Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քահանաների և Ղևտացիների պաշտօնը եւ բաժինը։ 1Եւ Եհովան ասեց Ահարօնի…

Քահանաների և Ղևտացիների պաշտօնը եւ բաժինը։

1Եւ Եհովան ասեց Ահարօնին. * Դու եւ քո որդիքը եւ քո հօր տունը քեզ հետ * սրբարանի անօրէնութիւնը պիտի կրէք. Եւ դու եւ քո որդիքը քեզ հետ ձեր քահանայութեան անօրէնութիւնը պիտի կրէք։ 2Եւ քո հօր ցեղից այսինքն Ղեւիի ցեղից եղող քո եղբայրներին մօտեցնես, որ քեզ հետ միանան, եւ * քեզ սպասաւորութիւն անեն. Եւ * դու եւ քո որդիքը քեզ հետ վկայութեան խորանին առաջին պիտի լինէք. 3Եւ նորանք պահեն քո պահպանութիւնը եւ բոլոր * խորանի պահպանութիւնը, * միայն թէ սրբարանի անօթների եւ սեղանին չþմօտենան, որ * ոչ նորանք մեռնեն՝ եւ ոչ էլ դուք։ 4Եւ նորանք քեզ հետ միանան, եւ ժողովքի խորանի պահպանութիւնը պահեն՝ խորանի ամեն պաշտօնի համեմատ. Եւ * մի օտար պիտի չþմօտենայ ձեզ։ 5Եւ պահեցէք * սրբարանի պահպանութիւնը եւ սեղանի պահպանութիւնը, * որ այլ եւս Իսրայէլի որդկանց վերայ բարկութիւն չþլինի։ 6Եւ ահա ես Իսրայէլի որդկանց միջիցը * ձեր եղբայրներին՝ Ղեւտացիներին առայ իբրեւ * ձեզ համար Եհովային պարգեւ տրուած, որ ժողովքի խորանի պաշտօնն անեն։ 7Եւ դու եւ քեզ հետ քո որդիքը պահեցէք ձեր քահանայութիւնը սեղանի բոլոր բաների համար եւ * վարագոյրի ներսի կողմի համար, եւ պաշտօնը կատարեցէք. Ձեր քահանայութիւնը իբրեւ պարգեւ պաշտօն տուի, եւ մօտեցող օտարականը պիտի մեռցնուի։

