Հին Կտակարան
Նոր Կտակարան
Քրիստոսի յարութիւնը, երեւումը և համբարձումը։ 1Բայց * միա…
Քրիստոսի յարութիւնը, երեւումը և համբարձումը։
1Բայց * միաշաբաթի օրը առաւօտանց կանուխ եկան գերեզմանը, * եւ բերին այն խնկերը, որ պատրաստեցին. Եւ ոմանք էլ նորանց հետ։ 2* Եւ քարը գերեզմանիցը հեռու թաւալած գտան։ 3* Եւ երբոր ներս մտան, Տէր Յիսուսի մարմինը չ’գտան։ 4Եւ եղաւ երբոր նորա համար շատ հիացել էին, * ահա երկու մարդ հասան նորանց լուսաւոր հանդերձներով։ 5Եւ երբոր նորանք ահով լցուեցան, եւ իրանց երեսները դէպի երկիր խոնարհեցրին, նորանց ասեցին. Ի՞նչ էք կենդանին մեռելների մէջ որոնում։ 6Այստեղ չէ, այլ յարութիւն առաւ. * յիշեցէք ինչպէս նա ձեզ հետ խօսեց, երբոր Գալիլեայումն էր. 7Որ ասում էր, թէ պէտք է մարդի Որդին մեղաւոր մարդկանց ձեռը մատնուի՝ եւ խաչուի եւ երրորդ օրը յարութիւն առնէ։ 8* Եւ նորա խօսքերը յիշեցին։ 9* Եւ գերեզմանիցը ետ դառան եւ այս բոլոր բաները պատմեցին տասնեւմէկին եւ բոլոր ուրիշներին։ 10Եւ էին Մարիամ Մագդաղենացին, * եւ Յովհաննան, եւ Յակոբոսի մայր Մարիամը, եւ նորանց հետ ուրիշներն էլ, որ այս բաները ասում էին առաքեալներին։ 11* Եւ նորանց խօսքերը ցնորք երեւեցաւ նորանց առաջին, եւ չէին հաւատում նորանց։ 12* Բայց Պետրոսը վեր կացաւ վազեց գերեզմանը, եւ ծռելով տեսաւ կտաւները մինակ դրուած. Եւ գնաց եղածի վերայ իր մտքումը զարմանալով։
13* Եւ ահա նորանցից երկուսը միեւնոյն օրը մի գիւղ էին գնում, որ վաթսուն ասպարէզ Երուսաղէմիցը հեռու էր, անունն Էմմաուս։ 14Եւ նորանք իրար հետ խօսում էին այն բոլոր անցած բաների համար։ 15Եւ եղաւ որ նորանք խօսելիս եւ վիճաբանելիս, * հէնց ինքն Յիսուսը մօտեցաւ եւ գնում էր նորանց հետ։ 16* Բայց նորանց աչքերը բռնուած էին, որ չճանաչեն նորան։ 17Եւ նորանց ասեց. Այդ ի՞նչ բաներ են, որ դորանց համար իրար հետ վիճում էք գնալիս, եւ տրտմած էք։ 18Եւ պատասխանեց նորանցից մէկը, * անունը Կղէոպաս, եւ ասեց նորան. Դո՞ւ ես միայն բնակվում Երուսաղէմումն, որ չ’իմացար այն բաները, որ այս օրերը եղան նորանում։ 19Եւ նա ասեց նորանց. Ո՞ր բաներ. Եւ նորանք ասեցին. Յիսուս Նազովրեցու մասին, որ մի մարգարէ մարդ էր, * զօրաւոր գործերով * Աստուծոյ եւ բոլոր ժողովրդի առաջին։ 20Թէ * ինչպէս մեր քահանայապետները եւ իշխանները մահի դատաստանի մատնեցին նորան, եւ խաչեցին նորան։ 21Իսկ մենք յոյս ունէինք * թէ նա է, որ Իսրայէլին փրկելու էր. Այլ այսու ամենայնիւ սա երրորդ օրն է, որ այս բաները եղան։ 22* Բայց մի քանի կանայք էլ մեր միջիցը զարմացրին մեզ, որ առաւօտանց կանուխ գնացին գերեզմանը։ 23Եւ նորա մարմինը չ’գտած՝ եկան եւ ասեցին, թէ հրեշտակների տեսիլք են տեսել, որ ասում էին, թէ նա կենդանի է։ 24* Եւ մեզանից ոմանք գնացին գերեզմանը, եւ իսկ այնպէս գտան, ինչպէս կանայքն ասեցին, բայց նորան չ’տեսան։ 25Եւ նա ասեց նորանց. Ով անմիտներ եւ թուլասիրտներ, հաւատալու այն բոլոր բաներին, որ մարգարէները խօսեցին։ 26* Չէ՞ որ պէտք էր՝ որ Քրիստոսը այս չարչարանքները քաշէր եւ իր փառքը մտնէր։ 27* Եւ սկսելով * Մովսէսիցը եւ * բոլոր մարգարէներիցը մեկնում էր նորանց՝ ինչ որ գրքերի մէջ գրուած էր իր մասին։ 28Եւ մօտեցան այն գիւղին, ուր որ գնում էին. * եւ նա այնպէս էր ցոյց տալիս, թէ աւելի հեռու տեղ է գնում։ 29* Եւ նորանք բռնադատեցին նորան եւ ասեցին. Մնա մեզ հետ, որովհետեւ իրիկուայ դէմ է եւ օրն իջել է. Եւ նա մտաւ որ նորանց հետ մնայ։ 30Եւ եղաւ երբոր նա նորանց հետ սեղան նստեց, * հաց առաւ՝ օրհնեց, կտրեց եւ տուաւ նորանց։ 31Եւ նորանց աչքերը բացուեցան եւ նորան ճանաչեցին. Եւ նա աներեւոյթ եղաւ նորանցից։ 32Եւ իրար ասեցին. Չէ՞ որ մեր սրտերը բորբոքվում էին մեզանում, երբոր ճանապարհին մեզ հետ խօսում էր, եւ ինչպէս գրքերը բաց էր անում մեզ համար։
33Եւ նոյն ժամին վերկացան՝ ետ դառան Երուսաղէմ, եւ այն տասնեւմէկին ժողովուած գտան, եւ նորանց հետ լինողներին. 34Որ ասում էին թէ Արդարեւ Տէրը յարութիւն է առել, * եւ երեւացել Սիմօնին։ 35Եւ նորանք պատմում էին այն որ ճանապարհին եղաւ, եւ թէ ինչպէս իրան ճանաչեցրեց իրանց՝ հաց կտրելու ժամանակին։
36* Եւ նորանք այս խօսելիս, Յիսուսն ինքը կանգնեց նորանց միջումը եւ նորանց ասեց. Խաղաղութիւն ձեզ։ 37Եւ նորանք զարհուրելով վախեցած, համարում էին, թէ * ոգի են տեսնում։ 38Եւ նորանց ասեց. Ի՞նչու էք շփոթուած. Ի՞նչու համար խորհուրդներ են վերկենում ձեր սրտերումը։ 39Տեսէք իմ ձեռքերը եւ իմ ոտները, որ ես ինքս եմ. * շօշափեցէք ինձ եւ տեսէք. Որովհետեւ ոգին մարմին եւ ոսկերք չ’ունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ։ 40Եւ սա որ ասեց, ձեռքերն ու ոտները ցոյց տուաւ նորանց։ 41Եւ քանի որ դեռ * չէին հաւատում ուրախութիւնից եւ զարմացած էին, ասեց նորանց. * Կերակուր ունի՞ք այս տեղ։ 42Եւ նորանք խորոված ձկան կտոր տուին նորան՝ եւ մեղրախորիսխ։ 43* Եւ առաւ կերաւ նորանց առաջին։ 44Եւ ասեց նորանց. * Այս այն բաներն են՝ որ ձեզ հետ խօսեցի, քանի որ ես ձեզ հետ էի, թէ պէտք է կատարուի Մովսէսի օրենքումը եւ մարգարէներումը եւ սաղմոսներումը բոլոր ինձ համար գրուածները։ 45* Այն ժամանակ նորանց միտքը բացաւ, որ գրքերը իմանան։ 46Եւ նորանց ասեց թէ * Այսպէս է գրուած, եւ այսպէս պէտք էր Քրիստոսին չարչարուիլ եւ երրորդ օրը մեռելների միջից յարութիւն առնել. 47Եւ նորա անունովը * ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն քարոզուիլ * բոլոր ազգերի մէջ Երուսաղէմից սկսած։ 48* Եւ դուք այս բաների համար վկաներ էք։ 49* Եւ ահա ես իմ Հօր խոստմունքը կուղարկեմ ձեզ վերայ. Դուք էլ նստեցէք Երուսաղէմ քաղաքումը, մինչեւ վերեւիցը զօրութիւն հագնիք։
