Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Երուսաղէմի և Գաբաւոնի բնակիչները։ Սրբարանի պաշտամունքները։ 1Եւ&nbs…

Երուսաղէմի և Գաբաւոնի բնակիչները։ Սրբարանի պաշտամունքները։

1Եւ * բոլոր Իսրայէլը արձանագրուեցան, եւ ահա նորանք գրուած են Իսրայէլի եւ Յուդայի թագաւորների գրքումը. Իրանց անօրէնութեանը համար գերի տարուեցան Բաբիլոն։

2* Եւ առաջի բնակիչները՝ որ բնակվում էին իրանց կալուածքների միջի իրանց քաղաքներումը, էին Իսրայէլացիք, քահանաներ, Ղեւտացիներ եւ * Նաթանայիմներ։ 3Եւ * Երուսաղէմումը բնակվում էին Յուդայի որդկանցից, Բենիամինի որդկանցից, Եփրեմի եւ Մանասէի որդկանցից. 4Եւ Յուդայի որդի Փարէսի որդիներից Բանիի որդիի Իմրիի որդիի Ամրիի որդիի Ամիուդի որդի Ութային։ 5Եւ Սելօնեաններից՝ նորա անդրանիկը Ասայիա եւ նորա որդիքը։ 6Եւ Զարայի որդիներից՝ Յէիէլ եւ նորանց եղբայրները վեց հարիւր իննսուն։ 7Եւ Բենիամինի որդիներից՝ Ասանուայի որդիի Ովդուիայի որդիի Մեսուղամի որդի Սալլուն։ 8Եւ Յերոամի որդի Յեբնիան, եւ Մաքրիի որդիի Ոզիի որդի Էլան, Յեբնիայի որդիի Ռագուէլի որդիի Սափատիայի որդի Մեսուղամը. 9Եւ նորանց եղբայրներն իրանց ցեղերին համեմատ՝ ինը հարիւր յիսունեւվեց մարդ. Այս բոլոր մարդիկը իրանց տոհմերի գլխաւորներն էին։

10* Եւ քահանաներից Յեդայիա, Յովարիբ եւ Յաքին. 11Եւ Աստուծոյ տան վերակացու Աքիտովբի որդիի Մարիօթի որդիի Սադովկի որդիի Մեսուղամի որդիի Քեղկիայի որդի Ազարիան. 12Եւ Մեղքիայի որդիի Փասուրի որդիի Յերոամի որդի Ադայիան, եւ Եմմերի որդիի Մեսեղամօթի որդիի մեսուղամի որդիի Եզերայի որդիի Ադիէլի որդի մասէն։ 13Եւ նորանց եղբայրներն իրանց ազգատոհմերի գլխաւորներն էին. Հազար եօթը հարիւր վաթսուն քաջազուններ Աստուծոյ տան ծառայութեան գործումը։

14Եւ Ղեւտացիներից՝ Մերարիի որդկանցից Ասաբիայի որդիի Եզրիկամի որդիի Ասուբի որդի Սեմայիան, 15Եւ Բակբակար, Արէս, Գաղաղ, եւ Ասափի որդիի Զեքրիի որդիի Միքիայի որդի Մաթանիան, 16Եւ Եդիթունի որդիի Գաղաղի որդիի Սեմայիայի որդի Աբդիան, եւ Եղկանայի որդիի Ասայի որդի բարաքիան, որ բնակվում էր Նետոփաթացիների գիւղերումը։ 17Եւ դռնապանները՝ Սեղղում, Ակկուբ, Տեղմոն եւ Աքիման եւ նորանց եղբայրները. Սեղղումը գլխաւորն էր։ 18Եւ մինչեւ հիմա թագաւորի դռան վերայ դէպի արեւելք նորանք են դռնապանները Ղեւիի որդկանց բանակներիցը. 19Եւ Կորխի որդիի Աբիասափի որդի Կովրէի որդի Սեղղումը եւ նորա եղբայրները՝ իր հօր տանից Կորխեանները՝ ծառայութեան գործի վերայ խորանի դռան պահապաններն էին. Եւ նորանց հայրերը Տիրոջ բանակումը մուտքի պահապաններ էին։ 20Եւ Եղիազարի որդի * Փենէհէսը առաջ նորանց վերայ իշխան էր, եւ Տէրը նորա հետ էր։ 21Մասեղամիայի որդի Զաքարիան խորանի դռան մուտքի դռնապանն էր։ 22Դռների համար դռնապաններ ընտրուածների ամենքը երկու հարիւր տասնեւերկու հոգի էին. Սորանք իրանց գիւղերովը ազգահամրի մէջ գրուեցան. Դաւիթը եւ Սամուէլ * տեսանողը * նորանց հաստատեցին իրանց պաշտօնումը։ 23Եւ նորանք ու նորանց որդիքը Տիրոջ տան այսինքն խորանի տան դռների պահպանութիւնումն էին։ 24Դռնապանները չորս կողմին էին լինում՝ դէպի արեւելք, արեւմուտք հիւսիս եւ հարաւ։ 25Եւ նորանց գիւղերի եղբայրները * եօթը օրուան համար ժամանակ ժամանակ գալիս էին սորանց հետ. 26Որովհետեւ նորանք այն չորս զօրաւոր Ղեւտացիքն իրանց հաւատացուած պաշտօնի մէջ էին եւ Աստուծոյ տան սենեակների ու գանձերի վերայ էին։ 27Եւ գիշերը կենում էին Աստուծոյ տան շուրջը, որովհետեւ պահապանութիւնը նորանց վերայ էր, եւ նորանք էին դուռը բանում ամեն առաւօտ։ 28Եւ նորանցից ոմանք պաշտօնի անօթների վերայ էին լինում, որովհետեւ թիւով նորանց ներս էին տանում եւ թիւով նորանց դուրս էին բերում։ 29Եւ նորանցից էին որոնք նշանակուած էին միւս անօթների եւ սրբարանի անօթների եւ նաշիհի եւ գինիի եւ իւղի եւ կնդրուկի եւ համեմների վերայ։ 30Եւ քահանաների որդկանցիցն էին * խնկեղէնների բաղադրութիւնը բաղադրողները։ 31Եւ Ղեւտացիներից Մատաթիան, որ Կորխացի Սեղղումի անդրանիկն էր, * տապակի գործքի վերայ էր։ 32Եւ նորանց եղբայրներից՝ Կահաթեաններից էին * առաջաւորութեան հացի վերակացու, որ պատրաստեն ամեն շաբաթ։

