Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սողոմոնը քաղաքներ է շինում, պաշտամունքի կարգեր դնում։ Նորա նաւագնացու…

Սողոմոնը քաղաքներ է շինում, պաշտամունքի կարգեր դնում։ Նորա նաւագնացութիւնը։

1Եւ * եղաւ որ քսան տարուց յետոյ, որ Սողոմոնը շինեց Տիրոջ տունը եւ իր տունը, 2Եւ այն քաղաքներն էլ, որ * Քիրամը տուել էր Սողոմոնին, շինեց նորանց Սողոմոնը եւ այնտեղ բնակեցրեց Իսրայէլի որդիներին. 3Գնաց Սողոմոնը * Սուբայի Եմաթը, եւ տիրեց նորան։ 4Եւ շինեց անապատի միջի * Թադմօրը. Եւ այն բոլոր շտեմարանների քաղաքները որ շինեց Եմաթումը. 5Եւ * վերի Բեթորոնը եւ ցածի Բեթորոնը շինեց՝ * պարիսպներով, դռներով ու նիգերով ամրացրած քաղաքներ։ 6Եւ Բաաղեթը եւ Սողոմոնի բոլոր շտեմարանների քաղաքները, եւ կառքերի բոլոր քաղաքները եւ ձիաւորների քաղաքները եւ Սողոմոնի բոլոր փափաքածը, որ փափաքեց շինելու Երուսաղէմում եւ Լիբանանում եւ իր տէրութեան բոլոր երկրումը։

7* Այն բոլոր ժողովուրդները որ մնացել էին Քետացիներից, Ամօրհացիներից, Փերեզացիներից, Խեւացիներից եւ Յեբուսացիներից, որոնք Իսրայէլիցը չեն. 8Այսինքն նորանց որդիներիցը, որ մնացել էին նորանցից յետոյ այն երկրումը, որոնց Իսրայէլի որդիքը չէին փչացրել, Սողոմոնը նորանց հարկատու արաւ մինչեւ այսօր։ 9Բայց նորանք որ Իսրայէլի որդիներիցն էին՝ Սողոմոնը ծառաներ չþշինեց իր գործի համար. Որովհետեւ նորանք պատերազմի մարդիկ էին, եւ նորա զօրավարների իշխանները եւ նորա կառքերի ու նորա ձիաւորների իշխաններն էին։ 10Եւ սորանք էին Սողոմոնի գլխաւոր իշխանները * երկու հարիւր յիսուն՝ որոնք իշխում էին ժողովրդի վերայ։

11Եւ Սողոմոնը վեր տարաւ * Փարաւօնի աղջկանը Դաւիթի քաղաքից՝ այն տունը որ շինել էր նորա համար. Որովհետեւ ասեց. * Մի կին՝՝ պէտք է չþբնակուէ ինձ մօտ Իսրայէլի թագաւոր Դաւիթի տանը. Որովհետեւ նորանք սուրբ են, ուր որ մտել էր Տիրոջ տապանակը։

12Այն ժամանակ Սողոմոնը Տիրոջը ողջակէզներ մատուցրեց Տիրոջ սեղանի վերայ * որ շինել էր սրահի առաջը, 13Որ * իւրաքանչիւր օրուայ համար ողջակէզ մատուցրուի Մովսէսի պատուիրածին համեմատ * շաբաթներին, ամսագլուխներին եւ հանդիսաւոր տօներին * տարին երեք անգամ՝ բաղարջակերաց տօնին, շաբաթների տօնին եւ տաղաւարահարաց տօնին։ 14Եւ նա դրաւ իր հայր Դաւիթի կանոնովը * քահանաների դասակարգերը իրանց պաշտամունքի վերայ, եւ * Ղեւտացիներին իրանց պահապանութիւնների վերայ, որ օրհներգեն եւ ծառայեն քահանաների առաջին իւրաքանչիւր օրուայ բանին չափ, եւ * դռնապաններին իրանց դասակարգերովը ամեն մէկ դռան, որովհետեւ այսպէս էր Աստուծոյ մարդ Դաւիթի հրամանը։ 15Եւ չþխոտորեցին թագաւորի հրամանիցը, որ տուել էր քահանաների եւ Ղեւտացիների նկատմամբ, ոչ մի բանի մասին եւ ոչ գանձարանների մասին։ 16Եւ այսպէս պատրաստուեցաւ Սողոմոնի բոլոր գործքը մինչեւ այսօր՝ Տիրոջ տան հիմը դնելուց մինչեւ նորա վերջացնելը. Տիրոջ տունը կատարուեցաւ։

17Այն ժամանակ Սողոմոնը գնաց * Գասիոնգաբեր եւ * Ելաթ ծովի եզրին Եդովմի երկրումը։ 18Եւ * Քիրամը նորա համար իր ծառաների ձեռքով նաւեր եւ ծովագէտ ծառաներ ուղարկեց, եւ նորանք գնացին Սողոմոնի ծառաների հետ Ոփիր, եւ * այնտեղից չորս հարիւր յիսուն տաղանդ ոսկի առան եւ բերին Սողոմոն թագաւորի համար։

*8.1 գ Թագ. թ. 10 ևլն։

*8.2 Տես գ Թագ. թ. 12, 13։

*8.3 բ Թագ. ը. 3։ գ Թագ. ը. 65։

*8.4 գ Թագ. թ. 17 ևլն։

*8.5 Յես. ժզ. 3, 5։

*8.5 բ Օր. գ. 5։ գ Թագ. դ. 13։ Գլ. ժդ. 7։

*8.7 գ Թագ. թ. 20 ևլն։

*8.10 Տես գ Թագ. թ. 23։

*8.11 գ Թագ. գ. 1։ է. 8։ թ. 24։

*8.11 Կամ՝ իմ կինը

*8.12 Տես Գլ. գ. 4։ դ. 1։ ժե. 8։

*8.13 Ել. իթ. 38։

*8.13 Գլ. բ. 4։

*8.13 Ել. իգ. 14։ բ Օր. ժզ. 16։

*8.14 ա Մն. իդ. 1։

*8.14 Տես ա Մն. իե. 1։

*8.14 ա Մն. թ. 17։ իզ. 1։

*8.17 գ Թագ. թ. 26։

*8.17 բ Օր. բ. 8։

*8.18 գ Թագ. թ. 27։ Գլ. թ. 10, 13։

*8.18 գ Թագ. թ. 28։