Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աղօթելու մասին յարատևութիւն։ Քրիստոնէական վարմունք։ 1Տէրեր, *…
Աղօթելու մասին յարատևութիւն։ Քրիստոնէական վարմունք։
1Տէրեր, * իրաւունքը եւ հաւասարը տուէք ծառաներին. Գիտենալով որ դուք էլ Տէր ունիք երկնքումը։
2* Աղօթքին միշտ հետեւեցէք. Եւ արթուն կացէք նորանում * գոհութիւնով։ 3* Եւ մեզ համար էլ աղօթք արէք, * որ Աստուած բանայ մեզ համար խօսքի դուռը խօսել * Քրիստոսի խորհուրդը, * որի համար էլ կապուած եմ։ 4Որ յայտնեմ նորան՝ ինչպէս ինձ արժան է խօսել։ 5* Իմաստութիւնով վարուեցէք դրսինների հետ, եւ * ժամանակը գնեցէք։ 6Ձեր խօսքը ամեն ժամանակ * շնորհքով՝ * աղով համեմած լինի, * որ գիտենաք թէ ինչպէս արժան է ձեզ ամեն մէկին պատասխան տալ։
7* Իմ մասին ամենը կ’իմացնէ ձեզ Տիւքիկոս սիրելի եղբայրը եւ հաւատարիմ պաշտօնեան եւ ծառայակիցը Տէրումը, 8* Որին հէնց դորա համար ուղարկեցի ձեզ մօտ, որ իմանայ ձեր մասին եւ մխիթարէ ձեր սրտերը. 9* Ոնեսիմոս հաւատարիմ եւ սիրելի եղբօր հետ, որ ձեզանից է. Նորանք ամենը կ’իմացնեն ձեզ ինչ որ այստեղ լինում է։ 10* Բարեւ է տալիս ձեզ Արիստարքոսն՝ իմ գերութեան ընկերը, * եւ Բառնաբասի եղբօր որդի Մարկոսը. Որի համար պատուէր առաք, որ եթէ ձեզ մօտ գայ, ընդունիք նորան։ 11Եւ Յիսուսը որ Յուստոս է անուանվում, որոնք թլփատութիւնիցն են. Միայն դորանք են իմ գործակիցները Աստուծոյ արքայութիւնումն, որ ինձ համար էլ մխիթարութիւն եղան։ 12* Բարեւ է տալիս ձեզ Եպափրաս՝ Քրիստոսի ծառան, որ ձեզանից է. * ամեն ժամանակ ձեզ համար պատերազմում է աղօթքներում, * որ կատարեալ եւ լցուած լինիք Աստուծոյ բոլոր կամքումը։ 13Վասնզի վկայում եմ նորա համար որ շատ նախանձ ունի ձեզ համար, եւ նորանց համար որ Լաւոդիկէումն եւ Յերապօլիսումն են։ 14Բարեւ է տալիս ձեզ բժիշկ * Ղուկաս սիրելին եւ * Դեմասը։ 15Բարեւ տուէք Լաւոդիկէումը լինող եղբայրներին եւ Նիմփային եւ * նորա տան եկեղեցուն։ 16* Եւ երբոր ձեզ մօտ կարդացուի այս թուղթը՝ Լաւոդիկեցիների եկեղեցումն էլ կարդալ տուէք. Եւ որ Լաւոդիկիայից եկածն էլ դուք կարդաք։ 17* Եւ Արքիպոսին ասեցէք. * Զգոյշ եղիր այն սպասաւորութեանը որ ընդունեցիր Տէրումը, որ նորան կատարես։ 18* Այս բարեւը իմ Պօղոսիս ձեռքովն է, * յիշեցէք իմ կապանքը. * շնորհքը լինի ձեզ հետ. Ամէն։
*4.1 Եփես. զ. 9։
*4.2 Ղուկ. ժը. 1։ Հռովմ. ժբ. 12։ Եփես. զ. 18։ ա Թես. ե. 17, 18։
*4.2 Գլ. բ. 7։ գ. 15։
*4.3 Եփես. զ. 19։ բ Թես. գ. 1։
*4.3 ա Կոր. ժզ. 9։ բ Կոր. բ. 12։
*4.3 Մատ. ժգ. 11։ ա Կոր. դ. 1։ Եփես. զ. 19։ Գլ. ա. 26։ բ. 2։
*4.3 Եփես. զ. 20։ Փիլ. ա. 7։
*4.5 Եփես. ե. 15։ ա Թես. դ. 11։
*4.5 Եփես. ե. 16։
*4.6 Ժող. ժ. 12։ Գլ. գ. 16։
*4.6 Մար. թ. 49։
*4.6 ա Պետ. գ. 15։
*4.7 Եփես. զ. 21։
*4.8 Եփես. զ. 22։
*4.9 Փիլիմ. 10։
*4.10 Գոր. ժթ. 29։ ի. 4։ իէ. 2։ Փիլիմ. 24։
*4.10 Գոր. ժե. 37։ բ Տիմ. դ. 11։
*4.12 Գլ. ա. 7։ Փիլիմ. 23։
*4.12 Հռովմ. ժե. 30։
*4.12 Մատ. ե. 48։ ա Կոր. բ. 6։ ժդ. 20։ Փիլ. գ. 15։ Եբր. ե. 14։
*4.14 բ Տիմ. դ. 11։
*4.14 բ Տիմ. դ. 9։ Փիլիմ. 24։
*4.15 Հռովմ. ժզ. 4։ ա Կոր. ժզ. 19։
*4.16 ա Թես. ե. 27։
*4.17 Փիլիմ. 2։
*4.17 ա Տիմ. դ. 6։
*4.18 ա Կոր. ժզ. 21։ բ Թես. գ. 17։
*4.18 Եբր. ժգ. 3։
*4.18 Եբր. ժգ. 25։