Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Չորս կառքերը։ Շառաւիղի տաճարը և պաշտօնը։ 1Եւ ես ետ դառայ ու աչքերս…

Չորս կառքերը։ Շառաւիղի տաճարը և պաշտօնը։

1Եւ ես ետ դառայ ու աչքերս բարձրացրի, եւ տեսայ, եւ ահա չորս կառք էին դուրս գալիս երկու սարերի մէջտեղից, եւ սարերը պղնձի սարեր էին։ 2Առաջի կառքի ձիերը * աշխէտ էին, եւ երկրորդ կառքի ձիերը * սեւ էին. 3Եւ երրորդ կառքի ձիերը * սպիտակ ու չորրորդ կառքի ձիերը պիսակ էին * գորշագոյն։ 4Եւ ես պատասխան տուի եւ ասեցի * ինձ հետ խօսող հրեշտակին. Սորանք ի՞նչ են, տէր իմ։ 5Եւ հրեշտակը պատասխան տուաւ ու ասեց ինձ. * Սորանք երկնքի չորս հողմերն են, որոնք դուրս են գալիս * բոլոր երկրի Տիրոջ առաջին կանգնելուց։ 6Այն սեւ ձիերը, որ նորան լծուած են, դուրս են գալիս դէպի հիւսիսի երկիրը, եւ սպիտակները դուրս են գալիս նորանց ետեւից, եւ պիսակները դուրս են գալիս դէպի հարաւի երկիրը։ 7Եւ գորշագոյնները դուրս եկան, եւ ուզեցին որ * գնան ման գան երկրումը. Եւ նա ասեց. Գնացէք ման եկէք երկրի վերայ. Եւ նորանք ման եկան երկրի վերայ։ 8Եւ նա աղաղակեց դէպի ինձ եւ խօսեց ինձ հետ ասելով. Տես՝ դէպի հիւսիսի երկիրը դուրս եկողները հանգչեցրին իմ հոգին հիւսիսի երկրումը։

9Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 10Վեր առ գերիներից՝ Հեղդայից, Տուբիայից եւ Յեդայիայից, եւ նոյն օրը գնա դու ինքդ եւ մտիր Բաբիլոնից եկող Սոփոնիայի որդիի Յովսիայի տունը. 11Եւ արծաթ ու ոսկի առ եւ * պսակներ շինիր, եւ դիր մեծ քահանայ Յովսեդեկեան Յեսուի գլխին. 12Եւ ասիր նորան թէ Այսպէս է ասում Զօրաց Տէրը թէ Ահա * մի մարդ՝ անունը * Շառաւիղ. Նա իր տեղիցը պիտի բուսնէ, եւ * շինէ Տիրոջ տաճարը։ 13Եւ նա կþշինէ Տիրոջ տաճարը, եւ նա մեծափառութիւն է կրելու, եւ պիտի բազմէ ու իշխէ իր աթոռի վերայ, եւ * նա քահանայ է լինելու իր աթոռի վերայ, եւ խաղաղութեան խորհուրդ պիտի լինի երկուսի մէջտեղը։

14Եւ պսակները պիտի լինին Հելեմին, Տուբիային ու Յեդայիային եւ Սոփոնիայի որդի Հենին * իբրեւ յիշատակ Տիրոջ տաճարումը։ 15Եւ * հեռաւորները պիտի գան ու շինեն Տիրոջ տաճարումը, * այն ժամանակ կþգիտենաք, որ Զօրաց Տէրն է ինձ ուղարկել ձեզ մօտ։ Եւ սա պիտի լինի, եթէ իրաւ լսէք ձեր Տէր Աստուծոյ ձայնին։

*6.2 Գլ. ա. 8։ Յայտ. զ. 4։

*6.2 Յայտ. զ. 5։

*6.3 Յայտ. զ. 2։

*6.3 Կամ՝ զօրաւոր

*6.4 Գլ. ե. 10։

*6.5 Սաղ. ճդ. 4։ Եբր. ա. 7, 14։

*6.5 գ Թագ. իբ. 19։ Դան. է. 10։ Գլ. դ. 14։ Ղուկ. ա. 19։

*6.7 Գլ. ա. 10։

*6.11 Ել. իը. 36։ իթ. 6։ Ղև. ը. 9։ Գլ. գ. 5։

*6.12 Տես Ղուկ. ա. 78։ Յովհ. ա. 45։

*6.12 Գլ. գ. 8։

*6.12 Գլ. դ. 9։ Մատ. ժզ. 18։ Եփես. բ. 20-22։ Եբր. գ. 3։

*6.13 Սաղ. ճժ. 4։ Եբր. գ. 1։

*6.14 Ել. ժբ. 14։ Մատ. ժգ. 9։

*6.15 Ես. ծէ. 19։ կ. 10։ Եփես. բ. 13, 19։

*6.15 Գլ. բ. 9։ դ. 9։