Հին Կտակարան
Նոր Կտակարան
Կորնթացիներն խրատվում են դատ չ’բանալ իրանց եղբայրների դէմ, մանա…
Կորնթացիներն խրատվում են դատ չ’բանալ իրանց եղբայրների դէմ, մանաւանդ անհաւատների առաջին։ Մեր մարմինները Քրիստոսի անդամներն են. Պէտք է որ նորանց չ’պղծենք։
1Ձեզանից մէկն՝ եթէ բան ունենայ իր ընկերի հետ, համարձակվո՞ւմ է անիրաւների առաջին դատուիլ եւ ոչ թէ սուրբերի առաջին։ 2Կամ թէ * չ’գիտէ՞ք որ սուրբերն աշխարհքս կ’դատեն. Եւ եթէ ձեզանով աշխարհքը դատվում է, ապա չէք արժան անարգ բաների դատաստան անելու։ 3* Չ’գիտէ՞ք որ մենք հրեշտակներին կ’դատենք. Էլ ո՞րքան աւելի երկրաւոր բաները։ 4* Եթէ երկրաւոր բաների համար դատաստան ունիք, եկեղեցու ցած մարդկանցը ձեզ համար դատաւոր նստեցրէք։ 5Ձեզ ամաչեցնելու համար եմ ասում. Այնքան մի իմաստուն մարդ էլ չկա՞յ ձեր միջումը, որ կարող լինի իրավունք որոշել իր եղբայրների մէջ։ 6Այլ եղբայր եղբօր հետ դատաստան է գնում, եւ այն էլ անհաւատների առաջին։ 7Եւ հէնց արդէն բոլորովին պակասութիւն է ձեր միջումը որ դատաստաններ ունիք իրար հետ. * ի՞նչու չէք աւելի դուք զրկվում. Եւ ի՞նչու չէք աւելի դուք անիրաւութիւն քաշում։ 8Բայց դուք էք զրկում եւ անիրաւութիւն անում, * եւ այն էլ ձեր եղբայրներին։ 9Կամ թէ չ’գիտէ՞ք որ անիրաւներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։ Մի խաբուիք. Ոչ պոռնիկները, * ոչ կռապաշտները, ոչ շնացողները, 10Ոչ իգացողները, որ արուագէտները, ոչ գողերը ոչ ագահները, ոչ արբեցողները, ոչ նախատողները, եւ ոչ յափշտակողները Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։ 11* Եւ մի քանիներդ այսպէսներ էիք, * բայց լուացուեցաք՝ բայց սրբուեցաք՝ բայց արդարացաք Տէր Յիսուսի անունովը եւ մեր Աստուծոյ Հոգովը։
12* Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամենն օգուտ չէ. Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ես չ’պիտի մի բանի իշխանութեան տակ լինիմ։ 13* Կերակուրները փորի համար, եւ փորը կերակուրների համար. Բայց Աստուած սորան էլ նորանց էլ կ’խափանէ. Միայն թէ մարմինը պոռնկութեան համար չէ, * այլ Տիրոջ համար. * եւ Տէրը մարմնին համար։ 14* Բայց Աստուած, որ մեր Տիրոջն էլ յարութիւն տուաւ, * ձեզ էլ կ’յարուցանէ իր զօրութեամբը։ 15Չ’գիտէ՞ք՝ * որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են. Ապա Քրիստոսի անդամներն առնեմ պոռնիկի անդա՞մ շինեմ. Քաւ լիցի։ 16Կամ թէ չ’գիտէ՞ք, որ նա՝ որ պոռնիկին յարում է, մէկ մարմին է նորա հետ. Որովհետեւ * Երկուսն, ասում է, մէկ մարմին կ’լինին։ 17* Եւ նա՝ որ Տիրոջն է յարում՝ մէկ հոգի է նորա հետ։ 18* Փախէք պոռնկութիւնիցը. Ամեն մեղք որ մարդ գործէ, իր մարմնիցը դուրս է. Բայց պոռնկութիւն անողն, * իր մարմնի մէջ է մեղանչում։ 19Կամ թէ * չ’գիտէ՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են՝ որ ձեզանում է, որ նորան Աստուածանից ունիք. * եւ ձերինը չէք։ 20* Որովհետեւ մեծ գնով գնուեցաք. Ուստի փառաւորեցէք Աստուծուն ձեր մարմնումը եւ ձեր հոգումն՝ որ Աստուծունն են։
*6.2 Սաղ. խթ. 14։ Դան. է. 22։ Մատ. ժթ. 28։ Ղուկ. իբ. 30։ Յայտ. բ. 26։ գ. 21։ ի. 4։
*6.3 բ Պետ. բ. 4։ Յուդ. 6։
*6.4 Գլ. ե. 12։
*6.7 Առակ. ի. 22։ Մատ. ե. 39, 40։ Ղուկ. զ. 29։ Հռովմ. ժբ. 17, 19։ ա Թես. ե. 15։
*6.8 ա Թես. դ. 6։
*6.9 Գլ. ժե. 50։ Գաղ. ե. 21։ Եփես. ե. 5։ ա Տիմ. ա. 9։ Եբր. ժբ. 14։ ժգ. 4։ Յայտ. իբ. 15։
*6.11 Գլ. ժբ. 2։ Եփես. բ. 2։ դ. 22։ ե. 8։ Կող. գ. 7։ Տիտ. գ. 3։
*6.11 Գլ. ա. 30։ Եբր. ժ. 22։
*6.12 Գլ. ժ. 23։
*6.13 Մատ. ժե. 17։ Հռովմ. ժգ. 17։ Կող. բ. 22, 23։
*6.13 Հմր. 15, 19, 20։ ա Թես. դ. 3, 7։
*6.13 Եփես. ե. 23։
*6.14 Հռովմ. զ. 5, 8։ ը. 11։ բ Կոր. դ. 14։ Եբր. ժգ. 20։
*6.14 Եփես. ա. 19, 20։
*6.15 Հռովմ. ժբ. 5։ Գլ. ժբ. 27։ Եփես. դ. 12, 15, 16։ ե. 30։
*6.16 Ծն. բ. 24։ Մատ. ժթ. 5։ Եփես. ե. 31։
*6.17 Յովհ. ժէ. 21-23։ Եփես. դ. 4։ ե. 30։
*6.18 Հռովմ. զ. 12, 13։ Եբր. ժգ. 4։
*6.18 Հռովմ. ա. 24։ ա Թես. դ. 4։
*6.19 Գլ. գ. 16։ բ Կոր. զ. 16։
*6.19 Հռովմ. ժդ. 7, 8։
*6.20 Գոր. ի. 28։ Գլ. է. 23։ Գաղ. գ. 13։ Եբր. թ. 12։ ա Պետ. ա. 18, 19։ բ Պետ. բ. 1։ Յայտ. ե. 9։