Հին Կտակարան
Նոր Կտակարան
Սուրբերի գեղեցիկ վիճակը և նորանց փրկուիլը մահից։ Դաւիթի Երգ։ 1Պ…
Սուրբերի գեղեցիկ վիճակը և նորանց փրկուիլը մահից։
Դաւիթի Երգ։
1Պահիր ինձ, ով Աստուած, * որովհետեւ քեզ եմ յուսացած։
2Ասեցի Տիրոջը՝ թէ դու ես իմ Տէրը. Բարիք չþունիմ քեզանից ջոկ։
3Սուրբերին, որ երկրումն են, եւ փառաւորներին՝ նորանց վերայ է իմ բոլոր հաճութիւնը։
4Կþշատանան նորանց ցաւերը, որ օտար Աստուծոյ ետեւից են վազում. Ես չեմ մատուցանել նորանց ընծաները, որ արիւնից են. Եւ * նորանց անունները իմ շրթունքների վերայ չեմ առնիլ։
5* Տէրն է իմ ժառանգութեան եւ * իմ բաժակի բաժինը. Դու հաստատ պահում ես իմ ժառանգութիւնը։
6Ինձ վիճակ ընկաւ ցանկալի տեղուանքը, եւ այս ժառանգութիւնը հաճոյ է ինձ։
7Ես կþօրհնեմ Տիրոջը, որ ինձ խրատ է տալիս. Եւ գիշերն էլ * իմ երիկամունքները յորդորում են ինձ։
8* Ես Տիրոջը դրի իմ առաջին ամեն ժամանակ. Որովհետեւ նա * իմ աջ կողմն է. * ես չեմ սասանուիլ։
9Սորա համար իմ սիրտն ուրախ է, եւ * իմ փառքը ցնծում է. Եւ մարմինս էլ յուսով կþբնակուի։
10* Որովհետեւ իմ անձը չես թողիլ * գերեզմանումը, եւ քո սրբին ապականութիւն տեսնիլ չես տալ։
11Դու ինձ ճանաչեցնում ես * կեանքի ճանապարհը. * քո երեսի առաջին ուրախութիւնների լիութիւն կայ, եւ * քո աջ կողմը՝ քաղցրութիւններ՝ յաւիտեան։
*16.1 Սաղ. իե. 20։
*16.4 Ել. իգ. 13։ Յես. իգ. 7։ Ովս. բ. 16, 17։
*16.5 բ Օր. լբ. 9։ Սաղ. հգ. 26։ ճժթ. 57։ ճխբ. 5։ Երեմ. ժ. 16։ Ողբ. գ. 24։
*16.5 Սաղ. ժա. 6։ իգ. 5։ ճժզ. 13։
*16.7 Սաղ. ժէ. 3։
*16.8 Գոր. բ. 25 ևլն։
*16.8 Սաղ. հգ. 23։ ճժ. 5։
*16.8 Սաղ. ժե. 5։
*16.9 Սաղ. լ. 12։ ծէ. 8։
*16.10 Սաղ. խթ. 15։ Գոր. բ. 27, 31։ ժգ. 35։
*16.10 Կամ՝ մեռելների բնակարանումը. Գրաբ.՝ դժոխքումը,
*16.11 Մատ. է. 14։
*16.11 Սաղ. ժէ. 15։ իա. 6։ Մատ. ե. 8։ ա Կոր. ժգ. 12։ ա Յօհ. գ. 2։
*16.11 Սաղ. լզ. 8։