Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստուծոյ փառքը բնութեան և իր օրէնքի մէջ։ Խնդրում է մեղքի քաւութիւն և …
Աստուծոյ փառքը բնութեան և իր օրէնքի մէջ։ Խնդրում է մեղքի քաւութիւն և սրբութիւն։
Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։
1* Երկինքները պատմում են Աստուծոյ փառքը, եւ հաստատութիւնը իմացնում է նորա ձեռքի գործքերը։
2Օրը օրին խօսք է բղխում. Եւ գիշերը գիշերին գիտութիւն է ցոյց տալիս։
3Լեզու չþկայ եւ խօսք չþկայ. Նորանց ձայնը լսելի չէ.
4Բայց նորանց բարբառը դուրս է գալիս * ամեն երկիր, եւ նորանց խօսքը մինչեւ աշխարհքի ծայրերը. Արեգակի համար խորան դրաւ նորանց միջումը։
5Եւ նա փեսայի նման դուրս է գալիս իր առագաստիցը, եւ * զուարճանում է ինչպէս հսկայ որ իր ճանապարհը գնայ։
6նորա ելքը երկնքի մի ծայրիցը, եւ նորա գնացքը մինչեւ նորա միւս ծայրը. Եւ ոչինչ չէ ծածկվում նորա տաքութիւնիցը։
7* Տիրոջ օրէնքը անարատ է, հանգստացնում է հոգիին. Տիրոջ վկայութիւնը ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին։
8* Տիրոջ պատուիրանքները ուղիղ են, ուրախացնում են սիրտը. Տիրոջ հրամանները մաքուր են, * լուսաւորում են աչքերը։
9Տիրոջ վախը սուրբ է, մնում է յաւիտեան. Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, բոլորովին արդար։
10Նորանք աւելի ցանկալի են * քան թէ ոսկի եւ քան թէ շատ մաքրուած ոսկի. * էլ աւելի քաղցր են քան թէ մեղր եւ մեղրահաց։
11Քո ծառան էլ նորանցով լուսաւորվում է. * նորանց պահպանութիւնումը շատ հատուցում կայ։
12* Ո՞վ է իմանում իր սխալմունքները. * ծածուկ սխալմունքներիցս էլ * սուրբ արա ինձ։
13* Եւ պահիր քո ծառային ամբարտաւաններից, * որ իշխանութիւն չþանեն ինձ վերայ. Այն ժամանակ անարատ կþլինիմ եւ մեծ անօրէնութիւնից սուրբ կþլինիմ։
14* Թող հաճոյ լինին քեզ իմ բերանի խօսքերը. Եւ սրտիս խորհուրդը՝ քո առաջին, ով Տէր, իմ վէմ եւ * իմ Փրկիչ։
*19.1 Ծն. ա. 6։ Ես. իա. 22։ Հռովմ. ա. 19, 20։
*19.4 Հռովմ. ժ. 18։
*19.5 Ժող. ա. 5։
*19.7 Սաղ. ճժա. 7։
*19.8 Սաղ. ժբ. 6։
*19.8 Սաղ. ժգ. 3։
*19.10 Սաղ. ճժթ. 72, 127։ Առակ. ը. 10, 11, 19
*19.10 Սաղ. ճժթ. 103։
*19.11 Առակ. իթ. 18։
*19.12 Սաղ. խ. 12։
*19.12 Սաղ. ղ. 8։
*19.12 Ղև. դ. 2 ևլն։
*19.13 Ծն. ի. 6։ ա Թագ. իե. 32-34, 39։
*19.13 Սաղ. ճժթ. 133։ Հռովմ. զ. 12, 14։
*19.14 Սաղ. ծա. 15։
*19.14 Ես. խգ. 14։ խդ. 6։ խէ. 4։ ա Թես. ա. 10։