Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յոյսը ամօթով չի թողիլ։ Աստիճանների երգ։ 1Տիրոջը յուսացողները Սի…

Յոյսը ամօթով չի թողիլ։

Աստիճանների երգ։

1Տիրոջը յուսացողները Սիօն սարի պէս ես, որ չէ շարժվում եւ կենում է յաւիտեան։

2Երուսաղէմի չորս կողմովը սարեր կան. Այնպէս էլ Տէրն իր ժողովրդի չորս կողմովն է այսուհետեւ մինչեւ յաւիտեան։

3Որովհետեւ * ամբարիշտների գաւազանը չի մնալ արդարների վիճակի վերայ, որ արդարներն իրանց ձեռքերը չþձգեն դէպի անօրէնութիւն։

4Տէր, բարի արա նորանց, որ բարի են եւ իրանց սիրտերովն ուղիղ։

5Բայց դէպի իրանց * ծուռ ճանապարհը ծռուողներին Տէրը կþտանի նորանց հետ, որ անօրէնութիւն են գործում. * խաղաղութիւն լինի Իսրայէլի վերայ։

*125.3 Առակ. իբ. 8։ Ես. ժդ. 5։

*125.5 Առակ. բ. 15։

*125.5 Սաղ. ճիը. 6։ Գաղ. զ. 16։