Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստուծոյ պատուհասները Իսրայէլի վերայ։ 1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասե…
Աստուծոյ պատուհասները Իսրայէլի վերայ։
1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 2Եւ դու, մարդի որդի, այսպէս է ասում Տէր Եհովան Իսրայէլի երկրին. * Վախճա՜ն՝ եկել է վախճանը երկրի չորս ծայրերի համար։ 3Հիմա եկել է վախճանը քեզ վերայ. Այսինքն իմ բարկութիւնը պիտի ուղարկեմ քեզ վերայ, եւ * քեզ պիտի դատեմ քո ճանապարհների համեմատ, եւ քեզ վերայ պիտի բերեմ քո բոլոր պղծութիւնները։ 4Եւ * իմ աչքը քեզ պիտի չþխնայէ, եւ ես պիտի չþխնայեմ. Այլ քո ճանապարհները քեզ վերայ պիտի դնեմ, եւ քո պղծութիւնները քո մէջը պիտի լինեն, եւ * դուք կþիմանաք, թէ ես եմ Տէրը։
5Այսպէս է ասում Տէր Եհովան. Մէկ չարի՜ք, ահա մէկ չարիք է գալիս։ 6Վախճանն է գալիս, եկել է վախճանը. Արթնացել է քեզ վերայ, ահա գալիս է։ 7* Պատուհասը գալիս է դէպի քեզ, ով երկրի բնակիչ, * ժամանակը եկել է, մօտ է խռովութեան օրը, եւ ոչ թէ ցնծութիւն սարերի վերայ։ 8Հիմա մօտերիս * պիտի թափեմ իմ սրտմտութիւնը քեզ վերայ, եւ իմ բարկութիւնը քեզ վերայ կատարեմ, եւ * քեզ պիտի դատեմ քո ճանապարհների համեմատ, եւ քեզ վերայ բերեմ քո բոլոր գարշելութիւնները։ 9Եւ * իմ աչքը պիտի չþխնայէ, եւ ես պիտի չþողորմեմ, * քո ճանապարհների համեմատ պիտի տամ քեզ, եւ քո պղծութիւնները պիտի քո միջումը լինեն, եւ * պիտի իմանաք որ ես Տէրս եմ զարկողը։ 10Ահա օրը, ահա գալիս է, * դուրս է եկել պատուհասը, ծաղկել է գաւազանը, ընձիւղուել է ամբարտաւանութիւնը։ 11* Բռնաւորութիւնը վեր կացաւ իբրեւ ամբարշտութեան գաւազան. Ոչ մի բան նորանցից, ոչինչնորանց բազմութիւնիցն ու ոչինչ նորանց ճոխութիւնիցը պիտի չþմնայ, եւ ոչ մի վայելչութիւն՝ նորանցում։ 12* Եկաւ ժամանակը, մօտեցաւ օրը, գնողը չþուրախանայ եւ ծախողը չþողբայ, որովհետեւ բարկութիւն կայ նորա բոլոր բազմութեան վերայ։ 13Նորա համար որ ծախողը ետ պիտի չþդառնայ իր ծախուածին, թէպէտեւ նա տակաւին ապրողների մէջ ողջ լինի. Որովհետեւ տեսիլքը նորա բոլոր բազմութեան համար պիտի ետ չþդառնայ, եւ մարդ իր կեանքի անօրէնութիւնովը պիտի չþուժովանայ։
14Փողը հնչեցրին, եւ պատրաստեցին ամենը, բայց պատերազմի գնացող չþկայ. Որովհետեւ իմ բարկութիւնը նորա բոլոր բազմութեան վերայ է։ 15* Սուրը դրսումը, եւ ժանտախտն ու սովը ներսեւանց. Դաշտումը եղողը սրով պիտի մեռնէ, եւ քաղաքումը եղողին սովն ու ժանտախտն է ուտելու։ 16Եւ * նորանց ազատուածները, որ կþազատուին, պիտի լինեն սարերի վերայ ձորերի աղաւնիների նման, ամենքը պիտի