Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տէրը նկարագրում է Լևիաթանի կեանքը։ 1Կարո՞ղ ես կարթով բռնել *&…
Տէրը նկարագրում է Լևիաթանի կեանքը։
1Կարո՞ղ ես կարթով բռնել * Լեւիաթանին, եւ նորա լեզուն չուանով քաշել։
2Կարո՞ղ ես նորա * քթովը եղէգ անցկացնել, եւ նորա ծնօտը մախաթով ծակել։
3Մի՞թէ քեզ շատ աղաչանքներ կþանէ նա, կամ կակուղ խօսքեր կþխօսէ՞ քեզ հետ։
4Մի՞թէ նա քեզ հետ դաշինք կþդնէ. Կարո՞ղ ես նորան մշտակայ ծառայ շինել։
5Մի՞թէ կարող ես նորա հետ խաղալ ինչպէս թռչնիկի հետ, եւ նորան կապել քո աղջկերանց համար։
6Ձկնորսների ընկերները կարո՞ղ են նորանով առեւտուր անել, և նորան բաժանել՝ վաճառականների մէջտեղը։
7Կարո՞ղ ես լցնել նորա մորթին սլաքներով, եւ ձկնորսի տէգերով նորա գլուխը։
8Ձեռքդ դիր վերան, և իսկոյն յիշիր պատերազմ. Միւսանգամ չես անիլ։
9Տես՝ մարդիս յոյսը դարտակ է մնում, արդէն միայն նորա տեսքովը կործանվում է։
10Մի այնպիսի յանդուգն չþկայ, որ նորան գրգռէ. Ուրեմն ո՞վ է նա որ իմ առաջին կանգնէ.
11* Ո՞վ է առաջ ինձ մի բան տուել որ ես նորան վճարեմ, * բոլոր երկնքի տակինը իմն է։
12Ես չեմ լռիլ նորա անդամների մասին, նաեւ նորա զօրութեան ու գեղեցիկ կարգաւորութեան մասին։
13Ո՞վ է կարող բանալ նորա զգեստի երեսը, նորա զոյգ կզակների մէջն ո՞վ կþմտնէ։
14Նորա երեսի դռները ո՞վ է կարող բանալ. Նորա ակռաների շուրջը երկիւղ կայ։
15Նորա վահանների ամրութիւնը իր խրոխտութիւնն է. Կպուած են՝ պինդ կնքուած.
16Այնպէս փակած է մէկը միւսին, որ քամի էլ չի անցնիլ նորանց միջովը.
17Մէկզմէկու կցուած են, իրար բռնած են եւ իրարից չեն բաժանուիլ։
18Նորա փռշտալը փայլում է լոյսի պէս, նորա աչքերը արշալոյսի արտեւանանց նման են։
19Նորա երախիցը ջահեր են դուրս գալիս, կրակի կայծեր են թռչոտում։
20Քթածակերիցը ծուխ է դուրս գալիս, ինչպէս եռացող սան եւ կաթսայ,
21Նորա շունչը կայծերն է վառում, եւ բոց է քլքլում նորա բերանիցը։
22Նորա պարանոցումը ոյժ է բնակվում, եւ նորա առաջից փախչում է երկիւղը։
23Նորա ծալծալոտուած մսերը փակած են, ձուլուած են նորա վերայ անշարժ։
24Սիրտը ձուլուած է քարի նման, եւ կարծես թէ տակի ջաղացաքարի պէս ձուլուած է։
25Նա վեր կենալիս դողում են զօրաւորները, սարսափից շփոթվում են։
26Նորան հասնող սուրը չի դիմանալ, նիզակը, գեղարդը, զրահն էլ։
27Երկաթը նա յարդ է համարում. Պղինձը՝ փտած փայտի պէս։
28Աղեղնաւորը նորան չի փախցնիլ, պարսաքարերը նորա համար մղեղ են դառնում։
29Թակը դարմանի պէս է համարում. Ծաղր է անում տէգի ճօճալի վերայ.
30Նորա տակին սրածայր խեցիներ կան. Կամնասայլ է փռում ցեխի վերայ։
31Անդունդը եռացնում է սանի պէս, եւ ծովը եփող սպեղանիքի է դարձնում։
32Ետեւիցը ճանապարհը լոյսի է տալիս, անդունդը սպիտակած մազի պէս է երեւում։
33Երկրիս վերայ նորա նմանը չþկայ, նա աներկիւղ է ստեղծուել։
34Նա նայում է բոլոր բարձրութեան վերայ. Նա բոլոր հպարտութեան որդկանց վերայ թագաւոր է։
*41.1 Սաղ. հդ. 14։ ճդ. 26։ Ես. իէ. 1։ Տես Գլ. գ. 8։
*41.2 Տես Ես. լէ. 29։
*41.11 Հռովմ. ժա. 35։ Տես Գլ. լե. 7։
*41.11 Ել. ժթ. 5։ բ Օր. ժ. 14։ Սաղ. իդ. 1։ ծ. 12։ ա Կոր. ժ. 26։