Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մարգարէութիւն Մովաբի դէմ։ 1* Մովաբի պատգամը։ Յիրաւի գիշերո…

Մարգարէութիւն Մովաբի դէմ։

1* Մովաբի պատգամը։

Յիրաւի գիշերով կործանուեցաւ Մովաբի * Ար քաղաքը, ամայացաւ. Յիրաւի գիշերով կործանուեցաւ Մովաբի Կիր քաղաքը, ամայացաւ։ 2Վեր է գնում * տաճարը եւ Դեբոնը՝ այն բարձր տեղերը լաց լինելու համար. Նաբաւի եւ Մեդաբայի վերայ Մովաբը պիտի ողբայ. * նորա ամեն գլուխների վերայ կնտութիւն կայ, ամեն մօրուք կտրուած է։ 3Նորա փողոցներումը քուրձ են հագել, * նորա կտուրներին եւ հրապարակներումը բոլորը ողբում է, վայր են իջնումը լաց լինելով։ 4Եւ * Եսեբոնն ու Եղէաղէն աղաղակում են, մինչեւ Յասսան լսվում է նորանց ձայնը. Նորա համար Մովաբի սպառազէնները կոծ են անում, նորա սիրտը դողում է։ 5* Իմ սիրտն աղաղակում է Մովաբի համար. Նորա փախստականները հասել են մինչեւ Սեգովրը՝ * մինչեւ Էգլաթ-Շելիշան. Որովհետեւ * Ղուիթի զառիվերը լալով պիտի վեր գնան, որովհետեւ Որոնայիմի ճանապարհումը կոտորածի աղաղակով պիտի բղաւեն։ 6Նորա համար որ * Նեմերիմի ջրերը պիտի աւերուին, որ խոտը չորանալու է, կանաչը՝ վերջանալու, դալար չէ լինելու։ 7Նորա համար այն ստացուածքը, որ շինել էին, եւ իրանց պահածը ուռիների ձորն են տանելու։ 8Որովհետեւ աղաղակը շրջապատել է Մովաբի սահմանը, նորա ողբը հասնում է մինչեւ Եգլայիմը, եւ մինչեւ Բերելիմը՝ նորա ողբը։ 9Որ Դիմոնի ջրերը արիւնով պիտի լցուին, որ Դիմոնի վերայ պիտի բերեմ էլ աւելի՝ այսինքն * առիւծին՝ Մովաբի ազատուածների վերայ եւ երկրի մնացորդների վերայ։

*15.1 Երեմ. խը. 1 ևլն։ եզեկ. իե. 8-11։ Ամով. բ. 1։

*15.1 Թու. իա. 28։

*15.2 Գլ. ժզ. 12։

*15.2 Տես Ղև. իա. 5։ Գլ. գ. 24։ իբ. 12։ Երեմ. խէ. 5։ խը. 1, 37, 38։ Եզեկ. է. 18։

*15.3 Երեմ. խը. 38։

*15.4 Գլ. ժզ. 9։

*15.5 Գլ. ժզ. 11։ Երեմ. խը. 31։

*15.5 Գլ. ժզ. 14։ Երեմ. խը. 34։

*15.5 Երեմ. խը. 5։

*15.6 Թու. լբ. 36։

*15.9 դ Թագ. ժէ. 25։