հեծեն՝ ամեն մէկը իր անօրէնութեան համար։ 17* Բոլոր ձեռները պիտի կախ ընկնեն, եւ բոլոր ծունկերը պիտի ջրի պէս գնան։ 18Եւ * քուրձեր պիտի հագնեն, եւ * արհաւիրք պիտի ծածկէ նորանց, եւ ամեն երեսի վերայ ամօթ պիտի լինի, եւ նորանց ամեն գլխի վերայ՝ կնտութիւն։ 19Իրանց արծաթը պիտի փողոցները գցեն, եւ նորանց ոսկին անարգանք պիտի դառնայ, նորանց * արծաթն ու ոսկին չէ կարող փրկել նորանց Տիրոջ բարկութեան օրը, նորանք չեն կշտացնել իրանց անձը, եւ իրանց փորը չեն լցնել. Որովհետեւ նա եղաւ նորանց * անօրէնութեան գայթակղութիւնը։ 20Եւ իր զարդերի փառքը հպարտութեան գործածեց, եւ * իրանց գարշելի պատկերները՝ իրանց կուռքերը շինեցին նորանով, սորա համար անարգանք պիտի շինեմ նորան իրանց մօտ։ 21Եւ նորան օտարների ձեռքը պիտի տամ յափշտակելու, եւ երկրի ամբարիշտներին՝ կողոպտելու, եւ նորանք պիտի պղծեն նորան։ 22Եւ ես շուռ պիտի տամ իմ երեսը նորանցից, եւ նորանք պիտի պղծեն իմ գաղտնի տեղը. Եւ նորա մէջը բռնաւորներ պիտի մտնեն, եւ պիտի պղծեն նորան։
23Շինիր շղթան, որովհետեւ * երկիրը լցուեցաւ արեան դատաստաններով, եւ քաղաքը բռնութիւնով լցուեցաւ։ 24Եւ ես ազգերի չարերին պիտի բերեմ, եւ նորանք պիտի ժառանգեն նորանց տները, եւ պիտի դադրեցնեմ բռնաւորների ամբարտաւանութիւնը, եւ պիտի պղծուին նորանց սրբարանները։ 25կործանումը գալիս է եւ պիտի խաղաղութիւն որոնեն, բայց չþկայ։ 26* Թշուառութիւն թշուառութեան վերայ է գալիս, եւ գոյժի վերայ գոյժ է լինելու, եւ * նորանք տեսիլք պիտի որոնեն մարգարէից, եւ օրէնքը պիտի կորչէ քահանայից, եւ խորհուրդը՝ ծերերից։ 27Թագաւորը սուգ պիտի անէ, եւ իշխանը ապշութիւն պիտի հագնէ, եւ երկրի ժողովրդի ձեռքերը պիտի դողան. Նորանց ընթացքի համեմատ պիտի անեմ նորանց, եւ նորանց դատաստաններովը պիտի դատեմ նորանց, եւ * նորանք կþիմանան, որ ես եմ Տէրը։
*7.2 Հմր. 3, 6։ Ամով. ը. 2։ Մատ. իդ. 6, 13, 14։
*7.3 Հմր. 8, 9։
*7.4 Հմր. 9։ Գլ. ե. 11։ ը. 18։ թ. 10։
*7.4 Հմր. 27։ Գլ. զ. 7։ ժբ. 20։
*7.7 Հմր. 10։
*7.7 Հմր. 12։ Սոփ. ա. 14, 15։
*7.8 Գլ. ի. 8, 21։
*7.8 Հմր. 3։
*7.9 Հմր. 4։
*Հմր. 3, 8։
*7.9 Հմր. 4։
*7.10 Հմր. 7։
*7.11 Երեմ. զ. 7։
*7.12 Հմր. 7։
*7.15 բ Օր. լբ. 25։ Ողբ. ա. 20։ Գլ. ե. 12։
*7.16 Գլ. զ. 8։
*7.17 Ես. ժգ. 7։ Երեմ. զ. 24։ Գլ. իա. 7։
*7.18 Ես. գ. 24։ ժե. 2, 3։ Երեմ. խը. 37։ Ամով. ը. 10։
*7.18 Սաղ. ծե. 5։
*7.19 Առակ. ժա. 4։ Սոփ. ա. 18։
*7.19 Գլ. ժդ. 3, 4։ խդ. 12։
*7.20 Երեմ. է. 30։
*7.23 դ Թագ. իա. 16։ Գլ. թ. 9։ ժա. 6։
*7.26 բ Օր. լբ. 23։ Երեմ. դ. 20։
*7.26 Սաղ. հդ. 9։ Ողբ. բ. 9։ Գլ. ի. 1, 3։
*7.27 Հմր. 4։