Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մարդիս վիճակը օրէնքի ներքև և շնորհքի ներքև։ Հագար և Սարրա։ 1Բայց ա…

Մարդիս վիճակը օրէնքի ներքև և շնորհքի ներքև։ Հագար և Սարրա։

1Բայց ասում եմ. Քանի ժամանակ որ ժառանգը երեխայ է՝ ծառայից ոչինչ տարբերութիւն չ’ունի, թէ եւ ամեն բանի տէր է։ 2Բայց վերակացուների եւ տնտեսների ներքեւ է մինչեւ հօր որոշած ժամանակը։ 3Այնպէս էլ մենք, քանի որ երեխաներ էինք՝ * աշխարհքի սկզբունքների ներքեւ ծառայութեան մէջ էինք։ 4* Բայց երբոր ժամանակի լրումն եկաւ, Աստուած ուղարկեց իր Որդին՝ * կնկանից * ծնուած՝ * եւ օրէնքի ներքեւ եղած, 5* Որ օրէնքի տակ լինողներին փրկէ, * որ որդեգրութիւնն ընդունենք։ 6Եւ որովհետեւ դուք որդիք էք, * Աստուած իր Որդու Հոգին ուղարկեց ձեր սրտերի մէջ, որ աղաղակում է Աբբա Հայր։ 7Ուրեմն այլ եւս ծառայ չես՝ այլ որդի. * եւ եթէ որդի՝ Աստուծոյ ժառանգ էլ Քրիստոսով։ 8* Բայց այն ժամանակ որ Աստուծուն չ’գիտէիք, * ծառայում էիք նորանց որ þի բնէ աստուածներ չեն։ 9* Բայց հիմա որ ճանաչեցիք Աստուծուն, մանաւանդ թէ Աստուածանից ճանաչուեցաք, * ի՞նչպէս էք կրկին ետ դառնում * դէպի այն տկար եւ աղքատ սկզբունքները, որոնց կամենում էք դարձեալ ծառայել։ 10* Օրեր էք զանազանում եւ ամիսներ եւ ժամանակներ եւ տարիներ։ 11Վախենում եմ ձեզանից՝ * որ մի գուցէ զուր տեղն աշխատեցի ձեր միջումը։

12Ինձ նման եղէք, որովհետեւ ես էլ ձեզ նման եմ. Եղբարք, աղաչում եմ ձեզ, * դուք ինձ ոչ մի վնաս չէք տուել։ 13Եւ գիտէք որ * մարմնի տկարութիւնով աւետարանեցի ձեզ * առաջի անգամը. 14Եւ իմ փորձանքն՝ որ իմ մարմնումն էր, չ’անարգեցիք եւ չ’արհամարհեցիք, * այլ ինչպէս Աստուծոյ հրեշտակ ընդունեցիք ինձ՝ * ինչպէս Քրիստոս Յիսուսին։ 15Արդ ի՞նչ էր այն ձեր երանութիւնը. Որովհետեւ վկայում եմ ձեզ համար, որ եթէ կարելի էր՝ ձեր աչքերն էլ կ’հանէիք եւ ինձ կ’տայիք։ 16Ուրեմն թշնամի՞ եղայ ձեզ՝ * ձեզ հետ ճշմարիտը խօսելովս։ 17* Նախանձով են ձեզ համար, ոչ թէ ’ի բարին. Այլ կամենում են արգելել մեզ որ նորանց համար նախանձաւոր լինիք։ 18Սակայն լաւ է բարի բանում ամեն ժամանակ նախանձաւոր լինել, եւ ոչ թէ միայն երբ որ ձեզ մօտ լինեմ։ 19* Իմ որդեակներ, որ ձեզ կրկին ծնում եմ ցաւով, մինչեւ որ Քրիստոսը կերպարանուի ձեզանում։ 20Կամենում էի որ հիմա ձեզ մօտ գամ եւ ձայնս փոխեմ. Որովհետեւ տարակուսած եմ ձեզ համար։

