Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Վերստին ծնուածների, հպատակների, ծառաների պարտականութիւնները։ 1*&nb…

Վերստին ծնուածների, հպատակների, ծառաների պարտականութիւնները։

1* Արդ՝ դէն գցելով ամեն չարութիւնը եւ ամեն խաբէութիւնը, եւ կեղծաւորութիւնները, եւ նախանձը, եւ ամեն չարախօսութիւնը, 2* Նորածին երեխաների պէս ցանկացէք այն բանաւոր անխարդախ * կաթին որ նորանով աճէք [դէպի փրկութիւնը]. 3* Եթէ ճաշակել էք որ Տէրը քաղցր է։ 4Որին մօտեցել էք՝ այն կենդանի Վէմին, * որ թէեւ մարդկանցից անարգուած, բայց Աստուծոյ մօտ ընտրուած եւ պատուական է։ 5* Դուք էլ կենդանի քարերի պէս շինուեցէք * հոգեւոր տաճար, * սուրբ քահանայութիւն, որ * հոգեւոր պատարագներ մատուցանէք Աստուծոյ ընդունելի՝ * Յիսուս Քրիստոսի ձեռովը։ 6Որովհետեւ գրքումն էլ կայ, թէ * Ահա Սիօնումն անկիւնի գլուխ՝ ընտիր պատուական քար եմ դնում, եւ նորան հաւատացողը չի ամաչիլ։ 7Արդ՝ ձեզ հաւատացեալներիդ պատուականութիւնն է. Բայց անհաւատներին * այն քարը որ շինողներն անարգեցին, նա անկիւնի գլուխ եղաւ. 8* Եւ գլորման քար, եւ գայթակղելու վէմ * որ գայթակղում են խօսքին չ’հաւատալով. * որ նորա համար էլ գրուած են։ 9* Բայց դուք ընտիր ազգ էք, * թագաւորական քահանայութիւն, * սուրբ ազգ, * սեփհական ժողովուրդ, որ քարոզէք նորա առաքինութիւնները, * որ ձեզ խաւարիցը կանչեց իր զարմանալի լոյսի մէջ. 10* Որ դուք ժամանակով ժողովուրդ չ’էիք, բայց հիմա Աստուծոյ ժողովուրդ էք. Որ ողորմուած չ’էիք, բայց հիմա ողորմուածներ։

11Սիրելիներ, աղաչում եմ ձեզ * ինչպէս պանդուխտներ եւ օտարականներ, * հեռու կացէք մարմնաւոր ցանկութիւններիցը, * որ կռվում են հոգու դէմ։ 12* Ձեր վարքը հեթանոսների մէջ բարի պահեցէք, որ ինչ բանով որ ձեզ չարագործների պէս բամբասում են, * ձեր բարի գործերը տեսնելով փառաւորեն Աստուծուն * այցելութեան օրումը։

13* Արդ հնազանդեցէք ամեն մարդկային կարգի՝ Տիրոջ համար. Թէ թագաւորի ինչպէս թէ մի վերնագոյնի. 14Թէ կուսակալների ինչպէս նորանից ուղարկուածների՝ * չարագործները պատժելու եւ * բարեգործները գովելու համար։ 15Որովհետեւ Աստուծոյ կամքն այսպէս է, * որ բարի գործերով պապանձեցնէք անխելք մարդկանց տգիտութիւնը։ 16* Ինչպէս ազատներ, եւ ոչ թէ ազատութիւնն ինչպէս չարութեան ծածկոց ունեցողներ. * այլ ինչպէս Աստուծոյ ծառաներ։ 17* Ամենին պատուեցէք * եղբայրութիւնը սիրեցէք. * Աստուածանից վախեցէք. * թագաւորին պատուեցէք։

18* Ծառաները հնազանդ լինին տէրերին ամեն վախով, ոչ միայն բարիներին եւ հեզահոգիներին, բայց ժանտաբարոներին էլ։ 19Որովհետեւ * սա շնորհք է եթէ մէկն դէպի Աստուած ունեցած խղճմտանքովը նեղութիւնների համբերէ անիրաւ տեղը։ 20* Վասնզի ի՞նչ գովասանք է, եթէ մեղանչէք եւ նորա համար ծեծուիք, ու համբերէք. Այլ եթէ բարիք գործէք եւ նորա համար չարչարուիք ու համբերէք, դա է շնորհք Աստուածանից։ 21* Որովհետեւ դուք հէնց այդ բանի մէջ կանչուեցաք * որ Քրիստոս էլ չարչարուեցաւ եւ * ձեզ էլ օրինակ թողեց որ նորա հետքերին հետեւիք. 22* Որ մեղք չ’գործեց, եւ նենգութիւն չ’գտնուեցաւ նորա բերանումը. 23* Որ նախատուելիս՝ փոխարէնը չէր նախատում. Չարչարուելիս՝ չէր սպառնում, * բայց դատաստանը յանձնում էր արդար դատաւորին. 24* Որ ինքն մեր մեղքերն իր մարմնումը խաչափայտի վերայ բարձրացրեց. * որ մեղքերիցը հեռանալով արդարութեան համար ապրենք, * որ նորա խոցերովը բժշկուեցաք։ 25* Որովհետեւ մոլորուած ոչխարների պէս էիք. * բայց հիմա դարձաք դէպի ձեր հոգիների Հովիւը եւ Տեսուչը։

