Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սերմնացանի, ծածուկ աճող սերմի և մանանեխի հատի առակները։ Քրիստոսը հանդ…

Սերմնացանի, ծածուկ աճող սերմի և մանանեխի հատի առակները։ Քրիստոսը հանդարտեցնում է ծովի ալէկոծութիւնը։

1Եւ * դարձեալ սկսեց ծովի մօտ սովորեցնել, եւ շատ ամբոխ հաւաքուեցաւ նորա մօտ, մինչեւ որ նաւի մէջ մտաւ. Եւ ծովի վերայ նստեց. Եւ բոլոր ամբոխը ծովի մօտ ցամաքի վերայ էին։ 2Եւ շատ բաներ էր սովորեցնում նորանց առակներով. Եւ * իր վարդապետութեան մէջ ասում էր նորանց. 3Լսեցէք. Ահա սերմ ցանողը դուրս գնաց սերմ ցանելու։ 4Եւ եղաւ որ սերմանելու ժամանակին մի քանին ճանապարհի մօտ ընկաւ, եւ երկնքի թռչունները եկան եւ կերան նորան։ 5Եւ ուրիշն ընկաւ քարքարուտ տեղ. Շատ հող չ’կար, եւ շուտով բուսաւ՝ հողը խոր չ’լինելուն համար։ 6Եւ երբոր արեգակը ծագեց՝ տաքացաւ եւ արմատ չ’ունենալուն համար չորացաւ։ 7Եւ ուրիշն ընկաւ փշերի մէջ, եւ փշերը դուրս եկան եւ խեղդեցին նորան. Եւ պտուղ չ’տուաւ։ 8Եւ ուրիշն ընկաւ բարի երկիրը, եւ * պտուղ էր տալիս, որ դուրս եկաւ ու աճեց, եւ մէկը բերում էր երեսուն՝ եւ մէկը վաթսուն՝ եւ մէկը հարիւր։ 9Եւ ասում էր նորանց. Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ։ 10* Եւ երբոր մինակ էր, նորա մօտինները այն տասնեւերկուսի հետ հարցրին նորան այն առակը։ 11Եւ նա ասեց նորանց. Ձեզ տրուած է Աստուծոյ արքայութեան խորհուրդը գիտել, բայց * նորանց որ դրսի են, ամեն բան առակներով է լինում. 12* Որ տեսնելով տեսնեն՝ եւ չþտեսնեն, եւ լսելով լսեն եւ չ’իմանան. Մի գուցէ դառնան, եւ մեղքերը թողուին նորանց։ 13Եւ նորանց ասեց. Դուք չ’գիտէ՞ք այս առակը. Եւ ի՞նչպէս ամեն առակները կ’գիտենաք։ 14* Սերմողը Խօսքն է սերմում. 15Եւ նորանք են ճանապարհի վերայինները, ուր բանը սերմվում է, եւ երբոր լսում են, շուտով գալիս է սատանան եւ վեր առնում նորանց սրտերումը սերմուած խօսքը։ 16Նոյնպէս էլ քարքարուտ տեղը սերմուածները նորանք են, որոնք, երբոր խօսքը լսում են, շուտով ուրախութիւնով ընդունում են նորան. 17Եւ իրանց մէջ արմատ չ’ունին, այլ առժամանակեայ են. Յետոյ երբոր այն խօսքի համար նեղութիւն կամ հալածմունք է լինում, շուտով գայթակղում են։ 18Եւ փշերի մէջ սերմուածները նորանք են, որ խօսքը լսում են, 19Բայց աշխարհիս հոգսերը եւ * հարստութեան խաբէութիւնը եւ ուրիշ բաների ցանկութիւնները մտնում են խօսքը խեղդում. Եւ անպտուղ է լինում։ 20Բայց այն բարի երկրի վերայ սերմուածները նորանք են, որ խօսքը լսում են, եւ ընդունում են, եւ պտուղ են տալիս՝ մէկը երեսուն, եւ մէկը վաթսուն՝ եւ մէկը հարիւր։

21* Եւ ասեց նորանց. Մի՞թէ ճրագը գալիս է, որ գրուանի կամ մահճի տակ դրուի. Չէ՞ որ ճրագակալի վերայ դրուի։ 22* Որովհետեւ ծածուկ բան չ’կայ, որ չ’յայտնուի. Եւ մի թագուն բան չ’եղաւ, որ դէպի յայտնութիւն չ’գար։ 23* Եթէ մէկը լսելու ականջ ունի, թող լսէ։

24Եւ ասեց նորանց. Տեսէք՝ ինչ էք լսում, * ինչ չափով որ չափէք, նորանով էլ ձեզ կ’չափուի, եւ կ’աւելանայ ձեզ լսողներիդ։ 25Որովհետեւ * ով որ ունի, նորան կ’տրուի. Եւ ով որ չունի, այն էլ որ ունի՝ վեր կþառնուի նորանից։