8Եւ Եհովան խօսեց Ահարօնի հետ. Եւ ահա * ես քեզ տուի իմ ընծաների պահպանութիւնը Իսրայէլի որդկանց բոլոր սուրբ բաներիցը, նորանք քեզ տուի * օծման համար եւ քո որդկանցը՝ * յաւիտենական կանոնով։ 9Սորանք քոնը լինին ամենասուրբ բաներիցը՝ կրակիցը, * նորանց ամեն հացի նուէրների, * նորանց ամեն մեղքի պատարագների եւ * նորանց ամեն յանցանքի պատարագների բոլոր պատարագները որ ինձ կþհատուցանեն, ամենասուրբ են քեզ եւ քո որդկանց համար։ 10* Ամենասուրբ տեղումը ուտես այն, ամեն արու ուտէ այն. Նա սուրբ է քեզ համար։ 11* Այս էլ քոնը լինի նորանց պարգեւների բարձրացնելու պատարագը Իսրայէլի որդկանց բոլոր երերացնելու ընծաներից. * քեզ տուի նորանց եւ քեզ հետ քո տղերանցը եւ քո աղջկերանցը յաւիտենական կանոնով, * քո տան մէջ ամեն մաքուրն ուտէ այն։ 12* Ամենից լաւ իւղի եւ ամենից լաւ գինիի եւ ցորենի բոլոր * երախայրիները՝ որ Եհովային են մատուցանում, քեզ տուի։ 13Նորանց երկրի մէջ եղած բոլորի երախայրիները՝ * որ բերում են Եհովայի համար, քոնը լինի. Քո տան մէջ ամեն մաքուրը ուտէ նորանից։ 14* Իսրայէլի մէջ ամեն նուիրուածը քոնը լինի։ 15Ամեն մարմնի ամեն * արգանդ բացողը, որ մատուցանում են Եհովային, թէ մարդ եւ թէ անասուն՝ քոնը լինի. Միայն թէ * մարդի առաջինեկը անպատճառ փրկես. Եւ անմաքուր անասունի առաջինեկն էլ փրկես։ 16Եւ փրկուողին մէկ ամսական փրկես, սրբարանի սիկղի համեմատ * հինգ սիկղ արծաթի * գնով պիտի փրկես. * սիկղը քսան կերատ է։ 17Բայց * կովի առաջինեկը եւ ոչխարի առաջինեկը կամ այծի առաջինեկը չþփրկես. Նորանք սուրբ են. * նորանց արիւնը սեղանի վերայ սրսկես եւ նորանց ճարպը այրես իբր անուշահոտ պատարագ Եհովայի համար. 18Եւ նորանց միսը քոնը լինի ինչպէս * երերացնելու երբուծը եւ աջ զիստը՝ քոնը լինի։ 19Սուրբ բաներիցը ամեն բարձրացնելու պատարագները, որ Իսրայէլի որդիքը Եհովային մատուցանում են, քեզ եւ քեզ հետ քո տղերանցը եւ աղջկերանցը տուի յաւիտենական կանոնով, * նա քո սերունդի համար աղի ուխտ է յաւիտեան Եհովայի առաջին քեզ համար եւ քեզ հետ քո սերունդի համար։ 20Եւ Եհովան ասեց Ահարօնին. Նորանց երկրի մէջ դու ժառանգութիւն չþունենաս. Եւ նորանց մէջտեղը բաժին չþունենաս. * ես եմ քո բաժինը եւ ժառանգութիւնը Իսրայէլի որդկանց մէջ։

21Եւ ահա Իսրայէլի բոլոր տասանորդը տուի * Ղեւիի որդկանց ժառանգութեան համար՝ իրանց այս պաշտօնի փոխարէն, որ պաշտօնով ծառայում են * ժողովքի խորանին։ 22Եւ * Իսրայէլի որդիքն այլ եւս ժողովքի խորանին չþմօտենան, * որ մեղք չþկրեն եւ չþմեռնեն։ 23Եւ * ժողովքի խորանի պաշտօնը Ղեւին անէ, եւ իրանց անօրէնութիւնը իրանք կրեն. Սա ձեր ազգերի մէջ յաւիտենական կանոն լինի. Որ նորանք Իսրայէլի որդկանց մէջ ժառանգութիւն չþունենան։ 24Որովհետեւ Իսրայէլի որդկանց տասանորդը՝ որոնք Եհովային ընծայում են, Ղեւտացիներին ժառանգութիւն տուի. Այս պատճառով նորանց համար ասեցի, որ Իսրայէլի որդկանց մէջ ժառանգութիւն չþունենան։

25Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 26Այսպէս խօսիր Ղեւտացիների հետ եւ ասիր նորանց. Երբոր Իսրայէլի որդիներից տասանորդը առնէք, որ նորանց կողմանից ձեզ տուի ժառանգութեան համար, այն ժամանակ նորանից * տասանորդի տասներորդը բարձրացնելու պատարագ մատուցանէք Եհովայի համար։ 27Եւ ձեզ համար ձեր բարձրացնելու պատարագը համարուի կալի ցորենի պէս եւ հնձանի բերքի պէս։ 28Այսպէս դուք էլ բարձրացնելու պատարագ մատուցանէք Եհովային այն բոլոր տասանորդներից, որ դուք առնէք իսրայէլի որդիներից, եւ նորանցից Եհովայի բարձրացնելու պատարագը Ահարօն քահանային տաք։ 29Բոլոր ձեզ տրուած պատարագներից Եհովային մատուցանէք ամեն բարձրացնելու պատարագը բոլորովին նորա ամենալաւիցը՝ նորա սուրբ մասը մատուցանէք։ 30Եւ ասես նորանց. Երբոր նորա ամենալաւը մատուցանէք, այն ժամանակ մնացածը կալի արդիւնքի պէս եւ հնձանի արդիւնքի պէս համարուի Ղեւտացիների համար։ 31Եւ ամեն տեղ ուտէք այն, դուք եւ ձեր ընտանիքները. Որովհետեւ ժողովքի խորանի մէջ ձեր պաշտօնի փոխարէն ձեր վարձքը նա է։ 32Եւ * նորա համար մեղք չէք կրիլ նորանից ամենալաւը մատուցանելուց յետոյ եւ * Իսրայէլի որդկանց սուրբ բաները չþպղծէք որ չþմեռնէք։

