Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տարեկան քաւութեան օրը։ 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ, * Ա…

Տարեկան քաւութեան օրը։

1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ, * Ահարօնի երկու որդիների մեռնելուց յետոյ, որոնք Եհովայի առաջին մօտեցան եւ մեռան. 2Եւ Եհովան ասեց Մովսէսին. Խօսիր քո եղբայր Ահարօնի հետ, որ * ամեն ժամանակ սուրբ տեղը չþմտնէ՝ վարագոյրի ներսը տապանակի վերայ եղած քաւութիւնի առաջին, որ չþմեռնէ. Որովհետեւ * ամպի մէջ պիտի երեւամ քաւութիւնի վերայ։ 3Ահարօնն այս բաներով * մտնէ սրբարանը. Մի զուարակով՝ * մեղքի պատարագի համար, եւ մի խոյով՝ ողջակէզի համար։ 4* Կտաւի սուրբ շապիկ հագնէ, եւ իր մարմնի վերայ կտաւի վարտիք ունենայ, եւ իր մէջքը կտաւի գօտի կապէ, եւ իր գլխին կտաւի խոյր դնէ. Սորանք սուրբ զգեստներ են. Եւ * իր մարմինը ջրով պիտի լուանայ, եւ յետոյ հագնէ նորանց։ 5Եւ * Իսրայէլի որդիների ժողովքիցը այծերից երկու նոխազ առնէ մեղքի պատարագի համար, եւ մէկ խոյ ողջակէզի համար։ 6Եւ Ահարօնը մատուցանէ այն մեղքի պատարագի զուարակը, որ իր համար է, եւ * քաւութիւն անէ իր համար եւ իր տան համար։ 7Եւ երկու նոխազը առնէ եւ Եհովայի առաջին ժողովքի խորանի դրանը կանգնեցնէ։ 8Եւ Ահարօնն այն երկու նոխազների վերայ վիճակներ գցէ. Մէկ վիճակը Եհովայի համար, եւ միւս վիճակը ազատ արձակուող նոխազի համար։ 9Եւ Ահարօնը մօտեցնէ այն նոխազը որի վերայ Եհովայի վիճակը ելաւ, եւ մեղքի պատարագ անէ նորան։ 10Եւ այն նոխազը որի վերայ ազատ արձակուող նոխազի վիճակը ելաւ, Եհովայի առաջին ողջ կանգնեցնէ՝ որ * նորան համար քաւութիւն անէ, որ բաց թողնէ նորան իբրեւ ազատ արձակուող նոխազ դէպի անապատը։

11Եւ Ահարօնը մատուցանէ այն մեղքի պատարագի զուարակը, որ իր համար է, եւ քաւութիւն անէ իր համար եւ իր տան համար, եւ մորթէ իր մեղքի պատարագի զուարակը։ 12Եւ Եհովայի առաջին եղած սեղանի վերայից * բուրվառը լիքը կրակի կայծեր առնէ, եւ * բարակ ծեծուած անուշահոտ խնկիցն իր ձեռքերը լցնէ, եւ վարագոյրի ներսը տանէ։ 13Եւ * խունկը այն կրակի վերայ դնէ Եհովայի առաջին, եւ խնկի ամպը վկայութիւնի վերայի * քաւութիւնը ծածկէ, եւ նա չի մեռնիլ։ 14Եւ * այն զուարակի արիւնիցն առնէ, եւ իր մատովը քաւութիւնի վերայ արեւելեան կողմը սրսկէ, եւ * իր մատովը արիւնիցը քաւութիւնի առաջին եօթն անգամ սրսկէ։

