Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յոբի գանգատը։ 1Նորանից յետոյ Յոբը բացաւ իր բերանը եւ անիծեց իր օրը…

Յոբի գանգատը։

1Նորանից յետոյ Յոբը բացաւ իր բերանը եւ անիծեց իր օրը։

2Եւ Յոբը պատասխանելով ասեց.

3* Կորչի այն օրը որ ես ծնուեցի, եւ այն գիշերը՝ որ ասեց թէ՝ Արու զաւակ գոյացաւ։

4Այն օրը խաւար լինի, Աստուած նորան չþորոնէ վերեւից, եւ նորա վերայ լոյս չþծագէ։

5Խաւարն ու * մահուան ստուերը նորան սեփհականեն. Ամպը նստի նորա վերայ. Օրուան մէգը նորան զարհուրեցնէ։

6Այն գիշերը՝ մառախուղը տանէ նորան. Չþուրախանայ նա տարուայ օրերի հետ. Ամիսների թիւի մէջը չþմտնէ։

7Ահա այն գիշերը ամայի մնայ. Ուրախութիւն չþմտնէ նորա մէջը։

8Նորան անիծեն * օրն անիծողները, որոնք պատրաստ են Լեւիաթանին զարթեցնելու։

9Նորա արշալոյսի աստղերը խաւարուին, լուսի սպասէ, եւ չþլինի. Եւ * արեւագալի թարթիչները չþտեսնէ.

10Որ չþգոցեց իմ ծնողի արգանդի դռները, եւ չþծածկեց տառապանքն իմ աչքերից։

11* Ի՞նչու համար ծնողիս արգանդումը չþմեռայ. Որովայնից ելած չþվախճանուեցայ։

12* Ի՞նչու համար ծունկերն ինձ դիմաւորեցին, եւ ի՞նչու ստինքը, որ ես ծծեմ։

13Որրովհետեւ հիմա պառկած էի եւ կþհանգչէի, կþքնանայի. Ուրեմն հանգիստ կþլինէի,

14Թագաւորների եւ երկրի խորհրդականների հետ, որոնք աւերակներ շինեցին իրանց համար.

15Կամ ոսկի ունեցող իշխանների հետ. Որոնք իրանց տները լցրին արծաթով.

16Կամ թաղուած * վիժածի նման՝ որ չէի լինիլ, այն մանուկների նման, որոնք լոյս չþտեսան։

17Այնտեղ ամբարիշտները դադարում են չարանալուց, եւ այնտեղ հանգչում են ուժից ընկածները.

18Կապուածները * հանգստանում են միասին, հարկահանի ձայնը չեն լսում.

19Փոքրը եւ մեծը այնտեղ են, ծառան էլ ազատ է իր տիրոջից։

20Նա ի՞նչու համար է թշուառին լոյս տալիս, եւ * դառնահոգիներին՝ կեանք.

21Որոնք * սպասում են մահուան, եւ նա չէ գալիս. Եւ նորան * գանձերից աւելի են որոնում։

22Որոնք ուրախանում են հրճուանքով, եւ զուարճանում են, որ գերեզման են գտել.

23Այնպիսի մարդի, որի ճանապարհը կապուած է, եւ * Աստուած փակել է նորա շրջապատը։

24Որովհետեւ * հացիս փոխարէն՝՝ հառաչանք է գալիս, եւ ջրերի պէս հոսում են հեծեծանքս։

25Որովհետեւ այն երկիւղալի բանից որ վախենում էի, ինձ հանդիպեց, եւ ինչից որ սարսում էի, հասաւ ինձ։

26Ոչ խաղաղութիւն ունիմ, ոչ հանգստութիւն, եւ ոչ հանդարտութիւն. Եւ վրդովումն է եկել։

*3.3 Երեմ. ի. 14-18։

*3.5 Գլ. ժ. 21, 22։ ժբ. 22։ ժզ. 16։ իդ. 17։ իը. 3։ Սաղ. իգ. 4։ խդ. 19։ ճէ. 10, 14։ Երեմ. ժգ. 16։ Ամով. ե. 8։

*3.8 Տես Երեմ. թ. 17, 18։

*3.9 Գլ. խա. 18։

*3.11 Գլ. ժ. 18, 19։

*3.12 Ծն. լ. 3։ ծ. 23։ Ես. կզ. 12։

*3.16 Սաղ. ծը. 8։

*3.18 Գլ. լթ. 7։

*3.20 ա Թագ. ա. 10։ դ Թագ. դ. 27։ Առակ. լա. 6։

*3.21 Յայտ. թ. 6։

*3.21 Առակ. բ. 4։

*3.23 Գլ. ժթ. 8։ Սաղ. ձը. 8։

*3.24 Կամ՝ հացիցս առաջ