21Ասեցէք ինձ դուք, որ կամենում էք օրէնքի տակ լինել, օրէնքը չէ՞ք լսում։ 22Որովհետեւ գրուած է, թէ Աբրահամը երկու որդիք ունէր, * մինն աղախնիցը, * եւ միւսն ազատիցը։ 23Բայց նա որ աղախնիցն էր՝ * մարմնի կողմանէ էր ծնուած, * եւ նա որ ազատիցն՝ խոստմունքի համեմատ։ 24Այս բաները այլաբանօրէն են. Որ նորանք երկու կտակարաններն են, մէկը * Սինա սարիցը ծառայութեան մէջ ծնուած՝ որ է Հագարը։ 25Որովհետեւ Հագարը Սինա սարն է՝ Արաբիայումն, որ հաւասար է այժմեան Երուսաղէմին, որ իր զաւակներովը հանդերձ ծառայ է։ 26* Բայց վերին Երուսաղէմն ազատ է, որ մեր ամենիս մայրն է։ 27Որովհետեւ գրուած է թէ, * Ցնծա, ով ամուլ՝ որ չէիր ծնում, գոչիր եւ աղաղակիր դու՝ որ ծնելու ցաւ չէիր քաշում. Որովհետեւ աւելի շատ են թողուածի որդիքը քան թէ արամբիինը։ 28Իսկ մենք, եղբարք, * Իսահակի պէս խոստմունքի որդիք ենք։ 29* Բայց ինչպէս որ այն ժամանակ մարմնի կողմանէ ծնուածը հալածում էր նորան՝ որ հոգու կողմանէ էր, * այնպէս էլ հիմա։ 30* Բայց գի՞րքն ինչ է ասում. * Դուրս հանիր աղախնին ու նորա որդուն. * որ աղախնի որդին ժառանգութիւն չ’պիտի ստանայ ազատի որդու հետ։ 31Սորա համար, եղբարք, աղախնի որդիք չենք, * այլ ազատի։

*4.3 Հմր. 9։ Գլ. գ. 23։ ե. 1։ Կող. բ. 8, 20։ Եբր. թ. 10։

*4.4 Ծն. խթ. 10։ Դան. թ. 24։ Մար. ա. 15։ Եփես. ա. 10։

*4.4 Ծն. գ. 15։ Ես. է. 14։ Միք. ե. 3։ Մատ. ա. 23։ Ղուկ. ա. 31։ բ. 7։

*4.4 Յովհ. ա. 14։ Հռովմ. ա. 3։ Փիլ. բ. 7։ Եբր. բ. 14։

*4.4 Մատ. ե. 17։ Ղուկ. բ. 27։

*4.5 Մատ. ի. 28։ Գլ. գ. 13։ Տիտ. բ. 14։ Եբր. թ. 12։ Եփես. ա. 7։ ա Պետ. ա. 18, 19։

*4.5 Յովհ. ա. 12։ Գլ. գ. 26։ Եփես. ա. 5։

*4.6 Հռովմ. ե. 5։ ը. 15։

*4.7 Հռովմ. ը. 16, 17։ Գլ. գ. 29։

*4.8 Եփես. բ. 12։ ա Թես. դ. 5։

*4.8 Հռովմ. ա. 25։ ա Կոր. ժբ. 2։ Եփես. բ. 11, 12։ ա Թես. ա. 9։

*4.9 ա Կոր. ը. 3։ ժգ. 12։ բ Տիմ. բ. 19։

*4.9 Գլ. գ. 3։ Կող. բ. 20։

*4.9 Հռովմ. ը. 3։ Եբր. է. 18։

*4.10 Հռովմ. ժդ. 5։ Կող. բ. 16։

*4.11 Գլ. բ. 2։ ե. 2, 4։ ա Թես. գ. 5։

*4.12 բ Կոր. բ. 5։

*4.13 ա Կոր. բ. 3։ բ Կոր. ժա. 30։ ժբ. 7, 9։

*4.13 Գլ. ա. 6։

*4.14 բ Թագ. ժթ. 27։ Մաղ. բ. 7։ Տես Զաք. ժբ. 8։

*4.14 Մատ. ժ. 40։ Ղուկ. ժ. 16։ Յովհ. ժգ. 20։ ա Թես. բ. 13։

*4.16 Գլ. բ. 5, 14։

*4.17 Հռովմ. ժ. 2։

*4.19 ա Կոր. դ. 15։ Փիլիմ. 10։ Յակ. ա. 18։

*4.22 Ծն. ժզ. 15։

*4.22 Ծն. իա. 2։

*4.23 Հռովմ. թ. 7, 8։

*4.23 Ծն. ժը. 10, 14։ իա. 1, 2։ Եբր. ժա. 11։

*4.24 բ Օր. լգ. 2։

*4.26 Ես. բ. 2։ Եբր. ժբ. 22։ Յայտ. գ. 12։ իա. 2, 10։

*4.27 Ես. ծդ. 1։

*4.28 Գոր. գ. 25։ Հռովմ. թ. 8։ Գլ. գ. 29։

*4.29 Ծն. իա. 9։

*4.29 Գլ. ե. 11։ զ. 12։

*4.30 Գլ. գ. 8, 22։

*4.30 Ծն. իա. 10, 12։

*4.30 Յովհ. ը. 35։

*4.31 Յովհ. ը. 36։ Գլ. ե. 1, 13։