Հին Կտակարան
Նոր Կտակարան
Առատաձեռնութեամբ սերմանելու յորդոր. Աստուած վարձատրում է մեր ողորմութ…
Առատաձեռնութեամբ սերմանելու յորդոր. Աստուած վարձատրում է մեր ողորմութիւնները։
1* Որովհետեւ սուրբերի համար լինելու պաշտօնի մասին, աւելորդ է ինձ ձեզ գրելը։ 2* Վասնզի գիտեմ ձեր յօժարութիւնը, * որով Մակեդոնացիների մէջ ձեզ համար պարծենում եմ. * թէ Աքայեցիները հերուանից պատրաստ են, եւ ձեր նախանձը շատերին գրգռեց։ 3* Եւ եղբայրներին ուղարկեցի, որ մեր ձեզ վերայ պարծենալն զուր չ’լինի այս մասին. Այլ ինչպէս ասել եմ, պատրաստուած լինիք։ 4Որ չ’լինի թէ՝ երբոր Մակեդոնացիներ ինձ հետ գան՝ եւ ձեզ անպատրաստ գտնեն, ամօթով լինենք մենք (որ չ’ասենք թէ՝ դուք,) այս պարծանքի վստահութեամբը։ 5Արդ հարկաւոր համարեցի եղբայրներին աղաչել, որ առաջ ձեզ մօտ գան, եւ առաջուց պատրաստեն ձեր առաջուց խոստացած * օրհնութիւնը, որ պատրաստ լինի, այնպէս ինչպէս օրհնութիւն, եւ ոչ թէ ինչպէս ագահութիւն։ 6* Որովհետեւ սա եմ ասում, թէ խնայելով սերմողը, խնայելով էլ կ’հնձէ. Եւ առատութեամբ սերմողը, առատութեամբ էլ կ’հնձէ։ 7Ամեն մէկն ինչպէս որ սրտի յօժարութիւն կայ, * ոչ թէ տրտմութիւնով կամ հարկադրութիւնով. * որովհետեւ Աստուած սիրում է ուրախ տուողին։ 8* Բայց Աստուած կարող է ամեն շնորհքներն աւելացնել ձեզանում. Որ ամեն բանի մէջ ամեն ժամանակ ամեն բաւականութիւն ունենալով ամեն բարի գործի համար աւելանաք։ 9Ինչպէս գրուած է. * Փռեց՝ աղքատներին տուաւ. Նորա արդարութիւնը մնում է յաւիտեան։ 10Բայց նա՝ * որ սերմ ցանողին սերմ է պարգեւում, եւ հաց՝ կերակուրի համար, նա կ’պարգեւէ եւ կ’շատացնէ ձեր սերմունքը, * եւ կ’աճեցնէ ձեր արդարութեան պտուղը։ 11Ամեն բանի մէջ հարստացած ամեն լիութիւնով՝ * որ մեզանով գոհութիւն է բերում Աստուծուն։ 12Որովհետեւ այս տուրքի պաշտօնը ոչ թէ միայն * սուրբերի պակասութիւնն է լրացնում, այլ եւ շատերի գոհութիւնը շատացնում է Աստուծոյ համար։ 13* Որ այս պաշտօնի փորձովն Աստուծուն փառաւորեն ձեր Քրիստոսի աւետարանին հնազանդ դաւանութեանը համար. Եւ * այն առատ հաղորդութեան համար որ նորանց եւ ամենին լինում է. 14Եւ նորանց աղօթքովը ձեզ համար, * որ փափաքեն ձեզ Աստուծոյ այն առատ շնորհքի համար՝ որ ձեզանում է։ 15Եւ շնորհակալութիւն Աստուծուն * նորա անպատմելի պարգեւի համար։
*9.1 Գոր. ժա. 29։ Հռովմ. ժե. 26։ ա Կոր. ժզ. 1։ Գլ. ը. 4։ Գաղ. բ. 10։
*9.2 Գլ. ը. 19։
*9.2 Գլ. ը. 24։
*9.2 Գլ. ը. 10։
*9.3 Գլ. ը. 6, 17, 18, 22։
*9.5 Կամ՝ ընծան։
*9.6 Առակ. ժա. 24։ ժթ. 17։ իբ. 9։ Գաղ. զ. 8, 9։
*9.7 բ Օր. ժե. 7։
*9.7 Ել. իե. 2։ լե. 5։ Առակ. ժա. 25։ Հռովմ. ժբ. 8։ Գլ. ը. 12։
*9.8 Առակ. ժա. 24, 25։ իը. 27։ Փիլ. դ. 19։
*9.9 Սաղ. ճժբ. 9։
*9.10 Ես. ծե. 10։
*9.10 Ովս. ժ. 12։
*9.11 Գլ. ա. 11։ դ. 15։
*9.12 Գլ. ը. 14։
*9.13 Մատ. ե. 16։
*9.13 Եբր. ժգ. 16։
*9.14 Գլ. ը. 1։
*9.15 Յակ. ա. 17։