Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յորդոր սուրբ կեանք անցնելու։ Ամուսինների մասին խրատներ։ Եկեղեցու միու…
Յորդոր սուրբ կեանք անցնելու։ Ամուսինների մասին խրատներ։ Եկեղեցու միութիւնը Քրիստոսի հետ։
1* Արդ նմանող եղէք Աստուծուն ինչպէս սիրելի որդիներ։ 2* Եւ սէրով գնացէք, * ինչպէս որ Քրիստոսն էլ մեզ սիրեց, եւ իր անձը մեզ համար մատնեց, պատարագ եւ զոհ Աստուծոյ * անոյշ հոտ լինելու. 3* Բայց պոռնկութիւն եւ ամեն պղծութիւն, կամ ագահութիւն թող * չ’անուանուի ձեզանում՝ ինչպէս սուրբերին կ’վայելէ։ 4Եւ * գարշութիւն, կամ յիմար խօսքեր, կամ խեղկատակութիւն, * որ չեն վայելում. Այլ մանաւանդ գոհութիւն։ 5Որովհետեւ սա գիտէք, * որ ոչ մի պոռնիկ, կամ պիղծ, կամ ագահ, * որ կռապաշտ է՝ ժառանգութիւն չ’ունի * Քրիստոսի եւ Աստուծոյ արքայութիւնումը։ 6* Ոչ ով թող չ’խաբէ ձեզ դարտակ խօսքերով. * որովհետեւ այս պատճառով էլ՝ Աստուծոյ բարկութիւնը գալիս է * անհնազանդութեան որդիների վերայ։ 7Ուրեմն մասնակից մի լինիք նորանց։ 8* Վասնզի մի ժամանակ խաւար էիք, * իսկ հիմա լոյս էք Տէրումը. * լոյսի որդիների պէս գնացէք։ 9* Որովհետեւ Հոգու պտուղը ամեն բարութիւնով է, եւ արդարութիւնով, եւ ճշմարտութիւնով։ 10* Փորձեցէք թէ ինչ է հաճոյ Տիրոջը։ 11Եւ * մասնակից մի լինիք * խաւարի անպտուղ գործերին. * այլ մանաւանդ յանդիմանեցէք։ 12* Որովհետեւ նորանց միջումը ծածուկ գործուածները խօսքով ասելն էլ ամօթ է։ 13* Բայց ամեն բան՝ լոյսիցը յանդիմանուած՝ յայտնի է լինում. Վասն զի ամեն բան՝ որ յայտնի է լինում, լոյս է։ 14Սորա համար էլ ասում է. * Վեր կաց, ով քնած, եւ * վեր կանգնիր մեռելներից, եւ Քրիստոսը կ’լուսաւորէ քեզ։
15* Արդ նայեցէք թէ ինչպէս զգուշութեամբ վարուիք. Ոչ թէ ինչպէս անխելքներ, 16Այլ ինչպէս իմաստուններ. * գնեցէք ժամանակը. * որ օրերը չար են, 17* Նորա համար մի լինիք անմիտ, * այլ իմացէք * թէ ինչ է Տիրոջ կամքը։ 18* Եւ մի արբենաք գինով, որ նորանում անառակութիւն կայ, այլ լցուեցէք Հոգով, 19Խօսելով ձեր մէջ * սաղմոսներով եւ օրհնութիւններով եւ հոգեւոր երգերով, երգեցէք եւ սաղմոսեցէք ձեր սրտերումը Տիրոջը։ 20* Ամեն ժամանակ ամեն բանի համար գոհացէք Աստուածանից եւ Հօրիցը՝ մեր * Տէր Յիսուս Քրիստոսի անունովը։
21* Իրար հնազանդ եղէք Աստուծոյ վախովը։ 22* Կանայք, հնազանդեցէք ձեր մարդկանցը * ինչպէս Տիրոջը։ 23* Մարդը կնոջ գլուխն է՝ * ինչպէս Քրիստոս էլ եկեղեցու գլուխը, * եւ ինքն է մարմնին Փրկիչը։ 24Բայց ինչպէս եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպէս էլ կանայք՝ * իրանց մարդկանցն ամեն բանի մէջ։ 25* Մարդիկ, սիրեցէք ձեր կանանցը, ինչպէս Քրիստոսն էլ սիրեց եկեղեցուն եւ * իր անձը մատնեց նորա համար. 26Որ նորան սրբացնէ՝ մաքրելով * ջրի աւազանովը՝ * խօսքով. 