Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յոբը խնդրում է Աստուածանից կամ մահ տալ, կամ խնայել։ 1Չէ՞ որ մարդս …
Յոբը խնդրում է Աստուածանից կամ մահ տալ, կամ խնայել։
1Չէ՞ որ մարդս զինուորութիւն ունի երկրիս վերայ. Եւ նորա օրերը * վարձկանի օրերի պէս են։
2Ինչպէս որ ծառան է շուքի ծարաւում, եւ ինչպէս վարձկանն է իր վարձին սպասում,
3Այսպէս էլ իմ բաժինը եղան ունայնութեան * ամիսներ. Եւ թշուառութեան գիշերներ որոշուեցան ինձ համար։
4* Պառկելիս ասում են թէ Ե՞րբ եմ վեր կենալու, եւ իրիկունը երկարանում է, եւ ես կշտացած եմ լինում մինչեւ առաւօտ պարան պարան անելուց։
5Մարմինս * որդեր եւ հողի կոշտեր է հագել, մորթս ճեղքվում է եւ հալվում։
6* Օրերս մագոգից շուտ են վազում, եւ վերջանում են առանց յոյսի։
7Յիշիր որ * կեանքս քամի է, աչքս միւսանգամ բարիք չէ տեսնելու։
8* Ինձ տեսնողի աչքը այլ ևս ինձ չէ տեսնելու, աչքդ ինձ մտիկ կþտայ, եւ ես այլ եւս չþկամ։
9Ամպը անցնում է գնում, այնպէս էլ * * գերեզման իջնողը վեր չի գալ.
10Միւսանգամ ետ չի դառնալ իր տունը, եւ * նորան չի ճանաչիլ նորա տեղը։
11* Ես էլ չեմ զսպելու իմ բերանը, խօսելու եմ հոգուս նեղութեան ժամանակին, գանգատելու եմ * սրտիս դառնութեան ժամանակին։
12Ծո՞վ եմ ես միթէ, կամ վիշա՞պ, որ դու վերաս պահապան ես դրել։
13* Երբոր ասում եմ, թէ անկողինս ինձ մխիթարելու է, մահիճս կþտանէ իմ գանգատը.
14Այն ժամանակ դու ինձ վախեցնում ես երազներով, եւ ցնորքներով զարհուրեցնում ես ինձ.
15Որ իմ հոգին ընտրում է խեղդուիլը, եւ մահը՝ քան թէ այս ոսկորներս։
16* Ես ձանձրացել եմ, յաւիտեան չեմ ապրելու, * հեռացիր ինձանից, որովհետեւ * օրերս ունայնութիւն են։
17* Ի՞նչ է մարդը, որ դու նորան մեծարես. Եւ որ ուշադրութիւնդ նորան դարձնես։
18Եւ նորան այցելես ամեն առաւօտ, ամեն վայրկեան նորան փորձես։
19Մինչեւ ե՞րբ չես ետ կենալու ինձանից. Չե՞ս թող տալու որ թուքս կուլ տամ։
20Մեղանչել եմ. Ի՞նչ եմ արել քեզ, ով մարդիկ Դիտող. Ի՞նչու ես * ինձ քեզ համար նշան դրել, որ ես ինձ վերայ բեռ եմ դառել։
21Եւ ի՞նչու չես ներում իմ մեղքը, եւ իմ անօրէնութիւնը չես թողում. Որովհետեւ հիմա պիտի հողումը պառկեմ, վաղը կþորոնես ինձ, եւ ես չþկամ։
*7.1 Գլ. ժդ. 5, 13։ Սաղ. լթ. 4։
*7.3 Տես Գլ. իթ. 2։
*7.4 բ Օր. իը. 67։ Գլ. ժէ. 12։
*7.5 Ես. ժդ. 11։
*7.6 Գլ. թ. 25։ ժզ. 22։ ժէ. 11։ Սաղ. ղ. 6։ ճբ. 11։ ճգ. 15։ ճխդ. 4։ Ես. լը. 12։ խ. 6։ Յակ. դ. 14։
*7.7 Սաղ. հը. 39։ ծթ. 47։
*7.8 Գլ. ի. 9։
*7.9 Կամ՝ մեռելների բնակարանն. Գրաբար՝ դժոխք
*7.9 բ Թագ. ժբ. 23։
*7.10 Գլ. ը. 18։ ի. 9։ Սաղ. ճգ. 16։
*7.11 Սաղ. լթ. 1, 9։ խ. 9։
*7.11 ա Թագ. ա. 10։ Գլ. ժ. 1։
*7.13 Գլ. թ. 27։
*7.16 Գլ. ժ. 1։
*7.16 Գլ. ժ. 20։ ժդ. 6։ Սաղ. լթ. 13։
*7.16 Սաղ. կբ. 9։
*7.17 Սաղ. ը. 4։ ճխդ. 3։ Եբր. բ. 6։
*7.20 Գլ. ժզ. 12։ Սաղ. իա. 12։ Ողբ. գ. 12։