Հին Կտակարան
Նոր Կտակարան
Խաղաղութեան զոհի կանոնները 1Եւ եթէ նորա պատարագը * խաղաղ…
Խաղաղութեան զոհի կանոնները
1Եւ եթէ նորա պատարագը * խաղաղութեան զոհ է, երբոր նա արջառներիցն է մատուցանում, թէ արու լինի թէ էգ, Եհովայի առաջին * անարատը մատուցանէ։ 2Եւ * իր ձեռքը իր պատարագի գլխին դնէ, եւ ժողովքի խորանի դրանը մորթէ նորան. Եւ Ահարօնի որդիքը՝ քահանաները սեղանի վերայ շուրջանակի սրսկեն արիւնը։ 3Եւ խաղաղութեան զոհիցը պատարագ մատուցանէ Եհովային, այսինքն * փորոտիքը ծածկող ճարպը՝ եւ փորոտիքի վերայ եղած բոլոր ճարպը, 4Եւ երկու երիկամունքը՝ եւ նորանց վերայ եւ մսանանց վերայ եղած ճարպը՝ եւ լեարդի թաղանթը երիկամունքներովը մէկտեղ հանէ։ 5Եւ Ահարօնի որդիքն * այրեն սեղանի վերայ այն ողջակէզի հետ որ կրակի վերայի փայտերի վերայ է, Եհովային անուշահոտ պատարագ լինելու համար։
6Եւ եթէ հօտերիցն է նորա խաղաղութեան զոհի համար Եհովային մատուցանելու պատարագը, թէ արու լինի եւ թէ էգ՝ անարատը մատուցանէ։ 7Եթէ նա իր ընծան գառն է մատուցանում, Եհովայի առաջին մատուցանէ նորան։ 8Եւ ձեռքն իր ընծայի գլխին դնէ, եւ ժողովքի խորանի առաջին մորթէ նորան. Եւ Ահարօնի որդիքը սեղանի վերայ շուրջանակի սրսկեն նորա արիւնը։ 9Եւ խաղաղութեան զոհիցը պատարագ մատուցանէ Եհովային, այսինքն նորա ճարպը եւ բոլոր դմակը ողնայարի մօտիցը կտրելով, եւ փորոտիքը ծածկող ճարպը՝ եւ փորոտիքի վերայ եղած բոլոր ճարպը, 10Եւ երկու երիկամունքը՝ եւ նորանց վերայ եւ մսանանց վերայ եղած ճարպը՝ եւ լեարդի թաղանթը երիկամունքներովը մէկտեղ հանէ։ 11Եւ քահանան սեղանի վերայ այրէ սա՝ Եհովային * պատարագի հաց լինելու համար։
12Եւ եթէ նորա պատարագը այծ է, Եհովայի առաջին բերէ նորան. 13Եւ իր ձեռքը նորա գլխին դնէ, եւ ժողովքի խորանի առաջին մորթէ նորան. Եւ Ահարօնի որդիքը սեղանի վերայ շուրջանակի սրսկեն նորա արիւնը։ 14Եւ նա պատարագ մատուցանէ նորանից իր պատարագը Եհովային, այսինքն փորոտիքը ծածկող ճարպը՝ եւ փորոտիքի վերայ եղած բոլոր ճարպը, 15Եւ երկու երիկամունքը՝ եւ նորանց վերայ եւ մսանանց վերայ եղած ճարպը եւ լեարդի թաղանթը երիկամունքներով մէկտեղ հանէ։ 16Եւ քահանան սեղանի վերայ այրէ նորանց, անուշահոտ հացի պատարագ լինելու համար. * ամեն ճարպը Եհովայինն է։ 17Ձեր ազգերումը ձեր բոլոր բնակարանների մէջ * յաւիտենական կանոն լինի, որ բնաւ ոչ * ճարպ ուտէք՝ ոչ էլ * արիւն։
*3.1 Գլ. է. 11, 29։ իբ. 21։
*3.1 Գլ. ա. 3։
*3.2 Գլ. ա. 4, 5։ Ել. իթ. 10։
*3.3 Ել. իթ. 13, 22։ Գլ. գ. 8, 9։
*3.5 Գլ. զ. 12։ Ել. իթ. 13։
*3.11 Տես Գլ. իա. 6, 8, 17, 21, 22։ իբ. 25։ Եզ. խդ. 7։ Մաղ. ա. 7, 12։
*3.16 Գլ. է. 23, 25։ ա Թագ. բ. 15։ բ Մն. է. 7։
*3.17 Գլ. զ. 18։ է. 36։ ժէ. 7։ իգ. 14։
*3.17 Գլ. է. 23։ բ Օր. լբ. 14։ Նէեմ. ը. 10։
*3.17 Ծն. թ. 4։ Գլ. է. 26։ ժէ. 10, 14։ բ Օր. ժբ. 16։ ա. Թագ. ժդ. 33։ Եզ. խդ. 7, 15։