15Եւ * մորթէ մեղքի պատարագի նոխազը որ ժողովրդի համար է, եւ նորա արիւնը * վարագոյրի ներսը տանէ, եւ նորա արիւնն անէ ինչպէս որ արաւ զուարակի արիւնովը, այսինքն քաւութիւնի վերայ եւ քաւութիւնի առաջին սրսկէ այն։ 16Եւ * սրբարանի համար քաւութիւն անէ՝ Իսրայէլի որդիների անմաքրութիւններիցն եւ նորանց բոլոր մեղքերի յանցանքներիցը, եւ այսպէս անէ ժողովքի խորանի համար, որ նորանց հետ է լինում նորանց անմաքրութիւնների մէջ։ 17Եւ * ոչ մի մարդ ժողովքի խորանումը պիտի չþլինի քաւութիւն անելու համար սրբարանը մտած ժամանակը, մինչեւ նորա դուրս գալը որ իր համար եւ իր տան համար եւ Իսրայէլի բոլոր ժողովքի համար քաւութիւն անէ։ 18Յետոյ դուրս գայ Եհովայի առաջին եղած սեղանը, եւ * նորա համար քաւութիւն անէ. Եւ առնէ զուարակի արիւնիցն ու նոխազի արիւնիցը, եւ քսէ սեղանի ողջիւրների վերայ շուրջանակի։ 19Եւ արիւնիցն իր մատովը եօթն անգամ նորա վերայ սրսկէ. Եւ Իսրայէլի որդիների անմաքրութիւններիցը մաքրէ նորան, եւ * սուրբ անէ նորան։

20Եւ * վերջացնէ սրբարանի եւ ժողովքի խորանի եւ սեղանի համար քաւութիւն անելը, եւ յետոյ ողջ նոխազը մօտեցնէ. 21Եւ Ահարօնն իր երկու ձեռքերը ողջ նոխազի գլխին դնէ, եւ խոստովանէ նորա վերայ Իսրայէլի որդիների բոլոր անօրէնութիւնները եւ նորանց բոլոր յանցանքները իրանց բոլոր մեղքերովը. Եւ * նորանց դնէ նոխազի գլխին եւ մի պատրաստ մարդի ձեռքով ուղարկէ անապատը։ 22Եւ * նոխազը նորանց բոլոր անօրէնութիւններն իր վերայ մի անբնակ երկիր տանէ. Եւ մարդը անապատումը թող տայ նոխազը։

23Եւ Ահարօնը մտնէ ժողովքի խորանը, եւ * սրբարանը մտնելու ժամանակին հանէ հագած կտաւի հանդերձները, եւ նորանց այնտեղ դնէ։ 24Եւ իր մարմինը ջրով լուանայ սուրբ տեղը, եւ իր հանդերձները հագնէ եւ դուրս գայ իր ողջակէզն ու ժողովրդի ողջակէզը մատուցանէ, եւ իր համար եւ ժողովրդի համար քաւութիւն անէ։ 25Եւ * մեղքի պատարագի ճարպը սեղանի վերայ այրէ։

26Եւ այն նոխազն իբրեւ ազատ արձակուելու նոխազ տանողը իր հանդերձները լուանայ, եւ * իր մարմինը ջրով լուանայ, եւ այնուհետեւ բանակը մտնէ։

27Եւ * այն մեղքի պատարագի զուարակը եւ մեղքի պատարագի նոխազը՝ որոնց արիւնը քաւութիւն անելու համար սուրբ տեղը բերուեցաւ, բանակիցը դուրս հանեն, եւ նորանց մորթերն ու նորանց մսերը եւ նորանց աղբը կրակով այրեն։ 28Եւ նորանց այրողն իր հանդերձները պիտի լուանայ, եւ մարմինը ջրով լուանայ, եւ այնուհետեւ բանակը մտնէ։