33Բայց * երգիչները, որ Ղեւտացիների ազգատոհմերումը գլխաւորներ էին, սենեակներումն էին լինում ազատ. Որովհետեւ ցերեկ ու գիշեր նորանք պիտի իրանց գործումը լինէին։ 34Սորանք են Ղեւտացիների ազգատոհմերի գլխաւորները, որ իրանց ցեղերումը գլխաւորներ էին. Սորանք բնակվում էին Երուսաղէմում։

35Եւ Գաբաւոնում բնակվում էին Գաբաւոնի հայրը՝ Յէիէլ, եւ նորա կնկայ անունը * Մաաքա էր. 36Եւ նորա անդրանիկ որդին Աբդոն, եւ Սուր, Կիս, Բաաղ, Ներ, Նադաբ, 37Գեդովր, Աքիով, Զաքարիա եւ Մակեղօթ։ 38Եւ Մակեղօթը ծնեց Սամաամին. Եւ սորանք հէնց իրանց եղբայրների դիմացին էին բնակվում Երուսաղէմում իրանց եղբայրների հետ։

39Եւ * Ները ծնեց Կիսին, եւ Կիսը ծնեց Սաւուղին, եւ Սաւուղը ծնեց Յովնաթանին, Մեղքիսաւէին, Աբինադաբին եւ Եսբաաղին։ 40Յովնաթանի որդին Մերիբաաղ էր, եւ Մերիբաաղը ծնեց Միքային։ 41Եւ Միքայի որդիքը՝ Փիթոն, Մելէք, Թարէ և *Աքազ։ 42Եւ Աքազը ծնեց յովարային, եւ Յովարան ծնեց Գաղեմէթին, Ազամօթին եւ Զամբրիին, եւ Զամբրին ծնեց Մոսային. 43Եւ Մոսան ծնեց Բանաային, նորա որդին Ռափայիա, նորա որդին Եղիասա, նորա որդին եսէլ էր։ 44Եւ Եսէլ վեց որդի ունէր, որոնց անունները սորանք են, Եզրիկամ, բոքերու, իսմայէլ, Սաարիա, Աբդիա եւ Անան. Սորանք էին Եսէլի որդիքը։

*9.1 Եզր. բ. 59։

*9.2 Եզր. բ. 70։ Նէեմ. է. 73։ ժա. 3։

*9.2 Յես. թ. 27։ Եզր. բ. 43։ ը. 20։

*9.3 Նէեմ. ժա. 1։

*9.10 Նէեմ. ժա. 10-14։

*9.20 Թու. լա. 6։

*9.22 ա Թագ. թ. 9։

*9.22 Գլ. իզ. 1, 2։

*9.25 դ Թագ. ժա. 5։

*9.30 Ել. լ. 23 ևլն։

*9.31 Ղև. բ. 5։ զ. 21։

*9.32 Ղև. իգ. 8։

*9.33 Գլ. զ. 31։ իե. 1։

*9.35 Գլ. ը. 29։

*9.39 Գլ. ը. 33։

*9.41 Գլ. ը. 35։