացի շէնքը դէպի արեւմտեան կողմը՝ եօթանասուն կանգուն եւ շէնքի պատը հինգ կանգուն լայն շուրջանակի, եւ նորա երկայնութիւնը իննսուն կանգուն։ 13Եւ չափեց տունը՝ երկայնութիւնը հարիւր կանգուն, եւ անջրպետը եւ շէնքը եւ նորա պատերը հարիւր կանգուն երկայն։ 14Եւ տաճարի երեսի լայնութիւնը եւ անջրպետը դէպի արեւելք հարիւր կանգուն։
15Եւ չափեց շէնքի երկայնութիւնը անջրպետի դիմացը, որ նորա ետեւի կողմին էր, եւ նորա խորշերը այս կողմից եւ միւս կողմից հարիւր կանգուն. Եւ ներսի տաճարը եւ գաւիթի սրահները։ 16Սեմերը եւ * վանդակապատ պատուհանները եւ խորշերը շուրջանակի սենեակների մօտ երեք յարկերումը, սեմերի առաջին տախտակամած շուրջանակի՝ գետնիցը մինչեւ պատուհանները, եւ պատուհանները ծածկուած էին։ 17Մուտքի վերայի տեղը թէ ներսը մինչեւ տաճարը թէ դուրսը բոլոր պատի վերայ շուրջանակի ներսիցը եւ դրսիցը յարմար չափերով։
18Եւ * քերովբէներ ու արմաւենիներ էին շինուած, եւ մէկ արմաւենի երկու քերովբէների մէջտեղը, եւ քերովբէն երկու երես ունէր։ 19* Եւ մարդի երեսը դէպի արմաւենին մէկ կողմից եւ առիւծի երեսը դէպի արմաւենին միւս կողմից՝ շինուած էր բոլոր տան համար շուրջանակի։ 20Գետնիցը մինչեւ մուտքի վերեւը շինուած էին քերովբէները եւ արմաւենիները եւ տաճարի պատի վերայ։ 21Տաճարի դրանդիքը քառակուսի էին, եւ սրբարանի երեսը նոյն երեւոյթն ունէր։
22* Սեղանը փայտից էր՝ երեք կանգուն բարձրութիւնը եւ նորա երկայնութիւնը երկու կանգուն եւ անկիւններ ունէր. Եւ նորա յատակն ու պատերը փայտից էին։ Եւ ինձ ասեց. Սա է * Տիրոջ առաջին եղող * սեղանը։ 23Եւ * տաճարն ու սրբարանը երկու դուռ ունէին։ 24Եւ դռները երկու փեղկանի էին, երկու ծալուող փեղկերով, երկու փեղկեր մէկ փեղկին եւ երկու փեղկեր միւսին։ 25Եւ նորանց վերայ այսինքն տաճարի դռների վերայ քերովբէներ եւ արմաւենիներ էին շինուած ինչպէս որ շինուած էր պատերի վերայ. Եւ փայտամած կար սրահի դէմ դրսի կողմից։ 26Եւ * վանդակապատ պատուհաններ եւ արմաւենիներ այս կողմից եւ այն կողմից սրահի կողքերքին եւ տան եւ փայտամածի կողմանքին։
*41.4 գ Թագ. զ. 20։ բ Մն. գ. 8։
*41.6 գ Թագ. զ. 5, 6։
*41.7 գ Թագ. զ. 8։
*41.8 Գլ. խ. 5։
*41.16 Գլ. խ. 16։
*41.18 գ Թագ. զ. 29։
*41.19 Տես Գլ. ա. 10։
*41.22 Ել. լ. 1։
*41.22 Ել. լ. 8։
*41.22 Գլ. խդ. 16։ Մաղ. ա. 7, 12։
*41.23 գ Թագ. զ. 31-35։
*41.26 Գլ. խ. 16։ Հմր. 16։