Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տիւրոսի աւերումը և վերանորոգումը Աստուծոյ փառքի համար։ 1* Տիւ…

Տիւրոսի աւերումը և վերանորոգումը Աստուծոյ փառքի համար։

1* Տիւրոսի պատգամը։

Ողբացէք, ով Թարսիսի նաւեր, որովհետեւ աւերակ է դառել՝ ոչ տուն կայ ոչ մուտք. * Կիտացիների երկրիցը յայտնուեցաւ նորանց։ 2Լռեցէք, ով ծովեզրեայ բնակիչներ, Սիդոնի ծովագնաց վաճառականները քեզ լցրել էին։ 3Շատ ջրերի միջի Սիովրի սերմը՝ Նեղոսի հունձքը նորա եկամուտն էր. Եւ * նա եղել էր ազգերի վաճառանոցը։ 4Ամօ՜թ քեզ, ով Սիդոն, որովհետեւ ծովը խօսում է, ծովի զօրութիւնն ասում է, ես ծննդականի ցաւ չեմ քաշել եւ չեմ ծնել, եւ երիտասարդներ չեմ մեծացրել եւ կոյսեր չեմ բարձրացրել։ 5* Երբոր լուրը Եգիպտոս հասնէ, պիտի ոլորուին Տիւրոսի լուրի համար։ 6Անց կացէք Թարսիս, ողբացէք, ով ծովեզրեայ բնակիչներ։ 7* Սա՞ է ձեր զուարճացեալ քաղաքը, որի հնութիւնը հին ժամանակից է. Նորա ոտները պիտի քշեն նորան հեռու տեղ պանդուխտ լինելու։ 8Ո՞վ արաւ այս խորհուրդը Տիւրոսի մասին, * որ պսակներ էր բաժանում, որի վաճառականներն իշխաններ էին, որի առուտուր անողները՝ երկրի պատուաւորները։ 9Զօրաց Տէրն է արել այս խորհուրդը, որ խայտառակէ ամեն զարդի բարձրութիւնը, որ անարգէ երկրի բոլոր պատուաւորներին։

10Հեղեղիր քո երկիրը Նեղոսի պէս, ով Թարսիսի աղջիկ, այլ եւս * արգելք չþկայ։ 11Նա իր ձեռքը մեկնել է ծովի վերայ, սարսեցրել է տէրութիւններին. Եհովան պատուիրել է Քանանացիների մասին, որ նորա բերդերը քանդեն։ 12Եւ ասում է. * Դու այլ եւս պիտի չþուրախանաս, ով դու Սիդոնի պղծուած կուսական աղջիկ. Դէպի * Կիտիմ, վեր կաց, անցիր, բայց այնտեղ էլ պիտի հանգիստ չþլինես։ 13Ահա Քաղդէացիների երկիրը, այս ազգը, որ չէր եղած, Ասորեստանը հիմնեց դորան * անապատում բնակողների համար. Նորանք կանգնեցրին նորա աշտարակները, քանդեցին նորա պալատները, նորան աւերակ արին։ 14* Ողբացէք, ով Թարսիսի նաւեր, որ ձեր ամրութիւնը քարուքանդ եղաւ։

15Եւ այն օրը կþլինի որ Տիւրոսը կþմոռացուի եօթնասուն տարի, մէկ թագաւորի օրերի չափ. Եօթանասուն տարուց յետոյ կþլինի Տիւրոսին՝ այն պոռնկի երգին համեմատ. 16Առ քնարը, շրջիր քաղաքը, ով մոռացուած պոռնիկ. Լաւ ածիր, շատ երգ երգիր, որ քեզ յիշեն։ 17Եւ եօթանասուն տարուց յետոյ կþլինի, որ Տէրը այցելութիւն կþանէ Տիւրոսին, եւ նա ետ կþդառնայ դէպի պոռնկական վարձքը եւ * կþպոռնկանայ աշխարհի երեսին եղող բոլոր երկրի թագաւորութիւնների հետ։ 18Եւ նորա աշխատանքն ու վարձանքը * պիտի նուիրուի Տիրոջ. Նա չþպիտի գանձարանը մտնէ, եւ չþպիտի շտեմարանումը պահուի, այլ Տիրոջ առաջին բնակողներինը պիտի լինի նորա աշխատանքը, որ ուտեն կշտանան, եւ պատուական զգեստներ հագնեն։

*23.1 Երեմ. իե. 22։ խէ. 4։ Եզեկ. իզ. իէ. իը։ Ամով. ա. 9։ Զաք. թ. 2, 4։

*23.1 Հմր. 12։

*Եզեկ. իէ. 3։

*23.5 Գլ. ժթ. 16։

*23.7 Գլ. իբ. 2։

*23.8 Տես եզեկ. իը. 2, 12։

*23.10 Կամ՝ գօտի

*23.12 Յայտ. ժը. 22։

*23.12 Հմր. 1։

*23.13 Սաղ. հբ. 9։

*23.14 Հմր. 1։ եզեկ. իէ. 25, 30։

*23.17 Յայտ. ժէ. 2։

*23.18 Զաք. ժդ. 20, 21։