Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուծոյ պատիժները իր ժողովրդի թշնամիների՝ մանաւանդ Եդովմի վերայ։ …

Աստուծոյ պատիժները իր ժողովրդի թշնամիների՝ մանաւանդ Եդովմի վերայ։

1* Մօտեցէք, ով ազգեր, որ լսէք, եւ ով ժողովուրդներ, որ ուշ դնէք. Լսիր, * ով երկիր եւ նորա լրութիւնը, ով աշխարհք եւ նորա վերայ բոլոր ծնուողները։ 2Որովհետեւ Տիրոջ բարկութիւնը բոլոր ազգերի վերայ է, եւ սրտմտութիւնը՝ նորանց բոլոր զօրքերի վերայ։ Նա նորանց նզովել է՝ սպանման է մատնել։ 3Եւ նորանց սպանուածները դէն են գցվում, եւ * նորանց դիակներիցը գարշահոտութիւն է բարձրանում, եւ սարերը հալվում են նորանց արիւնիցը։ 4Եւ * հալուելու են երկնքի բոլոր զօրքերը, եւ * պիտի գալարուի երկինքը մագաղաթի պէս, եւ * նորա բոլոր զօրքերը պիտի վայր ընկնեն, ինչպէս որ տերեւը թափվում է որթիցը, եւ * ինչպէս որ թզենին տերեւաթափ է լինում։ 5Որովհետեւ * իմ սուրն արբել է երկնքումը. Ահա նա իջնում է * Եդովմի վերայ, եւ իմ նզոված ժողովրդի վերայ դատաստանի համար։ 6Տիրոջ սուրը լիքն է արիւնով, իւղոտուած է ճարպով, գառների ու նոխազների արիւնովը, խոյերի երիկամունքների ճարպովը. Որովհետեւ * Տիրոջ համար զոհ կայ Բօսրայումը, եւ մեծ մորթուածք՝ Եդովմի երկրումը։ 7Եւ նորանց հետ պիտի իջնեն գոմէշները, եւ զուարակները ցուլերի հետ. Եւ նորանց երկիրը պիտի արբենայ արիւնով, եւ նորանց հողը ճարպով պարարտանայ։ 8Որովհետեւ * վրէժխնդրութեան օր է Տիրոջ համար, հատուցման տարի է Սիօնի վէճի համար։ 9Եւ * նորա գետերը պիտի ձիւթի փոխուին, եւ նորա հողը՝ ծծումբի, եւ նորա երկիրը վառուած ձիւթ պիտի լինի։ 10Գիշեր ու ցերեկ պիտի չþհանգչի, * յաւիտեան պիտի վեր ելնէ նորա ծուխը, եւ * դարէ ցդար աւերակ պիտի մնայ, յաւիտեանս յաւիտենից նորանով անցնող պիտի չþլինի։ 11Եւ * նորան պիտի հաւալուսներն ու ոզնիները ժառանգեն, եւ քաջահաւն ու ագռաւը պիտի բնակուեն նորանում, եւ * նորա վերայ պիտի քաշուի դատարկութեան լարը, եւ ունայնութեան քարերը։ 12Նորա ազնուականներին թագաւորութեան պիտի կանչեն, բայց այնտեղ մէկն էլ պիտի չþգտնուի. Եւ նորա բոլոր իշխանները պիտի ոչնչանան։ 13Եւ * նորա պալատների վերայ պիտի բուսնեն փուշեր, եւ եղինճ ու ցախ՝ նորա պարիսպների վերայ. Եւ պիտի լինի * չագալների բնակարան եւ ջայլամների գաւիթ։ 14Եւ վայրենի կատուները պիտի հանդիպեն բորենիներին, եւ մի այծամարդ միւսին պիտի պատահէ, եւ գիշերային ճիւաղները այնտեղ պիտի հանգստանան, եւ այնտեղ իրանց համար հանգիստ պիտի գտնեն։ 15Այնտեղ բոյն պիտի շինէ նետ օձը, եւ ձու ածէ, եւ ճուտեր հանէ, եւ իր հովանումը պիտի խնամէ. Նաեւ այնտեղ պիտի հաւաքուեն ուրուրները ամեն մէկն իր ընկերի հետ։ 16Որոնեցէք * Տիրոջ գրքումը եւ կարդացէք, սորանցից մէկ հատը չի պակասուիլ, մէկի մօտ իր ընկերը պակաս չի լինիլ, որովհետեւ նորա բերանն է հրամայել. Եւ նորա հոգին ինքն է ժողովելու նորանց։ 17Եւ նա ինքը նորանց վերայ վիճակ է գցել. Եւ նորա ձեռքը նորանց բաժանել է լարով. Յաւիտեան պիտի ժառանգեն նորան. Դարէ ցդար պիտի բնակուեն նորանում։

*34.1 Սաղ. խթ. 1։

*34.1 բ Օր. լբ. 1։

*34.3 Յովել. բ. 20։

*34.4 Սաղ. ճբ. 26։ Եզեկ. լբ. 7, 8։ Յովել. բ. 31։ գ. 15։ Մատ. իդ. 29։ բ Պետ. գ. 10։

*34.4 Յայտ. զ. 14։

*34.4 Գլ. ժդ. 12։

*34.4 Յայտ. զ. 13։

*34.5 Երեմ. խզ. 10։

*34.5 Երեմ. խթ. 7 ևլն։ Մաղ. ա. 4։

*34.6 Գլ. կգ. 1։ Երեմ. խթ. 13։ Սոփ. ա. 7։

*34.8 Գլ. կգ. 4։

*34.9 Տես բ Օր. իթ. 23։

*34.10 Յայտ. ժդ. 11։ ժը. 18։ ժթ. 3։

*34.10 Մաղ. ա. 4։

*34.11 Գլ. ժդ. 23։ Սոփ. բ. 14։ Յայտ. ժը. 2։

*34.11 դ Թագ. իա. 13։ Ողբ. բ. 8։

*34.13 Գլ. լբ. 13։ Ովս. թ. 6։

*34.13 Գլ. ժգ. 21 ևլն։

*34.16 Մաղ. գ. 16։