Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Եպիսկոպոսի, սարկաւագի և եկեղեցու յատկութինները։ 1Ճշմարիտ է *&…

Եպիսկոպոսի, սարկաւագի և եկեղեցու յատկութինները։

1Ճշմարիտ է * այս խօսքը, * եթէ մէկը եպիսկոպոսութեան է ցանկանում * բարի գործի է ցանկանում։ 2* Բայց եպիսկոպոսին պէտք է անարատ լինել, * մէկ կնկան մարդ, զգաստ, խոհեմ, պարկեշտ, հիւրասէր, * սովորեցնելու յարմար. 3* Ոչ գինեմոլ, * ոչ զարկող, այլ * հանդարտ, կռիւ չ’անող, * ոչ արծաթասէր. 4Իր տանը բարի վերակացու լինող, * որ որդիներ ունենայ հնազանդութեան մէջ ամեն պարկեշտութիւնով. 5(Բայց եթէ մէկն իր տանը վերակացու լինել չ’գիտենայ, ի՞նչպէս նա Աստուծոյ եկեղեցուն խնամք կ’տանի.) 6Ոչ նորահաւատ * որ չ’գոռոզանայ եւ սատանայի դատաստանն ընկնի։ 7* Բայց պէտք է նորան, դրսիններիցը բարի վկայութիւն էլ ունենալ. Որ չ’ընկնի նախատինքի եւ * սատանայի որոգայթի մէջ։

8* Այնպէս էլ սարկաւագները պէտք է ծանրաբարոյ լինեն. Ոչ երկու լեզուանի, * ոչ գինու մոլի. Ոչ ամօթալից շահ սիրող. 9* Այլ հաւատքի խորհուրդը սուրբ խղճմտանքի մէջ ունեցող։ 10Եւ սորանք առաջ թող փորձուին, եւ յետոյ այն պաշտօնը մտնեն, եթէ անարատ լինեն։ 11* Այնպէս էլ նորանց կանայքը պէտք է ծանրաբարոյ լինեն. Ոչ թէ չարախօս, այլ զգաստ, ամեն բանի մէջ հաւատարիմ։ 12Սարկաւագները մէկ կնկան մարդ լինին, իրանց որդկանցը եւ իրանց տներին բարի վերակացու։ 13* Որովհետեւ պաշտօնը լաւ կատարողներն իրանց անձերի համար բարի աստիճան են շահում, եւ շատ համարձակութիւն՝ այն հաւատքումը որ Քրիստոս Յիսուսումն է։

14Սա գրում եմ քեզ յուսալով որ շուտով քեզ մօտ գամ։ 15Իսկ եթէ ուշանամ, որ գիտենաս թէ ի՞նչպէս պէտք է * Աստուծոյ տան մէջ վարուիլ. Որ է կենդանի Աստուծոյ եկեղեցի, սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան։ 16Եւ յայտնապէս մեծ է Աստուածպաշտութեան խորհուրդը. * Աստուած յայտնուեցաւ մարմնում, արդարացաւ * Հոգով, երեւեցաւ * հրեշտակներին, քարոզուեցաւ * հեթանոսներին, հաւատացուեցաւ * աշխարհքումը եւ վերացաւ * փառքով։

*3.1 Գլ. ա. 15։

*3.1 Գոր. ի. 28։ Փիլ. ա. 1։

*3.1 Եփես. դ. 12։

*3.2 Տիտ. ա. 6 ևլն։

*3.2 Գլ. ե. 9։

*3.2 բ Տիմ. բ. 24։

*3.3 Հմր. 8։ Տիտ. ա. 7։

*3.3 բ Տիմ. բ. 24։

*3.3 բ Տիմ. բ. 24։

*3.3 ա Պետ. ե. 2։

*3.4 Տիտ. ա. 6։

*3.6 Ես. ժդ. 12։

*3.7 Գոր. իբ. 12։ ա Կոր. ե. 12։ ա Թես. դ. 11։

*3.7 Գլ. զ. 9։ բ Տիմ. բ. 26։

*Գոր. զ. 3։

*3.8 Հմր. 3։ Ղև. ժ. 9։ Եզեկ. խդ. 21։

*3.9 Գլ. ա. 19։

*3.11 Տիտ. բ. 3։

*3.13 Տես Մատ. իե. 21։

*3.15 Եփես. բ. 21, 22։ բ Տիմ. բ. 20։

*3.16 Յովհ. ա. 14։ ա Յովհ. ա. 2։ դ. 2, 3։

*3.16 Մատ. դ. 16։ Յովհ. ա. 32, 33։ ժե. 26։ ժզ. 8, 9։ Հռովմ. ա. 4։ ա Պետ. գ. 18։ ա յովհ. ե. 6 ևլն։

*3.16 Մատ. իը. 2։ Մար. ժզ. 5։ Ղուկ. բ. 13։ իդ. 4։ Յովհ. ի. 12։ Եփես. գ. 10։ ա Պետ. ա. 12։

*3.16 Գոր. ժ. 34։ ժգ. 46, 48։ Հռովմ. ժ. 18։ Գաղ. բ. 8։ Եփես. գ. 5, 6, 8։ Կող. ա. 27, 28։ Գլ. բ. 7։

*3.16 Կող. ա. 6, 23։

*3.16 Ղուկ. իդ. 51։ Գոր. ա. 9։ ա Պետ. գ. 22։ Տես Եփես. դ. 8։