Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հոգևոր պարգևների զանազանութիւնը և գործածութիւնը։ 1* Բայց հոգե…

Հոգևոր պարգևների զանազանութիւնը և գործածութիւնը։

1* Բայց հոգեւոր պարգեւների համար, եղբարք, չեմ կամենում որ չ’գիտենաք։ 2Դուք գիտէք թէ երբ որ * հեթանոս էիք, * անձայն կուռքերի մօտ էիք տարվում ինչպէս որ առաջնորդվում էիք։ 3Նորա համար յայտնում եմ ձեզ, * որ ոչ ով չ’կայ Աստուծոյ Հոգովը խօսող որ Յիսուսին նզովեալ ասէ. * եւ ոչ ով չէ կարող Յիսուսին Տէր ասել՝ եթէ ոչ Հոգով Սրբով։ 4* Պարգեւները զանազան են, * բայց Հոգին նոյնն է։ 5* Եւ պաշտօնները զանազան են, բայց Տէրը նոյնն է։ 6Եւ ներգործութիւնները զանազան են, բայց Աստուած նոյնն է, * որ ամենը ամենքի մէջ ներգործում է։ 7* Բայց ամեն մէկին տրուած է Հոգու յայտնութիւնը օգտի համար։ 8Որովհետեւ * մէկին Հոգուցը տրուած է իմաստութեան խօսք. Եւ * ուրիշին գիտութեան խօսք՝ նոյն Հոգու չափովը։ 9* Միւսին հաւատք նոյն Հոգովը. * ուրիշին բժշկութեան պարգեւներ նոյն Հոգովը։ 10* Ուրիշին զօրութիւնների ներգործութիւններ. * եւ ուրիշին մարգարէութիւն. * ուրիշին հոգիների ընտրութիւն. * ուրիշին այլ եւ այլ լեզուներ. Ուրիշին լեզուների թարգմանութիւններ։ 11Բայց այս ամենը հէնց մի եւ նոյն Հոգին է ներգործում, * ամեն մէկին բաժանելով * ինչպէս կամենում է։

12* Ինչպէս էլ մարմինը մէկ է եւ անդամներ շատ ունի, եւ մէկ մարմնի բոլոր անդամները շատ լինելով՝ մարմինը մէկ է, * այսպէս էլ Քրիստոսը։ 13* Որովհետեւ մենք էլ ամենքս մէկ Հոգով մկրտուեցանք մէկ մարմին լինելու. * թէ Հրէաներ, թէ Յոյներ. Թէ ծառաներ, թէ ազատներ, * եւ ամենքս մէկ Հոգիից խմեցինք։ 14Որովհետեւ մարմինն էլ մէկ անդամ չէ, այլ շատ։ 15Եթէ ոտքն ասէ. Որովհետեւ ձեռք չեմ՝ մարմնիցը չեմ. Մի՞թէ նորանով մարմնիցը չի լինիլ։ 16Եւ եթէ ականջն ասէ, Որովհետեւ աչք չէմ՝ մարմնիցը չեմ. Մի՞թէ նորանով մարմնիցը չի լինիլ։ 17Եթէ բոլոր մարմինն աչք լինէր, ո՞րտեղ էր լսելիքը. Եւ եթէ բոլոր մարմինը լսելիք լինէր, ո՞րտեղ էր հոտոտելիքը։ 18* Բայց հիմա Աստուած անդամները՝ նորանց ամեն մէկը՝ դրաւ մարմնի մէջ * ինչպէս կամեցաւ։ 19Եւ եթէ ամենը մէկ անդամ լինէր, ո՞րտեղ էր մարմինը։ 20Բայց հիմա անդամները շատ են, իսկ մարմինը մէկ։ 21Աչքը չէ կարող ձեռքին ասել, Ինձ պէտք չես. Կամ դարձեալ գլուխը ոտներին՝ ինձ պէտք չէք։ 22Այլ մանաւանդ մարմնի այն անդամները՝ որ երեւում են թէ տկարագոյն են, նորանք հարկաւոր են։ 23Եւ նորանք՝ որ կարծում ենք թէ մարմնոյ շատ անարգուածներն են, նորանց առաւել եւս պատիւ ենք անում. Եւ մեր անվայելուչ անդամներն աւելի վայելչութիւն ունին։ 24Եւ մեր վայելուչ անդամները մի բանի պէտք չ’ունին. Բայց Աստուած մարմինը բարեխառնեց, ցածին աւելի պատիւ տալով։ 25Որ մարմնի մէջ տարաձայնութիւն չ’լինի, այլ որ անդամներն իրար համար նոյն հոգսն ունենան։ 26Եւ եթէ մէկ անդամը ցաւում է, բոլոր անդամներն էլ նորա հետ ցաւում են. Եւ եթէ մէկ անդամը փառաւորվում է, բոլոր անդամներն էլ նորա հետ ուրախանում են։ 27* Արդ դուք Քրիստոսի մարմինն էք, * եւ մէկ մէկ նորա անդամներ։ 28* Եւ ոմանց դրաւ Աստուած եկեղեցումը. * առաջ՝ առաքեալներին. * երկրորդ՝ մարգարէներին. Երրորդ՝ վարդապետներին. * յետոյ * զօրութիւններ. * յետոյ բժշկութիւնների պարգեւներ, * օգնութիւններ, * կառաւարութիւններ, այլ եւ այլ լեզուներ։ 29Մի՞թէ ամենն առաքեալներ են. Մի՞թէ ամենը մարգարէներ են. Մի՞թէ ամենը վարդապետներ են. Մի՞թէ ամենը զօրութիւններ անող են։ 30Մի՞թէ ամենը բժշկութիւնների պարգեւներ ունին. Մի՞թէ ամենը լեզուներ են խօսում. Մի՞թէ ամենը թարգմանում են։

