Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Նինուէ քաղաքի կործանման նախագուշակութիւնը։ 1* Խորտակող է վեր …

Նինուէ քաղաքի կործանման նախագուշակութիւնը։

1* Խորտակող է վեր գալիս քեզ դէմ. * պահիր պարիսպը. Ճանապարհին նայիր, մէջքդ պնդացրու, ոյժդ շատ զօրացրու։ 2Որովհետեւ Տէրը ետ է դարձրել Յակոբի վայելչութիւնը, Իսրայէլի վայելչութեան պէս. Որովհետեւ * դարտակողները դարտակել են նորանց, եւ նորանց որթի ուռերը փչացրել են։ 3Նորա տղամարդների վահանը * կարմրած է, քաջազունները որդան կարմիրով են ներկուած, բոցացայտ պողպատով պատուած է կառքը նորա պատրաստութեան օրը, եւ նոճի նիզակները ծածանվում են։ 4Փողոցներումը կատաղում են կառքերը, իրար են բաղխում հրապարակներումը, նորանց երեւոյթը ջահերի պէս է, կայծակների պէս են վազվազում։

5Նա յիշում է իր զօրաւորներին, նորանք գլորվում են գնալիս, շտապում են դէպի պարիսպը, եւ պատսպարանը պատրաստուած է։ 6Գետերի դռները պիտի բացուին, եւ պալատը պիտի հալուի։ 7Եւ որոշուեցաւ, որ նա գերութեան հանուի, եւ նորա աղախինները * ճչում են իբր աղաւնիների ձայնով, իրանց սրտերին ծեծելով։ 8Եւ Նինուէ ջրերի աւազանի պէս էր իր առաջի օրերիցն ի վեր. Եւ նորանք փախչելիս՝ Կանգնեցէք, կանգնեցէք, կþասեն, բայց ուշադրող չþկայ։ 9Արծաթ կողոպտեցէք, ոսկի կողոպտեցէք. Եւ վախճան չþունին զարդերը՝ ծանրաբեռնուած ամեն տեսակ ցանկալի սպառնալով։ 10Դարտակ ու դարտակուած ու դատարկացրուած է. Եւ * սիրտը հալվում եւ * ծունկերը դողում, եւ * ամեն մէջքերը երերվում են, եւ * ամենքի երեսը սպրտնում է։

11Ո՞ւր է * առիւծների բնակարանը, եւ կորիւնների արօտատեղին, ուր որ ման էին գալիս արու առիւծը, մատակ առիւծը եւ առիւծի լակոտը. Եւ վախեցնող չþկար։ 12Առիւծը պատառում էր՝ իր լակոտներին բաւականանալու չափ, եւ խեղդում էր իր մատակ առիւծների համար. Եւ լցնում էր որսով իր մորիները, եւ իր բնակարանները՝ յափշտակութիւնով։ 13* Ահա ես քեզ դէմ եմ, ասում է Զօրաց Տէրը, եւ պիտի ծուխով այրեմ նորա կառքերը, եւ քո կորիւններին պիտի սուրն ուտէ. Եւ երկրիցը պիտի քո որսը բնաջինջ անեմ, եւ այլ եւս * պիտի չþլսուի քո դեսպանների ձայնը։

*2.1 Երեմ. ծ. 23։

*2.1 Երեմ. ծա. 11, 12։ Գլ. գ. 14։

*2.2 Սաղ. ձ. 12։

*2.3 Ես. կգ. 2, 3։

*2.7 Ես. լը. 14։ ծթ. 11։

*2.10 Ես. ժգ. 7, 8։

*2.10 Դան. ե. 6։

*2.10 Երեմ. լ. 6։

*2.10 Յովել բ. 6։

*2.11 Յոբ դ. 10, 11։ Եզեկ. ժթ. 2-7։

*2.13 Եզեկ. իթ. 3։ լը. 3։ լթ. 1։ Գլ. գ. 5։

*2.13 դ Թագ. ժը. 17, 19։ ժթ. 9, 23։