Հին Կտակարան
Նոր Կտակարան
Պէտք է փախչել կռապաշտութիւնից, Տիրոջ սեղանը դևերի սեղան չ’շինել…
Պէտք է փախչել կռապաշտութիւնից, Տիրոջ սեղանը դևերի սեղան չ’շինել և զգոյշ կենալ գայթակղեցնելուց։
1Չեմ կամենում, եղբարք, որ չ’գիտենաք՝ թէ * մեր հայրերն ամենն էլ ամպի տակն էին. * եւ ամենը ծովի միջովն անցան։ 2Եւ ամենը Մովսէսով մկրտուեցան ամպումը եւ ծովումը։ 3* Եւ ամենն էլ նոյն հոգեւոր կերակուրը կերան։ 4* Եւ ամենն էլ նոյն հոգեւոր խմելիքը խմեցին. Որովհետեւ այն հոգեւոր վէմիցն էին խմում՝ որ գնում էր նորանց հետ. Եւ այն վէմն էր Քրիստոսը։ 5Բայց Աստուած նորանցից շատերին չ’հաւանեց. * որովհետեւ անապատումը փռուած ընկան։ 6Եւ սորանք մեզ օրինակի համար եղան. Որ մենք չար բաների ցանկացող չ’լինենք, * ինչպէս նորանք ցանկացան։ 7* Եւ կռապաշտ մի լինիք ինչպէս նորանցից ոմանք. Ինչպէս գրուած է, թէ * Ժողովուրդը նստեց ուտելու եւ խմելու, եւ վերկացան որ խաղան։ 8* Եւ պոռնկութիւն էլ չ’անենք, ինչպէս նորանցից ոմանք պոռնկութիւն արին, * եւ մէկ օրում քսանեւերեք հազար մարդ վայր ընկան։ 9Եւ Քրիստոսին էլ չ’փորձենք, * ինչպէս նորանցից էլ ոմանք փորձեցին, եւ * օձերիցը սատակեցին։ 10Եւ չ’տրտնջանք էլ * ինչպէս նորանցից էլ ոմանք տրտնջացին, * եւ սատակչի ձեռովը * կորան։ 11Եւ այն ամենն օրինակի համար էր նորանց հանդիպում, * բայց մեզ խրատի համար գրուեցաւ, * որոնց դարերի վերջը հասաւ։ 12* Ուրեմն ով որ համարում է թէ հաստատ կանգնած է, թող զգոյշ լինի, որ վայր չ’ընկնի։ 13Ձեզ ուրիշ փորձութիւն չէ պատահել բացի մարդկային փորձութիւնից. * բայց Աստուած հաւատարիմ է, * որ չի թողիլ ձեզ ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու, * այլ փորձութեան հետ ելքն էլ կ’պատրաստէ, որ կարողանաք համբերել։
14Նորա համար, իմ սիրելիք, * փախէք կռապաշտութիւնիցը։ 15* Ինչպէս իմաստունների հետ եմ խօսում, դուք ինքներդ դատեցէք այն որ ասում եմ։ 16* Այն օրհնութեան բաժակը, որ օրհնում ենք, չէ՞ որ հաղորդութիւն է Քրիստոսի արիւնի. * այն հացը, որ կտրում ենք, չէ՞ որ հաղորդութիւն է Քրիստոսի մարմնին։ 17* Որովհետեւ մէկ հաց, մէկ մարմին ենք մենք շատերս. Վասնզի ամենքս այն մէկ հացիցն ենք վայելում։ 18* Տեսէք * Իսրայէլին մարմնի կողմանէ. * չէ՞ որ զոհուածներն ուտողները մասնակից են սեղանին։ 19Արդ ի՞նչ ասեմ. * մի՞թէ կուռքը մի բան է, եւ կամ թէ կուռքերի զոհուածները մի բա՞ն են։ 20Բայց այն որ * հեթանոսները զոհում են, դեւերին են զոհում, եւ ոչ թէ Աստուծուն. Իսկ ես չեմ կամենում, որ դուք դեւերին մասնակից լինէք. * չէք կարող Տիրոջ բաժակը խմել եւ * դեւերի բաժակը. 21Չէք կարող Տիրոջ սեղանիցը վայելել՝ եւ դեւերի սեղանիցը։ 22* Կամ թէ Տիրոջը նախանձի գրգռե՞նք. * մի՞թէ նորանից աւելի զորաւոր ենք։
23Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամեն բան օգուտ չէ. * ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամեն բան շինութիւն չէ տալիս։ 24* Ոչ ով միայն իր անձի օգուտը չ’որոնէ, այլ ամեն մէկն ընկերինն էլ։ 25* Ամեն ինչ որ սպանդանոցումը ծախվում է, կերէք առանց մի բան քննելու խղճմտանքի պատճառով։ 26* Որովհետեւ Տիրոջն է երկիրը եւ նորա բոլոր լիութիւնը։ 27Եթէ անհաւատներից մէկը կանչէ ձեզ, եւ դուք կամենաք գնալ, * ամեն բան որ ձեր առաջին դրուի, կերէք, առանց մի բան քննելու խղճմտանքի պատճառով։ 28Բայց եթէ մէկն ասէ ձեզ, թէ Դա կուռքի զոհուած բան է, մի ուտէք՝ * նորա պատճառովը որ իմացրեց, եւ խղճմտանքի պատճառովը. Որովհետեւ Տիրոջն է երկիրը եւ նորա բոլոր լիութիւնը։ 29Բայց խղճմտանք եմ ասում՝ ոչ թէ ձերը, այլ ընկերինը. * որովհետեւ ի՞նչու իմ ազատութիւնը պիտի դատուի ուրիշի խղճմտանքից։ 30Թէ որ ես շնորհակալութիւնով վայելում եմ, ի՞նչու հայհոյուիմ այն բանի համար՝ * որի համար ես գոհանում եմ։ 31* Ուրեմն՝ թէ ուտէք թէ խմէք, թէ ինչ գործ էլ որ անէք, ամեն բան Աստուծոյ փառքի համար արէք։ 32* Առանց գայթակղութիւն տալու եղէք Հրէաներին եւ Յոյներին եւ * Աստուծոյ եկեղեցուն։ 33* Ինչպէս ես էլ ամեն բանով ամենին հաճոյ եմ լինում. * իմ անձի օգուտը չ’որոնելով, բայց շատերինը որ փրկուին։
*10.1 Ել. ժգ. 21։ խ. 34։ Թու. թ. 18։ ժդ. 14։ բ Օր. ա. 33։ Նէեմ. թ. 12, 19։ Սաղ. հը. 14։ ճե. 39։
*10.1 Ել. ժդ. 22։ Թու. լգ. 8։ Յես. դ. 23։ Սաղ. հը. 13։
*10.3 Ել. ժզ. 15, 35։ Նէեմ. թ. 15, 20։ Սաղ. հը. 24։
*10.4 Ել. ժէ. 6։ Թու. ի. 11։ Սաղ. հը. 15։ բ Օր. թ. 21։ Սաղ. ճե. 41։
*10.5 Թու. ժդ. 29, 32, 35։ իզ. 64, 65։ Սաղ. ճզ. 26։ Եբր. գ. 17։ Յուդ. 5։
*10.6 Թու. ժա. 4, 33, 34։ Սաղ. ճզ. 14։
*10.7 Հմր. 14։
*10.7 Ել. լբ. 6։
*10.8 Գլ. զ. 18։ Յայտ. բ. 14։
*10.8 Թու. իե. 1, 9։ Սաղ. ճզ. 29։
*10.9 Ել. ժէ. 2, 7։ Թու. իա. 5։ բ Օր. զ. 16։ Սաղ. հը. 18, 56։ ղե. 9։ ճզ. 14։
*10.9 Թու. իա. 6։
*10.10 Ել. ժզ. 2։ ժէ. 2։ Թու. ժդ. 2, 29։ ժզ. 41։
*10.10 Ել. ժբ. 23։ բ Թագ. իդ. 16։ ա Մն. իա. 15։
*10.10 Թու. ժդ. 37։ ժզ. 49։
*10.11 Հռովմ. ժե. 4։ Գլ. թ. 10։
*10.11 Գլ. է. 29։ Փիլ. դ. 5։ Եբր. ժ. 25, 37։ ա Յովհ. բ. 18։
*10.12 Հռովմ. ժա. 20։
*10.13 Գլ. ա. 9։
*10.13 Սաղ. ճիե. 3։ բ Պետ. բ. 9։
*10.13 Երեմ. իթ. 11։
*10.14 Հմր. 7։ բ Կոր. զ. 17։ ա Յովհ. ե. 21։
*10.15 Գլ. ը. 1։
*10.16 Մատ. իզ. 26-28։
*10.16 Գոր. բ. 42, 46։ Գլ. ժա. 23, 24։
*10.17 Հռովմ. ժբ. 5։ Գլ. ժբ. 27։
*10.18 Հռովմ. դ. 1։ թ. 3, 5։ բ Կոր. ժա. 18։
*10.18 Հռովմ. դ. 12։ Գաղ. զ. 16։
*10.18 Ղև. գ. 3։ է. 15։
*10.19 Գլ. ը. 4։
*10.20 Ղև. ժէ. 7։ բ Օր. լբ. 17։ Սաղ. ճզ. 37։ Յայտ. թ. 20։
*10.20 բ Կոր. զ. 15, 16։
*10.20 բ Օր. լբ. 38։
*10.22 բ Օր. լբ. 21։
*10.22 Եզեկ. իբ. 14։
*10.23 Գլ. զ. 12։
*10.24 Հռովմ. ժե. 1, 2։ Հմր. 33։ Գլ. ժգ. 5։ Փիլ. բ. 4, 21։
*10.25 ա Տիմ. դ. 4։
*10.26 Ել. ժթ. 5։ բ Օր. ժ. 14։ Սաղ. իգ. 1։ ծ. 12։ Հմր. 28։
*10.27 Ղուկ. ժ. 7։
*10.28 Գլ. ը. 10, 12։
*10.29 Հռովմ. ժդ. 16։
*10.30 Հռովմ. ժդ. 6։ ա Տիմ. դ. 3, 4։
*10.31 Կող. գ. 17։ ա Պետ. դ. 11։
*10.32 Հռովմ. ժդ. 13։ Գլ. ը. 13։ բ Կոր. զ. 3։
*10.32 Գոր. ի. 28։ Գլ. ժա. 22։ ա Տիմ. գ. 5։
*10.33 Հռովմ. ժե. 2։ Գլ. թ. 19, 22։
*10.33 Հմր. 24։