29Եւ սա ձեզ համար յաւիտենական կանոն լինի, որ * եօթներորդ ամսումը ամսի տասներորդին ձեր անձները պիտի խոնարհեցնէք, եւ բնաւ մի գործ չþգործէք, թէ երկրացին եւ թէ ձեր մէջ պանդխտացող օտարականը։ 30Որովհետեւ այն օրը քահանան ձեզ համար քաւութիւն պիտի անէ * ձեզ մաքրելու համար, որ ձեր բոլոր մեղքերիցը մաքրուիք Եհովայի առաջին։ 31* Նա ձեզ համար հանգստութեան շաբաթ պիտի լինի, եւ յաւիտենական կանոնով պիտի խոնարհեցնէք ձեր անձները։ 32Եւ քաւութիւնը անէ այն * օծուած եւ իր հօր տեղը քահանայութիւն անելու համար * ձեռքը լցուած քահանան, եւ հագնէ կտաւի հանդերձները՝ սուրբ հանդերձները. 33Եւ ամենասուրբ տեղի համար քաւութիւն անէ, եւ ժողովքի խորանի համար եւ սեղանի համար քաւութիւն անէ, եւ քահանաների եւ ժողովքի բոլոր ժողովրդի համար քաւութիւն անէ։ 34Եւ * սա ձեզ համար յաւիտենական կանոն լինի Իսրայէլի որդիների համար իրանց բոլոր մեղքերին քաւութիւն անելու * տարին մի անգամ։ Եւ նա * անէ ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

*16.1 Գլ. ժ. 1, 2։

*16.2 Ել. լ. 10։ Գլ. իգ. 27։ Եբր. թ. 7։ ժ. 19-22։

*16.2 Գլ. իե. 22։ խ. 34։ գ Թագ. ը. 10-12։

*16.3 Եբր. թ. 7, 12, 24, 25։

*16.3 Գլ. դ. 3։

*16.4 Ել. իը. 39, 42, 43։ Գլ. զ. 10։ Եզ. խդ. 17, 18։

*16.4 Ել. լ. 20։ Գլ. ը. 6, 7։

*16.5 Տես Գլ. դ. 14։ Թու. իթ. 11։ բ Մն. իթ. 21։ Եզր. զ. 17։ Եզ. խե. 22, 23։

*16.6 Գլ. թ. 7։ Եբր. ե. 2։ է. 27, 28։ թ. 7։

*16.10 ա Յօհ. բ. 2։

*16.12 Գլ. ժ. 1։ Թու. ժզ. 18, 46։ Յայտ. ը. 5։

*16.12 Ել. լ. 34։

*16.13 Ել. լ. 1, 7, 8։ Թու. ժզ. 7, 18, 46։ Յայտ. ը. 3, 4։

*16.13 Ել. իե. 21։

*16.14 Գլ. դ. 5։ Եբր. թ. 13, 25։ ժ. 4։

*16.14 Գլ. դ. 6։

*16.15 Եբր. բ. 17։ ե. 2։ թ. 7, 28։

*16.15 Եբր. զ. 19։ թ. 3, 7, 12։

*16.16 Տես Ել. իթ. 36։ Եզեկ. խե. 18։ Եբր. թ. 22, 23։

*16.17 Տես Ել. լդ. 3։ Ղու. ա. 10։

*16.18 Ել. լ. 10։ Գլ. դ. 7, 18։ Եբր. թ. 22, 23։

*16.19 Եզ. խգ. 20։

*16.20 Եզ. խե. 20։

*16.21 Ես. ծգ. 3։

*16.22 Ես. ծգ. 11, 12։ Յօհ. ա. 29։ Եբր. թ. 28։ ա Պետ. բ. 24։

*16.23 Եզ. խբ. 14։ խդ. 19։

*16.25 Գլ. դ. 8-10։

*16.26 Հմր. 28։ Գլ. ժե. 5։

*16.27 Գլ. դ. 12, 21։ զ. 30։ Եբր. ժգ. 11։

*16.29 Ել. լ. 10։ Գլ. իգ. 27։ Թու. իթ. 7։ Ես. ծը. 3, 5։ Դան. ժ. 3, 12։

*16.30 Սաղ. ծա. 2։ Եր. լգ. 8։ Եփես. ե. 26։ Եբր. թ. 13, 14։ ժ. 1, 2։ ա Յօհ. ա. 7, 9։

*16.31 Գլ. իգ. 32։

*16.32 Գլ. դ. 3, 5, 16։

*16.32 Ել. իթ. 29, 30։ Թու. 26, 28։

*16.34 Գլ. իգ. 31։ Թու. իթ. 7։

*16.34 Ել. լ. 10։ Եբր. թ. 7, 25։

*16.34 արաւ։