26Եւ ասում էր. Այսպէս է * Աստուծոյ արքայութիւնը, որպէս թէ մի մարդ սերմ գցէր հողի մէջ։ 27Եւ գիշեր ցերեկ քնէ եւ վեր կենայ. Եւ սերմը բուսնէ եւ աճի. Այնպէս որ նա չ’գիտէ։ 28Որովհետեւ երկիրն ինքն իրան պտուղ է բերում, առաջ խոտը, յետոյ հասկը, եւ նորանից յետոյ լցուած ցորեն հասկի մէջ։ 29Բայց երբոր պտուղը կ’տայ, շուտով * կ’ուղարկէ մանգաղը, որովհետեւ հունձքը հասել է։

30Եւ ասում էր, Ինչի՞ նմանեցնենք * Աստուծոյ արքայութիւնը, կամ ի՞նչ առակով առակի բերենք նորան։ 31Նման է մանանեխի հատի, որ երբոր հողի մէջ սերմվում է, երկրիս վերայ եղած ամեն սերմերից փոքրն է. 32Եւ երբոր սերմվում է, բուսնում է եւ ամեն բանջարից աւելի մէծ է լինում, եւ մեծ մեծ ճիւղեր է արձակում, մինչեւ որ կարողանում են երկնքի թռչունները նորա հովանիի տակ բնակուել։

33* Եւ շատ այսպիսի առակներով խօսում էր նորանց հետ խօսքը, ինչպէս որ նորանք կարող էին լսել։ 34Եւ առանց առակի չէր խօսում նորանց հետ, բայց առանձին իր աշակերտներին ամեն բան մեկնում էր։

35* Եւ այն օրն, երբ որ իրիկուն էր լինում, նորանց ասեց. Եկէք անցնենք այն կողմը։ 36Եւ ժողովուրդը թողեցին, եւ նորան նաւովն առան, ինչպէս որ էր նաւումը. Եւ ուրիշ նաւակներ էլ կային նորա հետ։ 37Եւ քամիի մեծ փոթորիկ էր լինում, եւ ալիքները թափում էր նաւի մէջ, մինչեւ որ համարեա արդէն լցվում էր։ 38Եւ ինքը նաւի ետի կողմումը բարձի վերայ քնած էր. Եւ նորան զարթնեցնում են եւ ասում նորան. Վարդապետ, հոգդ չէ՞ որ կորչում ենք։ 39Եւ նա զարթնելով քամիին սաստեց, եւ ասեց ծովին. Լռիր, պապանձուիր. Եւ քամին դադարեց, եւ մեծ խաղաղութիւն եղաւ։ 40Եւ ասեց նորանց. Ի՞նչու այդպէս վախկոտ էք. Ի՞նչպէս հաւատք չ’ունիք։ Եւ նորանք մեծ վախով վախեցան, եւ իրար ասում էին. Սա ո՞վ է արդեօք. Որ քամին էլ ծովն էլ հնազանդվում են սորան։

*4.1 Մատ. ժգ. 1։ Ղուկ. ը. 4։

*4.2 Գլ. ժբ. 38։

*4.8 Յովհ. ժե. 5։ Կող. ա. 6։

*4.10 Մատ. ժգ. 10։ Ղուկ. ը. 9 ևլն։

*4.11 ա Կոր. ե. 12։ Կող. դ. 5։ ա Թես. դ. 12։ ա Տիմ. գ. 7։

*4.12 Ես. զ. 9։ Մատ. ժգ. 14։ Ղուկ. ը. 10։ Յովհ. ժբ. 40։ Գոր. իը. 26։ Հռովմ. ժա. 8։

*4.14 Մատ. ժգ. 19։

*4.19 ա Տիմ. զ. 9, 17։

*4.21 Մատ. ե. 15։ Ղուկ. ը. 16։ ժա. 33։

*4.22 Մատ. ժ. 26։ Ղուկ. ժբ. 2։

*4.23 Մատ. ժա. 15։ Հմր. 9։

*4.24 Մատ. է. 2։ Ղուկ. զ. 38։

*4.25 Մատ. ժգ. 12։ իե. 29։ Ղուկ. ը. 18։ ժթ. 26։

*4.26 Մատ. ժգ. 24։

*4.29 Յայտ. ժդ. 15։

*4.30 Մատ. ժգ. 31, 32։ Ղուկ. ժգ. 18, 19։

*4.33 Մատ. ժգ. 34։ Յովհ. ժզ. 12։

*4.35 Մատ. ը. 18, 23։ Ղուկ. ը. 22։