*2.1 Եփես. դ. 22, 25, 31։ Կող. գ. 8։ Եբր. ժբ. 1։ Յակ. ա. 21։ ե. 9։ Գլ. դ. 2։

*2.2 Մատ. ժը. 3։ Մար. ժ. 15։ Հռովմ. զ. 4։ ա Կոր. ժդ. 20։ Գլ. ա. 23։

*2.2 ա Կոր. գ. 2։ Եբր. ե. 12, 13։

*2.3 Սաղ. լդ. 8։ Եբր. զ. 5։

*2.4 Սաղ. ճժը. 22։ Մատ. իա. 42։ Գոր. դ. 11։

*2.5 Եփես. բ. 21, 22։

*2.5 Եբր. գ. 6։

*2.5 Ես. կա. 6։ կզ. 21։ Հմր. 9։

*2.5 Ովս. ժդ. 2։ Մաղ. ա. 11։ Հռովմ. ժբ. 1։ Եբր. ժգ. 15, 16։

*2.5 Փիլ. դ. 18։ Գլ. դ. 11։

*2.6 Ես. իը. 16։ Հռովմ. թ. 33։

*2.7 Սաղ. ճժը. 22։ Մատ. իա. 42։ Գոր. դ. 11։

*2.8 Ես. ը. 14։ Ղուկ. բ. 34։ Հռովմ. թ. 33։

*2.8 ա Կոր. ա. 23։

*2.8 Ել. թ. 22։ ա Թես. ե. 9։ Յուդ. 4։

*2.9 բ Օր. ժ. 15։ Գլ. ա. 2։

*2.9 Ել. ժթ. 5, 6։ Յայտ. ա. 6։ ե. 10։

*2.9 Յովհ. ժէ. 19։ ա Կոր. գ. 17։ բ Տիմ. ա. 9։

*2.9 բ Օր. դ. 20։ է. 6։ ժդ. 2։ իզ. 18, 19։ Գոր. ե. 28։ Եփես. ա. 14։ Տիտ. բ. 14։

*2.9 Գոր. իզ. 18։ Եփես. ե. 8։ Կող. ա. 13։ ա Թես. ե. 4, 5։

*2.10 Ովս. ա. 9, 10։ բ. 23։ Հռովմ. թ. 25։

*2.11 ա Մն. իթ. 15։ Սաղ. լթ. 12։ ճժթ. 19։ Եբր. ժա. 13։ Գլ. ա. 17։

*2.11 Հռովմ. ժգ. 14։ Գաղ. ե. 16։

*2.11 Յակ. դ. 1։

*2.12 Հռովմ. ժբ. 17։ բ Կոր. ը. 21։ Փիլ. բ. 15։ Տիտ. բ. 8։ Գլ. դ. 16։

*2.12 Մատ. ե. 16։

*2.12 Ղուկ. ժթ. 44։

*2.13 Մատ. իբ. 21։ Հռովմ. ժգ. 1։ Տիտ. գ. 1։

*2.14 Հռովմ. ժգ. 4։

*2.14 Հռովմ. ժգ. 3։

*2.15 Տիտ. բ. 8։ Հմր. 12։

*2.16 Գաղ. ե. 1, 13։

*2.16 ա Կոր. է. 22։

*2.17 Հռովմ. ժբ. 10։ Փիլ. բ. 3։

*2.17 Եբր. ժգ. 1։ Գլ. ա. 22։

*2.17 Առակ. իդ. 21։ Մատ. իբ. 21։

*2.17 Մատ. իբ. 21։ Հռովմ. ժգ. 7։

*2.18 Եփես. զ. 5։ Կող. գ. 22։ ա Տիմ. զ. 1։ Տիտ. բ. 9։

*2.19 Մատ. ե. 10։ Գլ. գ. 14։

*2.20 Գլ. գ. 14։ դ. 14, 15։

*2.21 Մատ. ժզ. 24։ Գոր. ժդ. 21։ ա Թես. գ. 3։ բ Տիմ. գ. 12։

*2.21 Գլ. գ. 18։

*2.21 Յովհ. ժգ. 15։ Փիլ. բ. 5։ ա Յովհ. բ. 6։

*2.22 Ես. ծգ. 9։ Ղուկ. իգ. 41։ Յովհ. ը. 46։ բ Կոր. ե. 21։ Եբր. դ. 15։

*2.23 Ես. ծգ. 7։ Մատ. իէ. 39։ Յովհ. ը. 48, 49։ Եբր. ժբ. 3։

*2.23 Ղուկ. իգ. 46։

*2.24 Ես. ծգ. 4-6, 11։ Մատ. ը. 17։ Եբր. թ. 28։

*2.24 Հռովմ. զ. 2, 11։ է. 6։

*2.24 Ես. ծգ. 5։

*2.25 Ես. ծգ. 6։ Եզեկ. լդ. 6։

*2.25 Եզեկ. լդ. 23։ լէ. 24։ Յովհ. ժ. 11, 14, 16։ Եբր. ժգ. 20։ Գլ. ե. 4։