Հին Կտակարան
Նոր Կտակարան
Պօղոսը Հրէաների ատեանումը։ Հրէաները որոգայթ են լարում նորա դէմ, բայց …
Պօղոսը Հրէաների ատեանումը։ Հրէաները որոգայթ են լարում նորա դէմ, բայց հազարապետը նորան Կեսարիա է ուղարկում կուսակալի մօտ։
1Եւ Պօղոսն ատեանին մտիկ տուաւ՝ եւ ասեց. Մարդիկ եղբարք, * ես բոլորովին բարի խղճմտանքով վարուել եմ Աստուծոյ առաջին մինչեւ այսօր։ 2Եւ Անանիա քահանայապետը մօտը կանգնողներին հրամայեց, * որ նորա բերանին զարկեն։ 3Այն ժամանակ Պօղոսն ասեց նորան. Աստուած պիտի քեզ զարկէ՝ ծեփած պատ. Եւ դու նստել ես ինձ օրէնքի համեմատ դատելու, եւ * օրէնքի հակառակ հրամայում ես՝ որ ես զարկուի՞մ։ 4Եւ նորա մօտ կանգնածներն ասեցին. Աստուծոյ քահանայապետի՞ն ես հայհոյանք տալիս։ 5Եւ Պօղոսը ասեց. Եղբարք, ես * չ’գիտէի՝ որ քահանայապետ է. Որովհետեւ գրուած է՝ թէ * Քո ժողովրդի իշխանին չ’հայհոյես։ 6Երբոր Պօղոսն իմացաւ որ մէկ մասը Սադուկեցիներից է՝ եւ միւս մասը Փարիսեցիներից, ատեանի մէջ աղաղակեց. Մարդիկ եղբարք, * ես Փարիսեցի եմ՝ եւ Փարիսեցու որդի. Մեռելների * յոյսին եւ յարութեանը համար եմ ես դատվում։ 7Եւ երբոր նա այս ասեց, Փարիսեցիների եւ Սադուկեցիների մէջ երկպառակութիւն ընկաւ. Եւ բազմութիւնը բաժանուեցաւ։ 8* Որովհետեւ Սադուկեցիք ասում են թէ ոչ յարութիւն կայ, ոչ հրեշտակ, եւ ոչ հոգի. Բայց Փարիսեցիք երկուսն էլ դաւանում են։ 9Եւ մեծ աղաղակ եղաւ. Եւ Փարիսեցիների կողմից դպիրները վերկացան, հակառակում էին եւ ասում. * Ոչինչ չարութիւն չենք գտնում այս մարդումը. * բայց եթէ հոգի խօսեց դորանում կամ հրեշտակ, մենք Աստուծոյ հետ չ’մարտնչենք։ 10Եւ երբոր խռովութիւնը շատացաւ, հազարապետը վախեցաւ՝ մի գուցէ Պօղոսը նորանցից պատառուի. Զինուորներին հրամայեց, որ իջնեն նորան յափշտակեն նորանց միջիցը, եւ բերեն բերդը։ 11* Եւ հետեւեալ գիշերը Տէրը կանգնեց նորա մօտ եւ ասեց. Քաջացիր, Պօղոս, որովհետեւ ինչպէս ինձ համար Երուսաղէմումը վկայեցիր, այնպէս էլ պէտք է Հռովմումը վկայես։
12Եւ երբոր առաւօտ եղաւ * Հրէաներից ոմանք միաբանեցան եւ իրանց անձերը նզովեցին ասելով, որ չ’ուտեն՝ եւ չ’խմեն, մինչեւ որ Պօղոսին չ’սպանեն։ 13Եւ քառասունից աւելի էին այս երդումն իրար հետ անողները։ 14Նորանք քահանայապետների եւ ծերերի մօտ եկան եւ ասեցին. Նզովքով նզովեցինք մեր անձերը՝ որ ոչինչ չ’ճաշակենք մինչեւ որ Պօղոսին սպանենք։ 15Բայց դուք հիմա ատեանի հետ իմաց արէք հազարապետին, որ էգուց նորան վայր բերէ ձեզ մօտ, իբր թէ կամենում էիք աւելի եւս ճշմարտութեամբ բան իմանալ նորա համար. Մենք էլ նորա մօտ գալուց առաջ պատրաստ ենք նորան սպանելու։ 16Եւ Պօղոսի քրոջ որդին երբոր նորանց այս դաւաճանութիւնը լսեց, եկաւ մտաւ բերդը եւ Պօղոսին պատմեց։ 17Եւ Պօղոսը հարիւրապետներից մէկին կանչեց իրան մօտ եւ ասեց. Այս պատանին տար հազարապետի մօտ, որ բան ունի նորան պատմելու։ 18Եւ նա առաւ նորան հազարապետի մօտ տարաւ եւ ասեց. Կապուած Պօղոսն ինձ կանչեց եւ աղաչեց, այս պատանին քեզ մօտ բերել, որ բան ունի քեզ խօսելու։ 