*18.1 Գլ. ժէ. 13։

*18.1 Ել. իը. 38։

*18.2 Գլ. գ. 7։

*18.2 Գլ. գ. 10։

*18.3 Գլ. գ. 25, 31, 36։

*18.3 Գլ. ժզ. 40։

*18.3 Գլ. դ. 15։

*18.4 Գլ. գ. 10։ ժէ. 13։

*18.5 Ել. իէ. 21։ լ. 7։ Գլ. գ. 38։

*18.5 Գլ. ժզ. 46։ Ղև. ժ. 6։

*18.6 Գլ. գ. 12, 45։

*18.6 Գլ. գ. 9։ ը. 19։

*18.7 Եբր. թ. 3, 6։

*18.8 Ղև. է. 6, 32։ Գլ. ե. 9։

*18.8 Ել. իթ. 29։ խ. 13, 15։

*18.8 Ղև. գ. 17։

*18.9 Ղև. բ. 2, 3։ ժ. 12, 13։

*18.9 Ղև. դ. 22, 27։ զ. 25, 26։

*18.9 Ղև. ե. 1։ է. 7։ ժդ. 13։

*18.10 Ղև. զ. 16, 18, 26, 29։ է. 6։

*18.11 Ել. իթ. 27, 28։ Ղև. է. 30, 34։

*18.11 Ղև. ժ. 14։ բ Օր. ժը. 3։

*18.11 Ղև. իբ. 2, 3, 11, 12, 13։

*18.12 Ծն. դ. 3։ Ել. իգ. 19։ բ Օր. ժը. 4։ Նէեմ. ժ. 35, 36։

*18.12 Ել. իբ. 29։

*18.13 Ել. իբ. 29։ իգ. 19։ լդ. 26։ Ղև. բ. 14։ Գլ. ժե. 19։ բ Օր. իզ. 2։

*18.14 Ղև. իէ. 28։

*18.15 Ել. ժգ. 2։ իբ. 29։ Ղև. իէ. 26։ Գլ. գ. 13։

*18.15 Ել. ժգ. 13։ լդ. 20։

*18.16 Ղև. իէ. 6։ Գլ. գ. 47։

*18.16 Եբր.՝ արժեցրածովդ։

*18.16 Ել. լ. 13։

*18.17 բ Օր. ժե. 19։

*18.17 Ղև. գ. 2, 5։

*18.18 Ել. իթ. 26, 28։ Ղև. է. 31, 32, 34։

*18.19 Ղև. բ. 13։ բ Մն. ժգ. 5։

*18.20 բ Օր. ժ. 9։ ժբ. 12։ժգ. 27, 29։ ժը. 1, 2։ Յես. ժգ. 14, 33։ ժդ. 3։ ժը. 7։

*18.21 Ղև. իէ. 30, 32։ Նէեմ. ժ. 37։ ժբ. 44։ Եբր. է. 5, 8, 9։ Տես Ծն. ժդ. 20։ իը. 22։

*18.21 Գլ. գ. 7, 8։

*18.22 Գլ. ա. 51։

*18.22 Ղև. իբ. 9։

*18.23 Գլ. գ. 7։

*18.26 Նէեմ. ժ. 38։

*18.32 Ղև. ժթ. 8։ իբ. 16։

*18.32 Ղև. իբ. 2, 15։