27* Որ իր առաջին փառաւոր կանգնեցնէ եկեղեցին, * որ չ’ունենայ մի արատ կամ խորշոմութիւն կամ ուրիշ բաներ, * որ սուրբ եւ անարատ լինի։ 28Այսպէս պէտք է մարդիկ սիրեն իրանց կանանցը, ինչպէս իրանց մարմինները. Ով որ իր կնոջը սիրում է, իրան է սիրում։ 29Վասնզի ոչ ով իր անձը չէ ատել, այլ կերակրում է եւ պահպանում է նորան. Ինչպէս Տէրն էլ եկեղեցին։ 30* Որովհետեւ նորա մարմնի անդամներն ենք, նորա մարմնիցը եւ նորա ոսկորներիցը։ 31* Սորա համար մարդը կ’թողէ իր հօրը եւ մօրը, եւ իր կնկան կ’յարէ * եւ երկուսը մէկ մարմին կ’լինին։ 32Այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի եւ եկեղեցու վերայ եմ ասում։ 33* Սակայն դուք էլ մի ըստ միոջէ ամեն մէկն իր կնկանը թող այնպէս սիրէ ինչպէս իր անձը. * եւ կինը վախենայ իր մարդիցը։
*5.1 Մատ. ե. 45, 48։ Ղուկ. զ. 36։ Գլ. դ. 32։
*5.2 Յովհ. ժգ. 34։ ժե. 12։ ա Թես. դ. 9։ ա Յովհ. գ. 11, 23։ դ. 21։
*5.2 Գաղ. ա. 4։ բ. 20։ Եբր. է. 27։ թ. 14, 26։ ժ. 10, 12։ ա Յովհ. դ. 16։
*5.2 Ծն. ը. 21։ Ղև. ա. 9։ բ Կոր.բ. 15։
*5.3 Հռովմ. զ. 13։ ա Կոր. զ. 18։ բ Կոր. ժբ. 21։ Գլ. դ. 19, 20։ Կող. գ. 5։ ա Թես. դ. 3 ևլն։
*5.3 ա Կոր. ե. 1։
*5.4 Մատ. ժբ. 35։ Գլ. դ. 29։
*5.4 Հռովմ. ա. 28։
*5.5 ա Կոր. զ. 9։ Գաղ. ե. 19, 21։
*5.5 Կող. գ. 5։ ա Տիմ. զ. 17։
*5.5 Գաղ. ե. 21։ Յայտ. իբ. 15։
*5.6 Երեմ. իթ. 8։ Մատ. իդ. 4։ Կող. բ. 4, 8, 18։ բ Թես. բ. 3։
*5.6 Հռովմ. ա. 18։
*5.6 Գլ. բ. 2։ Կող. գ. 6։
*5.8 Ես. թ. 2։ Մատ. դ. 16։ Գոր. իզ. 18։ Հռովմ. ա. 21։ Գլ. բ. 11, 12։ դ. 18։ Տիտ. գ. 3։ ա Պետ. բ. 9։
*5.8 Յովհ. ը. 12։ ժբ. 46։ բ Կոր. գ. 18։ դ. 6։ ա Թես. ե. 5։ ա Յովհ. բ. 9։
*5.8 Ղուկ. ժզ. 8։ Յովհ. ժբ. 36։
*5.9 Գաղ. ե. 22։
*5.10 Հռովմ. ժբ. 2։ Փիլ. ա. 10։ ա Թես. ե. 21։ ա Տիմ. բ. 3։
*5.11 ա Կոր. ե. 9, 11։ ժ. 20։ բ Կոր. զ. 14։ բ Թես. գ. 6, 14։
*5.11 Հռովմ. զ. 21։ ժգ. 12։ Գաղ. զ. 8։
*5.11 Ղև. ժթ. 17։ ա Տիմ. ե. 20։
*5.12 Հռովմ. ա. 24, 26։ Հմր. 3։
*5.13 Յովհ. գ. 20, 21։ Եբր. դ. 13։
*5.14 Ես. կ. 1։ Հռովմ. ժգ. 11, 12։ ա Կոր. ժե. 34։ ա Թես. ե. 6։
*5.14 Յովհ. ե. 25։ Հռովմ. զ. 4, 5։ Գլ. բ. 5։ Կող. գ. 1։
*5.15 Կող. դ. 5։
*5.16 Կող. դ. 5։ Տես Գաղ. զ. 10։
*5.16 Ժող. ժա. 2։ ժբ. 1։ Յովհ. ժբ. 35։ Գլ. զ. 13։
*5.17 Կող. դ. 5։
*5.17 Հռովմ. ժբ. 2։
*5.17 ա Թես. դ. 3։ ե. 18։
*5.18 Առակ. ի. 1։ իգ. 29, 30։ Ես. ե. 11, 22։ Ղուկ. իա. 34։
*5.19 Գոր. ժզ. 25։ ա Կոր. ժդ. 26։ Կող. գ. 16։ Յակ. ե. 13։
*5.20 Սաղ. լդ. 1։ Ես. կգ. 7։ Կող. գ. 17։ ա Թես. ե. 18։ բ Թես. ա. 3։
*5.20 Եբր. ժգ. 15։ ա Պետ. բ. 5։ դ. 11։
*5.21 Փիլ. բ. 3։ ա Պետ. ե. 5։
*5.22 Ծն. գ. 16։ ա Կոր. ժդ. 34։ Կող. գ. 18։ ա Տիմ. բ. 11, 12։ Տիտ. բ. 5։ ա Պետ. գ. 1։
*5.22 Գլ. զ. 5։
*5.23 ա Կոր. ժա. 3։
*5.23 Գլ. ա. 22։ դ. 15։ Կող. ա. 18։
*5.23 Գլ. ա. 23։
*5.24 Կող. գ. 20, 22։ Տիտ. բ. 9։
*5.25 Կող. գ. 19։ ա Պետ. գ. 7։
*5.25 Գոր. ի. 28։ Գաղ. ա. 4։ բ. 20։ Հմր. 2։
*5.26 Յովհ. գ. 5։ Տիտ. գ. 5։ Եբր. ժ. 22։ ա Յովհ. ե. 6։
*5.26 Յովհ. ժե. 3։ ժէ. 17։
*5.27 բ Կոր. ժա. 2։ Կող. ա. 22։
*5.27 Երգ. դ. 7։
*5.27 Գլ. ա. 4։
*5.30 Ծն. բ. 23։ Հռովմ. ժբ. 5։ ա Կոր. զ. 15։ ժբ. 27։
*5.31 Ծն. բ. 24։ Մատ. ժթ. 5։ Մար. ժ. 7, 8։
*5.31 ա Կոր. զ. 16։
*5.33 Հմր. 25։ Կող. գ. 19։
*5.33 ա Պետ. գ. 6։