Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յորդոր հաստատ հաւատք, համբերութիւն և աստուածպաշտութիւն ունենալու։ Նոր…

Յորդոր հաստատ հաւատք, համբերութիւն և աստուածպաշտութիւն ունենալու։ Նոր ուխտի գերազանցութիւնը հինիցը։

1Ուստի մենք էլ որ վկաների այսքան * բազմութիւն ունինք մեզ շրջապատած, դէն գցենք * ամեն ծանրութիւն, եւ մեզ դիւրաւ պաշարող մեղքը. Եւ * համբերութեամբ * վազենք մեր առաջին դրած ասպարէզի ընթացքը. 2Մտիկ տանք հաւատքի զօրագլուխին եւ կատարողին՝ Յիսուսին, որ * իր առաջին դրուած * ուրախութեան փոխանակ խաչը յանձն առաւ, եւ ամօթն արհամարհելով՝ Աստուծոյ աթոռի աջ կողմը նստեց։

3* Ուրեմն մտածեցէք նորա վերայ, որ իրան դէմ եղած այսպիսի հակառակութիւն քաշեց մեղաւորներիցը, * որ դուք ձեր անձերովը չ’յոգնիք թուլացած։ 4* Տակաւին մինչեւ արիւն թափելու չափ պատերազմելով հակառակ չէք կացած մեղքին. 5Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների հետ խօսում է. * Իմ որդեակ, մի անարգիր Տիրոջ խրատը. Եւ ոչ էլ վհատուիր, նորանից յանդիմանուած ժամանակդ։ 6Որովհետեւ * Տէրը իրան սիրածին խրատում է. Նա ծեծում է ամեն որդի որ ընդունում է։ 7* Եթէ խրատին համբերէք, Աստուած ձեզ հետ ինչպէս որդկանց հետ կ’վարուի. Որովհետեւ ո՞ր որդին է որ հայրը նորան չէ խրատում։ 8Բայց եթէ առանց խրատի էք, * որին ամենը մասնակից եղան, ուրեմն խորթ էք եւ ոչ որդիք։ 9Նաեւ մենք մեր մարմնաւոր հայրերը խրատող ունենալով նորանցից ամաչում էինք. * չէ՞ որ առաւել եւս պիտի հնազանդինք հոգիների Հօրը, եւ ապրենք։ 10Որովհետեւ սորանք մի քիչ ժամանակ իրանց հաճոյ երեւեցածի պէս խրատում էին, բայց նա՝ օգտի համար, որ * նորա սրբութիւնն ընդունենք։ 11Եւ ամեն խրատ հէնց նոյն ժամանակին ուրախութիւն չէ երեւում, այլ տրտմութիւն. * բայց յետոյ նորանով վարժուածներին արդար խաղաղութեան պտուղ է վճարում։

12* Նորա համար հաստատեցէք թուլացած ձեռները, եւ տկարացած ծունկերը, 13Եւ * ձեր ոտների համար ուղիղ ճանապարհներ շինեցէք, որ կաղը չ’գլորուի, * այլ մանաւանդ բժշկուի։ 14* Հետեւեցէք խաղաղութեան ամենի հետ եւ սրբութեան, * որ առանց նորան ոչ ով Տիրոջը չի տեսնիլ. 15Զգոյշ կացէք, որ * մէկը յետ մնացող չ’լինիԱստուծոյ շնորհքիցը. * որ մի դառն արմատ վեր չ’բուսնէ եւ նեղութիւն տայ, եւ նորանով շատերը պղծուին։ 16* Որ չ’լինի մէկը պոռնիկ եւ պիղծ ինչպէս Եսաւը, որ մի * կերակուրի համար իր անդրանկութիւնը ծախեց։ 17* Որովհետեւ գիտէք որ թէեւ յետոյ կամեցաւ օրհնութիւնը ժառանգել, բայց մերժուեցաւ. * որովհետեւ ապաշխարութեան տեղի չ’գտաւ, թէեւ արտասուքով խնդրեց նորան։

18Որովհետեւ դուք չէք մօտեցել * շօշափելի սարին, որ կրակով վառուած էր եւ այն մէգին եւ խաւարին եւ մրրկին. 19Եւ փողի հնչումին եւ խօսքերի ձայնին, * որից հրաժարուեցան լսողները, որ խօսքը չ’շարունակուի նորանց։ 20Վասնզի չէին դիմանում այն հրամանին. * Եթէ մի անասուն էլ մօտենայ սարին՝ քարկոծուի կամ նետով սպանուի։ 21* Եւ այնպէս ահաւոր էր տեսիլքն, որ Մովսէսն ասում էր, թէ Զարհուրում եմ եւ դողում։ 22* Այլ մօտեցել էք Սիօն սարին, եւ * կենդանի Աստուծոյ քաղաքին, երկնաւոր Երուսաղէմին, եւ * բիւրաւոր հրեշտակներին, 23Եւ * երկնքումը գրուած * անդրանիկների հանդէսին եւ եկեղեցուն, եւ * ամենի դատաւոր Աստուծուն, եւ * կատարեալ արդարների հոգիներին. 24Եւ * նոր կտակարանի միջնորդ՝ Յիսուսին. Եւ * այն արիւնի սրսկմանը որ աւելի լաւ է խօսում քան թէ * Հաբէլի արիւնը։

