Հին Կտակարան
Նոր Կտակարան
Քրիստոսի դէմ եղած ամբաստանութիւնը, նորա դատապարտութիւնը, չարչարանքը, …
Քրիստոսի դէմ եղած ամբաստանութիւնը, նորա դատապարտութիւնը, չարչարանքը, խաչելութիւնը, մահը և թաղումը։
1Եւ * շուտով առաւօտանց քահանայապետները ծերերի եւ դպիրների հետ՝ եւ բոլոր ատեանը խորհուրդ արին, Յիսուսին կապեցին՝ եւ տարան մատնեցին Պիղատոսին։ 2Եւ * Պիղատոսը նորան հարցրեց. Դո՞ւ ես Հրէից թագաւորը. Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Դու ես ասում։ 3Եւ քահանայապետները շատ ամբաստանութիւններ էին անում նորանից. 4Եւ * Պիղատոսը դարձեալ հարցրեց նորան եւ ասեց. Ոչինչ պատասխան չե՞ս տալիս. Տես ո՛րքան են վկայում քեզ դէմ։ 5* Բայց Յիսուսը դարձեալ ոչինչ չ’պատասխանեց, մինչեւ որ Պիղատոսը զարմացաւ։
6Բայց նա ամեն * տօնի ժամանակին մէկ բանտարկեալ էր արձակում նորանց համար, որին որ խնդրում էին։ 7Եւ Բարաբբա ասուած մէկը կար այն խռովարարների հետ կապուած, որ իրանց խռովութիւնումը մարդասպանութիւն էին արել։ 8Եւ ամբոխն սկսեց բարձր ձայնով աղաղակել եւ խնդրել, որ անէ ինչպէս միշտ անում էր նորանց։ 9Պիղատոսն էլ պատասխանեց նորանց եւ ասեց. Կամենո՞ւմ էք՝ Հրէից թագաւորը կ’արձակեմ ձեզ համար։ 10Որովհետեւ գիտէր որ քահանայապետները նախանձով էին մատնել նորան։ 11* Բայց քահանայապետներն ամբոխին գրգռեցին, որ աւելի Բարաբբային արձակէ նորանց համար։ 12Եւ Պիղատոսը դարձեալ պատասխանեց նորանց եւ ասեց. Ապա ի՞նչ էք ուզում որ անեմ նորան որին ասում էք Հրէից թագաւոր. 13Եւ նորանք դարձեալ աղաղակեցին, Խաչիր նորան։ 14Պիղատոսն էլ նորանց ասեց. Ապա ի՞նչ չար բան է արել. Եւ նորանք առաւել եւս աղաղակում էին, Խաչիր դորան։ 15Բայց * Պիղատոսը՝ որովհետեւ կամենում էր ամբոխը գոհացնել, Բարաբբային արձակեց նորանց համար. Եւ Յիսուսին ծեծեց՝ նորանց յանձնեց, որ խաչուի։
16* Եւ զինուորները նորան տարան սրահի ներսը այսինքն պալատը. Եւ բոլոր գունդը մէկտեղ կանչեցին։ 17Եւ նորան ծիրանի հագցրին եւ փշերից շինած պսակ դրին նորա գլխին. 18Եւ սկսեցին նորան ողջոյն տալ. Բարե՜ւ, Հրէից թագաւոր։ 19Եւ նորա գլուխը եղէգով ծեծում էին, եւ նորա վերայ թքում էին՝ եւ ծունկ դնելով երկրպագում էին նորան։ 20Եւ երբոր ծաղր արին նորան, այն ծիրանին նորանից հանեցին, եւ իր հանդերձները հագցրին, եւ դուրս տարան որ խաչեն նորան։
21* Եւ պահակ բռնեցին Սիմօն Կիւրենացուն, Աղեքսանդրի եւ Ռուփոսի հօրը՝ որ արտիցը գալով այն տեղից անցնում էր, որ նորա խաչը վեր առնէ։ 22Եւ նորան * տարան մի Գողգոթա ասուած տեղ, որ թարգմանվում է Գանկի տեղ։ 23* Եւ նորան զմռսած գինի էին տալիս խմելու, բայց նա չ’առաւ։ 24Եւ նորան խաչեցին եւ * բաժանեցին նորա հանդերձները վիճակ գցելով սորանց վերայ՝ թէ ով ինչ պիտի առնէ։ 25Եւ * ժամը երրորդն էր՝ որ նորան խաչեցին։ 26Եւ * նորա յանցանքի գիրը գրուած էր՝ ՀՐԷԻՑ ԹԱԳԱՒՈՐԸ։ 27Եւ * նորա հետ երկու աւազակ խաչեցին, մէկը նորա աջ կողմին եւ մէկը ձախ կողմին։ 28Եւ կատարուեցաւ այն գիրը, որ ասում է, * Անօրէնների հետ համարուեցաւ։ 29Եւ * այնտեղով անցնողները նորան հայհոյում էին, իրանց գլուխները շարժելով ու ասելով, Վա՛հ, * ով տաճարը քանդող՝ ու երեք օրումը շինող, 30Ապրեցրու քո անձը եւ իջիր խաչիցդ։ 31Նոյնպէս էլ քահանայապետները դպիրների հետ միասին ծաղր էին անում եւ ասում. Ուրիշներին ապրեցրեց՝ իր անձը չէ կարողանում ապրեցնել։ 32Քրիստոսը՝ Իսրայէլի թագաւորը թող հիմա խաչիցը իջնէ, որ տեսնենք եւ հաւատանք. Եւ * նորա հետ խաչուածներն էլ էին նորան նախատինք տալիս։
