Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուծոյ թագաւորութեան քարոզուիլը հեթանոսների մէջ։ 1Տիրոջը նոր երգ…

Աստուծոյ թագաւորութեան քարոզուիլը հեթանոսների մէջ։

1Տիրոջը նոր երգ * երգեցէք. Երգեցէք Տիրոջը ամեն երկիր։

2Երգեցէք Տիրոջը. Օրհնեցէք նորա անունը. Քարոզեցէք օրէ ցօր նորա փրկութիւնը։

3Պատմեցէք հեթանոսների մէջ նորա փառքը, ամեն ազգերի մէջ նորա հրաշքները։

4* Որովհետեւ Տէրը մեծ է եւ * շատ օրհնուած. * ահաւոր է նա ամեն աստուածների վերայ։

5Որովհետեւ * ազգերի բոլոր աստուածները կուռքեր են, * բայց Տէրն արաւ երկինքը։

6Փառք եւ մեծութիւն կայ նորա առաջին. Զօրութիւն եւ գեղեցկութիւն նորա սրբութեան մէջ։

7* Տուէք Տիրոջը, ով ազգերի ցեղեր, տուէք Տիրոջը փառք եւ զօրութիւն։

8Տուէք Տիրոջը նորա անունի փառքը. Ընծայ բերէք, եւ մտէք նորա սրահները։

9* Երկրպագութիւն արէք Տիրոջըսուրբ զարդարանքով. Վախեցէք նորա երեսիցը, ով ամեն երկիր։

10Ասեցէք հեթանոսների մէջ՝ * Տէրն է թագաւոր. Սորա համար աշխարհքը հաստատ է, չէ շարժվում. * նա ժողովուրդները կþդատէ ուղղութիւնով։

11* Երկինքը թող ուրախ լինի եւ երկիրը ցնծայ. * ծովը գոռգոռայ իր լիութիւնովը։

12Դաշտն ուրախանայ եւ ամենն որ նորանում կայ. Թող ցնծան անտառի ամեն ծառերը.

13Տիրոջը առաջին, որ նա գալիս է՝ գալիս է որ երկիրը դատէ. * նա աշխարհքը կþդատէ արդարութիւնով, եւ իր ժողովուրդներին իր ճշմարտութիւնովը։

*96.1 ա Մն. ժզ. 23-33։ Սաղ. լգ. 3։

*96.4 Սաղ. ճխե. 3։

*96.4 Սաղ. ժը. 3։

*96.4 Սաղ. ղե. 3։

*96.5 Տես Երեմ. ժ. 11, 12։

*96.5 Սաղ. ճժե. 15։ Ես. խբ. 5։

*96.7 Սաղ. իթ. 1, 2։

*96.9 Սաղ. իթ. 2։ ճժ. 3։

*96.10 Սաղ. ղգ. 1։ ղէ. 1։ Յայտ. ժա. 15։ ժթ. 6։

*96.10 Հմր. 13։ Սաղ. կէ. 4։ ղը. 9։

*96.11 Սաղ. կթ. 34։

*96.11 Սաղ. ղը. 7 ևլն։

*96.13 Սաղ. կէ. 4։ Յայտ. ժթ. 11։