Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սիօնը նորոգելու համար աղօթք։ Աղքատի աղօթքը, * երբոր մաշվ…

Սիօնը նորոգելու համար աղօթք։

Աղքատի աղօթքը, * երբոր մաշվում եւ Տիրոջ առաջին թափում է իր ցաւը։

1Ով Տէր, լսիր իմ աղօթքը, եւ * իմ աղաղակը թող քեզ մօտ գայ։

2* Մի թագցնիր երեսդ ինձանից իմ նեղութեան օրը, * խոնարհեցրու ականջդ ինձ մօտ. Այն օրը որ կանչեմ՝ շուտով պատասխան տուր ինձ։

3* Որովհետեւ իմ օրերը ծուխի պէս վերջացան եւ * իմ ոսկորները չոր խռիւի պէս այրուեցան։

4Սիրտս կոտրուեցաւ եւ * ցամաքեց խոտի նման. Որ հաց ուտելս էլ մոռացայ։

5Հառաչանքիս ձայնիցը * ոսկորս իմ մարմնիս կպաւ։

6* Ես նմանեցի * անապատի հաւալուսին, աւերակների բուին պէս եղայ։

7* Անքուն մնացի եւ նման եղայ կտուրի վերայ * մինակ ծտի։

8Ամեն օր նախատում են ինձ իմ թշնամիները, * ինձ դէմ կատաղածները * երդում են անում ինձանով։

9Որովհետեւ մոխիրը ուտում եմ հացի պէս ու * խմելիքս արտասուքի հետ եմ խառնում,

10Քո բարկութեան եւ սրտմտութեան համար, որ դու ինձ վեր առար եւ դէն գցեցիր։

11* Իմ օրերը երկարացած շուքի պէս են, եւ * ես խոտի պէս չորացայ։

12Բայց դու, * Տէր, յաւիտեան կաս, եւ * քո յիշատակը ազգից մինչեւ ազգ։

13Դու վեր կþկենաս, * Սիօնին կþողորմես. Որովհետեւ ժամանկ է նորան ողորմելու. * որովհետեւ որոշուած ժամանակը հասաւ։

14Որովհետեւ քո ծառաները * հաւանեցին նորա քարերին, եւ նորա փոշիին խեղճ են գալիս։

15Ապա * հեթանոսները կþվախենան Տիրոջ անունիցը, եւ երկրի բոլոր թագաւորները քո փառքիցը։

16Որ Տէրը շինեց Սիօնը, * երեւեցաւ իր փառքովը։

17* Նա մտիկ է տալիս խեղճերի աղօթքին, եւ չէ անարգում նորանց աղօթքը։

18Սա պիտի * գրուի եկող ազգի համար. Եւ * ստեղծուելու ժողովուրդը Տիրոջը կþգովէ։

19Որ * նա իր սրբութեան բարձրութիւնիցը մտիկ է տալիս. Տէրը երկնքիցը նայում է երկրի վերայ։

20* Որ լսէ կապուածի հառաչանքը, եւ արձակէ մահի որդկանցը։

21* Որ պատմեն Սիօնումը Տիրոջ անունը, եւ նորա գովասանքը՝ Երուսաղէմումը։

22Երբոր մէկտեղ կþժողովուեն ժողովուրդները եւ թագաւորութիւնները՝ Տիրոջը ծառայելու համար։

23Նա թուլացրեց ճանապարհումը իմ զօրութիւնը. Եւ * կարճացրեց իմ օրերը։

24* Ես ասեցի. Ով Աստուած իմ, վեր մի առնիր ինձ իմ օրերի կէսումը. * քո տարիները ազգից մինչեւ ազգ են։

25* Առաջուց երկրի հիմունքը հաստատեցիր, եւ քո ձեռքի գործն է երկինքը։

26* Նորանք կþկորչեն, * բայց դու կþմնաս. Եւ նորանք ամենը շորի պէս կþմաշուին. Հագուստի պէս կþփոխես նորանց, եւ նորանք կþփոխուեն.

27Բայց * դու նոյնն ես. Եւ քո տարիները չեն վերջանալ։

28* Քո ծառաների որդիքը կþբնակուեն. Եւ նորանց սերունդը հաստատ կþմնայ քո առաջին։

*Սաղ. ճբ Սաղ. կա. 2։ ճխբ. 2։

*102.1 Ել. բ. 23։ ա Թագ. թ. 16։ Սաղ. ժը. 6։

*102.2 Սաղ. իէ. 9։ կթ. 17։

*102.2 Սաղ. հա. 2։ ձը. 2։

*102.3 Սաղ. ճժթ. 83։ Յակ. դ. 15։

*102.3 Յոբ լ. 30։ Սաղ. լա. 10։ Ողբ ա. 13։

*102.4 Սաղ. լէ. 2։ Հմր. 11։

*102.5 Յոբ ժթ. 20։ Ողբ դ. 8։

*102.6 Յոբ լ. 29։

*102.6 Ես. լդ. 11։ Սոփ. բ. 14։

*102.7 Սաղ. հէ. 4։

*102.7 Տես Սաղ. լը. 11։

*102.8 Գոր. իզ. 11։

*102.8 Գոր. իգ. 12։

*102.9 Սաղ. խբ. 3։ ձ. 5։

*102.11 Յոբ ժդ. 2։ Սաղ. ճթ. 23։ ճխդ. 4։ Ժող. զ. 12։

*102.11 Հմր. 4։ Ես. խ. 6-8։ Յակ. ա. 10։

*102.12 Հմր. 26։ Սաղ. թ. 7։ Ողբ ե. 19։

*102.12 Սաղ. ճլե. 13։

*102.13 Ես. կ. 10։ Զաք. ա. 12։

*102.13 Ես. խ. 2։

*102.14 Տես Սաղ. հթ. 1։

*102.15 գ Թագ. ը. 43։ Սաղ. ճլը. 4։ Ես. կ. 3։

*102.16 Ես. կ. 1, 2։

*102.17 Նէեմ. ա. 6, 11։ բ. 8։

*102.18 Հռովմ. ժե. 4։ ա Կոր. ժ. 11։

*102.18 Սաղ. իբ. 31։ Ես. խգ. 21։

*102.19 բ Օր. իզ. 15։ Սաղ. ժդ. 2։ լգ. 13, 14։

*102.20 Սաղ. հթ. 11։

*102.21 Սաղ. իբ. 22։

*102.23 Յոբ իա. 21։

*102.24 Ես. լը. 10։

*102.24 Սաղ. ղ. 2։ Ամբ. ա. 12։

*102.25 Ծն. ա. 1։ Եբր. ա. 10։

*102.26 Ես. լդ. 4։ ծա. 6։ կե. 17։ կզ. 22։ Հռովմ. ը. 20։ բ Պետ. գ. 7, 10-12։

*102.26 Հմր. 12։

*102.27 Մաղ. գ. 6։ Եբր. ժգ. 8։ Յակ. ա. 17։

*102.28 Սաղ. կթ. 36։