Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստուած խնայում է Երուսաղէմին։ Նորան չափում են։ Սիօնի փրկութիւնը և հե…
Աստուած խնայում է Երուսաղէմին։ Նորան չափում են։ Սիօնի փրկութիւնը և հեթանոսների հաւատալը։
1Եւ ես աչքերս վերբարձրացրի ու նայեցի, եւ ահա * մի մարդ եւ ձեռքին մի չափելու չուան։ 2Եւ ասեցի. Դու ո՞ւր ես գնում. Եւ նա ասեց ինձ. * Երուսաղէմը չափելու, որ տեսնեմ թէ որքան է լայնութիւնը եւ որքան երկայնութիւնը։ 3Եւ ահա այն ինձ հետ խօսող հրեշտակը դուրս եկաւ, եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկաւ նորա դիմացը. 4Եւ ասեց նորան. Վազիր՝ ասիր այս տղային թէ՝ * Լայնարձակ պիտի բնակուէ Երուսաղէմը իրանում եղած մարդկանց եւ անասնոց պատճառովը։ 5Եւ ես պիտի * նորա համար հրեղէն պարիսպ լինեմ շուրջանակի, ասում է Տէրը, եւ * փառաց համար պիտի լինեմ նորանում։
6Ա՜յ, ա՜յ, * էլ փախէք հիւսիսի երկրիցը, ասում է Տէրը, որովհետեւ * երկնքի չորս հողմերին պէս ցրուել եմ ձեզ, ասում է Տէրը։ 7* Ա՜յ Սիօն, ազատիր քեզ, որ բնակվում ես Բաբիլոնի աղջկայ մօտ։ 8Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Փառքի ետեւից ուղարկել է նա ինձ ձեզ կողոպտող ազգերի մօտ. Որովհետեւ * ձեզ դպչողը նորա աչքերի բիբին է դպչում։ 9Որովհետեւ ահա * ես իմ ձեռքը շարժելու եմ նորանց վերայ, եւ նորանք պիտի իրանց ծառաներին աւար դառնան. Եւ * կþգիտենաք, որ Զօրաց Տէրն է ինձ ուղարկել։ 10* Ցնծա եւ ուրախացիր, ով Սիօնի աղջիկ, որովհետեւ ահա ես գալիս եմ ու կþբնակուեմ * քո միջումն, ասում է Տէրը։ 11Եւ * այն օրը * շատ ազգեր Տիրոջն են յարելու, եւ ինձ ժողովուրդ են լինելու. Եւ ես քո միջումն եմ բնակուելու, եւ * դու կþգիտենաս, որ Զօրաց Տէրն է ինձ ուղարկել քեզ մօտ։ 12Եւ Տէրը պիտի ժառանգէ * իր ժառանգութիւնը՝ Յուդան, սուրբ երկրի վերայ, եւ * էլի պիտի հաւանէ Երուսաղէմին։ 13* Լռէ ամեն մարմին Տիրոջ առաջին, որ * նա զարթնեց իր սուրբ բնակութիւնիցը։
*2.1 Տես Եզեկ. խ. 3։
*2.2 Յայտ. ժա. 1։ իա. 15, 16։
*2.4 Երեմ. լա. 27։ Եզեկ. լզ. 10, 11։
*2.5 Ես. իզ. 1։ Գլ. թ. 8։
*2.5 Ես. կ. 19։ Յայտ. իա. 23։
*2.6 Ես. խը. 20։ ծբ. 11։ Երեմ. ա. 14։ ծ. 8։ ծա. 6, 45։
*2.6 բ Օր. իը. 64։ Եզեկ. ժէ. 21։
*2.7 Յայտ. ժը. 4։
*2.8 բ Օր. լբ. 10։ Սաղ. ժէ. 8։ բ Թես. ա. 6։
*2.9 Ես. ժա. 15։ ժթ. 16։
*2.9 Գլ. դ. 9։
*2.10 Ես. ժբ. 6։ ծդ. 1։ Սոփ. գ. 14։
*2.10 Ղև. իզ. 12։ Եզեկ. լէ. 27։ Գլ. ը. 3։ Յովհ. ա. 14։ բ Կոր. զ. 16։
*2.11 Գլ. գ. 10։
*2.11 Ես. բ. 2, 3։ խթ. 22։ կ. 3 ևլն։ Գլ. ը. 22, 23։
*2.11 Եզեկ. լգ. 33։ Հմր. 9։
*2.12 բ Օր. լբ. 9։
*2.12 Գլ. ա. 17։
*2.13 Ամբ. բ. 20։ Սոփ. ա. 7։
*2.13 բ Օր. իզ. 15։ Սաղ. կը. 5։ Ես. ծէ. 15։ կգ. 15։