50* Եւ նորանց հանեց մինչեւ Բեթանիա. Եւ իր ձեռքերը բարձրացրեց եւ օրհնեց նորանց։ 51* Եւ եղաւ որ նա նորանց օրհնելիս, ջոկուեց նորանցից, եւ վերանում էր երկինքը։ 52* Եւ նորանք երկրպագեցին նորան, եւ մեծ ուրախութիւնով ետ դառան Երուսաղէմ։ 53* Եւ ամեն ժամանակ տաճարումն էին. Գովում եւ օրհնում էին Աստուծուն։ Ամէն։
*24.1 Մատ. իը. 1։ Մար. ժզ. 1։ Յովհ. ի. 1։
*24.1 Գլ. իգ. 56։
*24.2 Մատ. իը. 2։ Մար. ժզ. 4։
*24.3 Հմր. 23։ Մար. ժզ. 5։
*24.4 Յովհ. ի. 12։ Գոր. ա. 10։
*24.6 Մատ. ժզ. 21։ ժէ. 23։ Մար. ը. 31։ թ. 30։ Գլ. թ. 22։
*24.8 Յովհ. բ. 22։
*24.9 Մատ. իը. 8։ Մար. ժզ. 10։
*24.10 Գլ. ը. 3։
*24.11 Մար. ժզ. 11; Հմր. 25։
*24.12 Յովհ. ի. 3, 6։
*24.13 Մար. ժզ. 12։
*24.15 Մատ. ժը. 20։ Հմր. 36։
*24.16 Յովհ. ի. 14։ իա. 4։
*24.18 Յովհ. ժթ. 25։
*24.19 Գոր. է. 22։
*24.19 Մատ. իա. 11։ Գլ. է. 16։ Յովհ. գ. 2։ դ. 19։ զ. 14։ Գոր. բ. 22։
*24.20 Գլ. իգ. 10։ Գոր. ժգ. 27, 28։
*24.21 Գլ. ա. 68։ բ. 38։ Գոր. ա. 6։
*24.22 Մատ. իը. 8։ Մար. ժզ. 10։ Հմր. 9, 10։ Յովհ. ի. 18։
*24.24 Հմր. 12։
*24.26 Հմր. 46։ Գոր. ժէ. 3։ ա Պետ. ա. 11։
*24.27 Հմր. 45։
*24.27 Ծն. գ. 15։ իբ. 18։ իզ. 4։ խթ. 10։ Թու. իա. 9։ բ Օր. ժը. 15։
*24.27 Սաղ. ժզ. 9, 10։ իբ։ ճլբ. 11։ Ես. է. 14։ թ. 6։ խ. 10, 11։ ծ. 6։ ծգ։ Երեմ. իգ. 5։ լգ. 14, 15։ Եզեկ. լդ. 23։ լէ. 25։ Դան. թ. 24։ Միք. է. 20։ Մաղ. գ. 1։ դ. 2։ Տես Յովհ. ա. 45։
*24.28 Տես Ծն. լբ. 26։ խբ. 7։ Մար. զ. 48։
*24.29 Ծն. ժթ. 3։ Գոր. ժզ. 15։
*24.30 Մատ. ժդ. 19։
*24.34 ա Կոր. ժե. 5։
*24.36 Մար. ժզ. 14։ Յովհ. ի. 19։ ա Կոր. ժե. 5։
*24.37 Մար. զ. 49։
*24.39 Յովհ. ի. 20, 27։
*24.41 Ծն. խե. 26։
*24.41 Յովհ. իա. 5։
*24.43 Գոր. ժ. 41։
*24.44 Մատ. ժզ. 21։ ժէ. 21։ ի. 18։ Մար. ը. 31։ Գլ. թ. 22։ ժը. 31։ Հմր. 6։
*24.45 Գոր. ժզ. 14։
*24.46 Հմր. 26։ Սաղ. իբ։ Ես. ծ. 6։ ծգ. 2 —լն։ Գոր. ժէ. 3։
*24.47 Դան. թ. 24։ Գլ. ա. 77։ Գոր. ժգ. 38, 46։ ա Յովհ. բ. 12։
*24.47 Ծն. ժբ. 3։ Սաղ. իբ. 27։ Ես. խթ. 6, 22։ Երեմ. լա. 34։ Ովս. բ. 23։ Միք. դ. 2։ Մաղ. ա. 11։
*24.48 Յովհ. ժե. 27։ Գոր. ա. 8, 22։ բ. 32։ գ. 15։
*24.49 Ես. խդ. 3։ Յովէլ բ. 28։ Յովհ. ժդ. 16, 26։ ժե. 26։ ժզ. 7։ Գոր. ա. 4։ բ. 1 —լն։
*24.50 Գոր. ա. 12։
*24.51 դ Թագ. բ. 11։ Մար. ժզ. 19։ Յովհ. ի. 17։ Գոր. ա. 9։ Եփես. դ. 8։
*24.52 Մատ. իը. 9, 17։
*24.53 Գոր. բ. 46։ ե. 42։