19Հազարապետը նորա ձեռքիցը բռնեց, գնաց առանձին տեղ, հարցնում էր, թէ Ինչ բան ունիս ինձ ասելու։ 20Եւ նա ասեց թէ * Հրէաները միաբանեցան քեզ աղաչելու, որ էգուց Պօղոսին վայր բերես ատեանը, իբր թէ կամենում էին աւելի ճշմարիտ քննութիւն անել նորա համար։ 21Բայց դու մի հաւատար նորանց. Որովհետեւ նորանցից քառասունից էլ աւելի մարդիկ դարան են մտել նորա համար, որ իրանց անձերն էլ նզովեցին, որ չ’ուտեն եւ չ’խմեն մինչեւ որ նորան չ’սպանեն. Եւ հիմա պատրաստ են եւ քո հրամանին են սպասում։ 22Ապա հազարապետն այն պատանուն արձակեց եւ պատուէր տուաւ, թէ ոչ ոքի չ’ասես, որ այս բանն իմաց արիր ինձ։
23Եւ հարիւրապետներից երկուսին կանչեց եւ ասեց. Երկու հարիւր զինուոր պատրաստեցէք, որ գնան մինչեւ Կեսարիա. Եւ եօթանասուն ձիաւոր եւ երկու հարիւր էլ տիգաւոր՝ գիշերուայ ժամը երեքից. 24Եւ գրաստներ էլ պատրաստեցէք, որ Պօղոսին հեծացնեն եւ ապահով հասցնեն Փելիքս կուսակալի մօտ։ 25Եւ մի նամակ գրեց, որի օրինակն այս էր։ 26Կղօդիոս Լիւսիաս. Պատուական կուսակալ Փելիքսին ողջոյն։ 27* Այս մարդին որ Հրէաներից բռնուած էր եւ նորանցից սպանուելու մօտ էր, զինուորներով վերայ հասայ պրծացրի, իմանալով որ Հռովմայեցի է։ 28Եւ * ուզելով որ նորա յանցանքն իմանամ՝ որի համար ամբաստանութիւն էին անում դորանից, վայր բերի դորան նորանց ատեանը։ 29Եւ գտայ նորան * իրանց օրէնքի մի խնդիրների համար ամբաստանուած, * եւ մեռնելու կամ կապուելու արժանի ոչինչ յանցանք չ’ունէր։ 30* Եւ երբոր ականջս հասաւ, որ Հրէաների կողմից այն մարդի համար նենգութիւն կայ, նորան իսկոյն քեզ մօտ ուղարկեցի. Եւ չարախօսներին էլ * հրաման տուի, որ դորանից քո առաջին խօսեն. Ողջ կաց։
31Եւ զինուորները իրանց հրամայուածի պէս՝ Պօղոսին առան եւ գիշերով տարան Անտիպատրիս։ 32Եւ հետեւեալ օրը ձիաւորներին թողեցին, որ նորա հետ գնան, եւ իրանք ետ դառան բերդը։ 33Եւ նորանք մտան Կեսարիա. Եւ թուղթը կուսակալին տուին, եւ Պօղոսին էլ նորա առաջին ներկայացրին։ 34Եւ երբոր կարդաց՝ կուսակալը հարցրեց թէ ո՞ր գաւառից է. Եւ երբոր տեղեկացաւ թէ * Կիլիկիայիցն է, 35Ասեց. * Կ’լսեմ քեզ՝ երբոր քո ամբաստանողներն էլ կ’գան. Եւ հրամայեց՝ որ * Հերովդէսի պալատումը պահեն նորան։
*23.1 Գլ. իդ. 16։ ա Կոր. դ. 4։ բ Կոր. ա. 12։ դ. 2։ բ Տիմ. ա. 3։ Եբր. ժգ. 18։
*23.2 գ Թագ. իբ. 24։ Երեմ. ի. 2։ Յովհ. ժը. 22։
*23.3 Ղև. ժթ. 35։ բ Օր. իե. 1, 2։ Յովհ. է. 51։
*23.5 Գլ. իդ. 17։
*23.5 Ել. իբ. 28։ Ժող. ժ. 20։ բ Պետ. բ. 10։ Յուդ. 8։
*23.6 Գլ. իզ. 5։ Փիլ. գ. 5։
*23.6 Գլ. իդ. 15, 21։ իզ. 6։ իը. 20։
*23.8 Մատ. իբ. 23։ Մար. ժբ. 18։ Ղուկ. ի. 27։
*23.9 Գլ. իե. 25։ իզ. 31։
*23.9 Գլ. իբ. 7, 17, 18։
*23.11 Գլ. ժը. 9։ իէ. 23, 24։
*23.12 Հմր. 21, 30։ Գլ. իե. 3։
*23.20 Հմր. 12։
*23.27 Գլ. իա. 33։ իդ. 7։
*23.28 Գլ. իբ. 30։
*23.29 Գլ. ժը. 15։ իե. 19։
*23.29 Գլ. իզ. 31։
*23.30 Հմր. 20։
*23.30 Գլ. իդ. 8։ իե. 6։
*23.34 Գլ. իա. 39։
*23.35 Գլ. իդ. 1, 10։ իե. 16։
*23.35 Մատ. իէ. 27։