33Եւ * երբոր ժամը վեցը եկաւ, խաւար եղաւ բոլոր երկրի վերայ մինչեւ ինը ժամը։ 34Եւ իններորդ ժամին Յիսուսը մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. * Է՛լի, Է՛լի լա՛մա սաբաքթանի. Որ թարգմանվում է՝ Իմ Աստուած, իմ Աստուած, ի՞նչու թողիր ինձ։ 35Եւ այնտեղ կանգնածներիցը ոմանք, երբոր լսեցին, ասում էին. Ահա Եղիային է կանչում։ 36Եւ * մէկը վազեց մի սպունգ քացախով լցրեց, եւ եղէգի վերայ դրաւ, * տուաւ նորան՝ որ խմէ, եւ ասեց. Թողէք տեսնենք, Եղիան կ’գա՞յ որ նորան վայր բերէ։
37* Եւ Յիսուսը մեծ ձայն արձակեց՝ եւ հոգին տուաւ։ 38Եւ * տաճարի վարագոյրն երկու պատառուեցաւ՝ վերեւից մինչեւ ցածը։ 39Եւ * հարիւրապետը, որ այնտեղ նորա դիմացը կանգնած էր, երբոր տեսաւ թէ Յիսուսը այսպէս աղաղակելով հոգի տուաւ, ասեց. Ճշմարի՜տ, այս մարդն Աստուծոյ Որդի էր։ 40* Կանայք էլ կային, որ * հեռուանց մտիկ էին տալիս, որոնց միջումն էր Մարիամ Մագդաղենացին, եւ փոքր Յակոբոսի եւ Յովսէսի մայրը Մարիամ եւ Սաղովմէն, 41Որոնք էլ, երբոր նա Գալիլեա էր, * նորա ետեւից գնում եւ նորան ծառայում էին. Եւ ուրիշ շատ կանայք էլ, որ նորա հետ Երուսաղէմ էին եկել։
42Եւ * երբոր արդէն իրիկուն եղաւ, որովհետեւ ուրբաթ էր՝ այսինքն շաբաթից առաջի օրը. 43Եկաւ Արիմաթացի Յովսէփը՝ մի երեւելի խորհրդական, որ ինքն էլ * Աստուծոյ արքայութեան սպասում էր. Համարձակելով մտաւ Պիղատոսի մօտ, եւ խնդրեց Յիսուսի մարմինը։ 44Եւ Պիղատոսը զարմացաւ, թէ արդէն մեռել է. Եւ հարիւրապետին իրան մօտ կանչեց, նորան հարցրեց եւ ասեց, թէ Շատո՞նց է որ մեռաւ։ 45Եւ հարիւրապետիցը տեղեկանալով, մարմինը Յովսէփին շնորհեց։ 46* Եւ Յովսէփը կտաւ առաւ եւ նորան իջեցրեց կտաւով պատեց, եւ նորան մի գերեզմանի մէջ դրաւ, որ փորուած էր քարից. Եւ մի քար թաւալեց գերեզմանի դռանը։ 47Եւ Մարիամ Մագդաղենացին եւ Յովսէսի մայր Մարիամն էլ տեսան այն տեղը, ուր որ նա դրուեցաւ։
*15.1 Սաղ. բ. 2։ Մատ. իէ. 1։ Ղուկ. իբ. 66։ իգ. 1։ Յովհ. ժը. 28։ Գոր. գ. 13։ դ. 26։
*15.2 Մատ. իէ. 11։
*15.4 Մատ. իէ. 13։
*15.5 Ես. ծգ. 7։ Յովհ. ժթ. 9։
*15.6 Մատ. իէ. 15։ Ղուկ. իգ. 17։ Յովհ. ժը. 39։
*15.11 Մատ. իէ. 20։ Ղուկ. իգ. 5։
*15.15 Մատ. իէ. 26։ Յովհ. ժթ. 1, 16։
*15.16 Մատ. իէ. 27։
*15.21 Մատ. իէ. 32։ Ղուկ. իգ. 26։
*15.22 Մատ. իէ. 33։ Ղուկ. իգ. 33։ Յովհ. ժթ. 17։
*15.23 Մատ. իէ. 34։
*15.24 Սաղ. իբ. 18։ Ղուկ. իգ. 34։ Յովհ. ժթ. 23։
*15.25 Տես Մատ. իէ. 45։ Ղուկ. իգ. 44։ Յովհ. ժթ. 14։
*15.26 Մատ. իէ. 37։ Յովհ. ժթ. 19։
*15.27 Մատ. իէ. 38։
*15.28 Ես. ծգ. 12։ Ղուկ. իբ. 37։
*15.29 Սաղ. իբ. 7։
*15.29 Գլ. ժդ. 58։ Յովհ. բ. 19։
*15.32 Մատ. իէ. 44։ Ղուկ. իգ. 39։
*15.33 Մատ. իէ. 45։ Ղուկ. իգ. 44։
*15.34 Սաղ. իբ. 1։ Մատ. իէ. 46։
*15.36 Մատ. իէ. 48։ Յովհ. ժթ. 29։
*15.36 Սաղ. կթ. 21։
*15.37 Մատ. իէ. 50։ Ղուկ. իգ. 46։ Յովհ. ժթ. 30։
*15.38 Մատ. իէ. 51։ Ղուկ. իգ. 45։
*15.39 Մատ. իէ. 54։ Ղուկ. իգ. 47։
*15.40 Մատ. իէ. 55։ Ղուկ. իգ. 49։
*15.40 Սաղ. լը. 11։
*15.41 Ղուկ. ը. 2, 3։
*15.42 Մատ. իէ. 57։ Ղուկ. իգ. 50։ Յովհ. ժթ. 38։
*15.43 Ղուկ. բ. 25, 38։
*15.46 Մատ. իէ. 59, 60։ Ղուկ. իգ. 53։ Յովհ. ժթ. 40։