25Զգոյշ կացէք որ չ’մերժէք նորան որ խօսեց. * որովհետեւ եթէ չ’կարողացան պրծնել երկրիս վերայ պատգամ տուողին մերժողները, որքա՜ն աւելի ապա մենք եթէ երկնքից խօսողին մերժենք։ 26* Որի ձայնն այն ժամանակ երկիրը շարժեց. Եւ հիմա խոստացել է եւ ասում է թէ * Միւսանգամ եւս կ’շարժեմ, ոչ միայն երկիրը բայց երկինքն էլ։ 27Բայց այն Միւսանգամը ցոյց է տալիս * որ շարժուող բաներն իբրեւ եղածներ պիտի փոխուին, որ հաստատ մնան չ’շարժուողները։ 28Ուստի անշարժ թագաւորութիւն ընդունած լինելով, պինդ բռնենք այն շնորհքը որով պաշտում ենք հաճութեամբ Աստուծուն, ահով եւ երկիւղածութեամբ։ 29* Որովհետեւ մեր Աստուածը փճացնող կրակ է։

*12.1 Յուն.՝ ամպ

*xo 12.1 Կող. գ. 8։ ա Պետ. բ. 1։

*12.1 Հռովմ. ժբ. 12։ Գլ. ժ. 36։

*12.1 ա Կոր. թ. 24։ Փիլ. գ. 13, 14։

*12.2 Սաղ. ճժ. 1։ Գլ. ա. 3, 13։ ը. 1։ ա Պետ. գ. 22։

*12.2 Ղուկ. իդ. 26։ Փիլ. բ. 8 ևլն։ ա Պետ. ա. 11։

*12.3 Մատ. ժ. 24, 25։ Յովհ. ժե. 20։

*12.3 Գաղ. զ. 9։

*12.4 ա Կոր. ժ. 13։ Գլ. ժ. 32-34։

*12.5 Յոբ ե. 17։ Առակ. գ. 11։

*12.6 Սաղ. ղդ. 12։ ճժթ. 75։ Առակ. գ. 12։ Յակ. ա. 12։ յայտ. գ. 19։

*12.7 բ Օր. ը. 5։ բ Թագ. է. 14։ Առակ. ժգ. 24։ ժթ. 18։ իգ. 13։

*12.8 Սաղ. հգ. 14։ ա Պետ. ե. 9։

*12.9 Թու. ժզ. 22։ իէ. 16։ Յոբ ժբ. 10։ Ժող. ժբ. 7։ Ես. խբ. 5։ ծէ. 16։ Զաք. ժբ. 1։

*12.10 Ղև. ժա. 44։ ժթ. 2։ ա Պետ. ա. 15, 16։

*12.11 Յակ. գ. 18։

*12.12 Յոբ դ. 3, 4։ Ես. լե. 3։

*12.13 Առակ. դ. 26, 27։

*12.13 Գաղ. զ. 1։

*12.14 Սաղ. լդ. 14։ Հռովմ. ժբ. 18։ ժդ. 19։ բ Տիմ. բ. 22։

*12.14 Մատ. ե. 8։ բ Կոր. է. 1։ Եփես. ե. 5։

*12.15 բ Կոր. զ. 1։ Գաղ. ե. 4։

*12.15 բ Օր. իթ. 18։ Գլ. գ. 12։

*12.16 Եփես. ե. 3։ Կող. գ. 5։ ա Թես. դ. 3։

*12.16 Ծն. իե. 33։

*12.17 Ծն. իէ. 34, 36, 38։

*12.17 Գլ. զ. 6։

*12.18 Ել. ժթ. 12, 18, 19։ ի. 18։ բ Օր. դ. 11։ ե. 22։ Հռովմ. զ. 14։ ը. 15։ բ Տիմ. ա. 7։

*12.19 Ել. ի. 19։ բ Օր. ե. 5, 25։ ժը. 16։

*12.20 Ել. ժթ. 13։

*12.21 Ել. ժթ. 16։

*12.22 Գաղ. դ. 26։ Յայտ. գ. 12։ իա. 2, 10։

*12.22 Փիլ. գ. 20։

*12.22 բ Օր. լգ. 2։ Սաղ. կը. 17։ Յուդ. 14։

*12.23 Ղուկ. ժ. 20։ Փիլ. դ. 3։ յայտ. ժգ. 8։

*12.23 Ել. դ. 22։ Յակ. ա. 18։ Յայտ. ժդ. 4։

*12.23 Ծն. ժը. 25։ Սաղ. ղդ. 2։

*12.23 Փիլ. գ. 12։ Գլ. ժա. 40։

*12.24 Գլ. ը. 6։ թ. 15։

*12.24 ա Պետ. ա. 2։

*12.24 Ծն. դ. 10։ Գլ. ժա. 4։

*12.25 Գլ. բ. 2, 3։ գ. 17։ ժ. 28, 29։

*12.26 Ել. ժթ. 18։

*12.26 Անգ. բ. 6։

*12.27 Սաղ. ճբ. 26։ Մատ. իդ. 35։ բ Պետ. գ. 10։ Յայտ. իա. 1։

*12.29 Ել. իդ. 17։ բ Օր. դ. 24։ թ. 3։ Սաղ. ծ. 3։ ղէ. 3։ Ես. կզ. 15։ բ Թես. ա. 8։ Գլ. ժ. 27։