31* Բայց դուք նախանձաւոր եղէք լաւագոյն պարգեւներին. Եւ ես էլ աւելի գերազանց ճանապարհ ցոյց տամ ձեզ։

*12.1 Գլ. ժդ. 1, 37։

*12.2 Գլ. զ. 11։ Եփես. բ. 11, 12։ ա Թես. ա. 9։ Տիտ. գ. 3։ ա Պետ. դ. 3։

*12.2 Սաղ. ճժե. 5։

*12.3 Մար. թ. 38։ ա Յովհ. դ. 2, 3։

*12.3 Մատ. ժզ. 17։ Յովհ. ժե. 26։ բ Կոր. գ. 5։

*12.4 Հռովմ. ժբ. 4 ևլն։ Եբր. բ. 4։ ա Պետ. դ. 10։

*12.4 Եփես. դ. 4։

*12.5 հռովմ. ժբ. 6-8։ Եփես. դ. 11։

*12.6 Եփես. ա. 23։

*12.7 Հռովմ. ժբ. 6-8։ Գլ. ժդ. 26։ Եփես. դ. 7։ ա Պետ. դ. 10, 11։

*12.8 Գլ. բ. 6, 7։

*12.8 Գլ. ա. 5։ ժգ. 2։ բ Կոր. ը. 7։

*12.9 Մատ. ժէ. 19։ Գլ. ժգ. 2։ բ Կոր. դ. 13։

*12.9 Մար. ժզ. 18։ Յակ. ե. 14։

*12.10 Հմր. 28, 29։ Մար. ժզ. 17։ Գաղ. գ. 5։

*12.10 Հռովմ. ժբ. 6։ Գլ. ժգ. 2։ ժդ. 1 ևլն։

*12.10 Գլ. ժդ. 29։ ա Յովհ. դ. 1։

*12.10 Գոր. բ. 4։ ժ. 46։ Գլ. ժգ. 1։

*12.11 Հռովմ. ժբ. 6։ Գլ. է. 7։ բ Կոր. ժ. 13։ Եփես. դ. 7։

*12.11 Յովհ. գ. 8։ Եբր. բ. 4։

*12.12 Հռովմ. ժբ. 4, 5։ Եփես. դ. 4, 16։

*12.12 Հմր. 27։ Գաղ. գ. 16։

*12.13 Հռովմ. զ. 5։

*12.13 Գաղ. գ. 28։ Եփես. բ. 13, 14, 16։ Կող. գ. 11։

*12.13 Յովհ. զ. 64։ է. 37-39։

*12.18 Հմր. 28։

*12.18 Հռովմ. ժբ. 3։ Գլ. գ. 5։ Հմր. 11։

*12.27 Հռովմ. ժբ. 5։ Եփես. ա. 23։ դ. 12։ ե. 23, 30։ Կող. ա. 24։

*12.27 Եփես. ե. 30։

*12.28 Եփես. դ. 11։

*12.28 Եփես. բ. 20։ գ. 5։

*12.28 Գոր. ժգ. 1։ Հռովմ. ժբ. 6։

*12.28 Հմր. 10։

*12.28 հրաշքներ

*12.28 Հմր. 9։

*12.28 Թու. ժա. 17։

*12.28 Հռովմ. ժբ. 8։ ա Տիմ. ե. 17։ Եբր. ժգ. 17, 24։

*12.31 Գլ. ժդ. 1, 39։