Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յորդոր որ առատօրէն օգնեն Յուդայի եկեղեցիներին։ 1Բայց, եղբարք, իմաց…

Յորդոր որ առատօրէն օգնեն Յուդայի եկեղեցիներին։

1Բայց, եղբարք, իմացնում ենք ձեզ Աստուծոյ այն շնորհքը, որ Մակեդոնացիների եկեղեցիներին տրուած է։ 2Որովհետեւ նեղութեան մեծ փորձի մէջ նորանց ուրախութեան առաւելութիւնը եւ * նորանց ծանր աղքատութիւնը շատ առատաձեռն եղաւ նորանց պարզութիւնովը։ 3Որովհետեւ իրանց կարողութեան չափ, վկայում եմ, եւ կարողութիւնիցն էլ աւելի յօժար կամքով, 4Շատ աղաչանքով աղաչում էին մեզ, որ այն պաշտօնի ընծան եւ պաշտօնի հաղորդութիւնը՝ * սուրբերի համար, ընդունենք մենք։ 5Եւ ոչ թէ որքան որ յոյս ունէինք, այլ իրանց անձերն էլ տուին առաջ Տիրոջը եւ ապա մեզ՝ Աստուծոյ կամքովը. 6* Որ մենք էլ Տիտոսին աղաչեցինք, որ ինչպէս առաջուց սկսեց՝ այնպէս կատարէ այդ շնորհքն էլ ձեր միջումը։ 7* Բայց ինչպէս ամեն բանի մէջ աւելանում էք հաւատքով, եւ խօսքով, եւ գիտութիւնով, եւ ամեն ջանքով, եւ ձեր սէրովը դէպի մեզ, * որպէս զի այդ շնորհքումն էլ աւելանաք։ 8* Ոչ թէ հրաման տալով եմ ասում, բայց ուրիշների ջանք անելու համար, եւ ձեր սէրի անկեղծութիւնը փորձելով։ 9Որովհետեւ գիտէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, * որ ձեզ համար աղքատացաւ նա՝ որ հարուստ էր, որ դուք նորա աղքատութիւնովը հարստանաք։ 10* Եւ այս բանի մէջ մի խրատ եմ տալիս. * որ սա օգուտ է ձեզ. Որ ոչ թէ միայն անելը * այլ եւ կամենալն առաջուց սկսեցիք հերուանից։ 11Բայց հիմա անելն էլ կատարեցէք. Որ ինչպէս յօժարութիւն կայ կամենալու, այնպէս էլ կատարելը լինի ունեցածից։ 12* Որովհետեւ եթէ յօժարութիւն կայ, ունեցածի չափովն է ընդունելի եւ ոչ թէ չ’ունեցածի չափովը։ 13Վասնզի ոչ թէ ուրիշներին հանգստութիւնն եմ կամենում, եւ ձեզ նեղութիւն. 14Բայց հաւասարութիւնով՝ այժմեան ժամանակում ձեր աւելութիւնը ծառայէ նորանց պակասութեանը, որ նորանց աւելութիւնն էլ ծառայէ ձեր պակասութեանը, որ հաւասարութիւն լինի. Ինչպէս գրուած է. 15* Թէ նա որ շատ՝ չ’աւելացաւ. Եւ նա որ քիչ՝ չ’պակասեց. 16Բայց շնորհակալութիւն Աստուծուն, որ նոյն ջանքը ձեզ համար տուաւ Տիտոսի սրտի մէջ. 17* Որովհետեւ նա աղաչանքն ընդունեց, եւ շտապելով յօժար կամքով ձեզ մօտ եկաւ։ 18Եւ նորա հետ ուղարկեցինք * այն եղբօրը, որ գովասանք ունի աւետարանումն ամեն եկեղեցիների մէջ։ 19Եւ ոչ թէ միայն այսքան, * այլ եկեղեցիներիցն էլ ընտրուած՝ մեր ճանապարհորդութեան ընկեր որ այս շնորհքումը, * որին մենք ծառայում ենք Տիրոջ փառքի համար եւ ձեր յօժար սրտովը. 20Այս բանիցն զգուշանալով, որ չ’լինի թէ մէկը արատաւորէ մեզ այս առատութիւնում, որին մենք ծառայում ենք։ 21Որովհետեւ մտածում ենք բարի բաներ անել՝ ոչ միայն Տիրոջ առաջին, * այլ եւ մարդկանց առաջին։ 22Եւ նորանց հետ ուղարկեցինք մեր եղբօրը՝ որին փորձել ենք շատ բաների մէջ շատ անգամ որ ժիր է. Եւ հիմա էլ աւելի ջանք անող այն մեծ վստահութեամբը որ ունի դէպի ձեզ։ 23Իսկ եթէ Տիտոսի համար խօսք լինի, * նա իմ ընկերն է՝ եւ ձեզ համար իմ գործակիցը. Եւ եթէ մեր եղբայրների համար, նորանք եկեղեցիների * առաքեալներ են՝ եւ Քրիստոսի փառքը։ 24Ուրեմն ձեր սէրի * եւ մեր ձեր համար պարծենալու ապացոյցը ցոյց տուէք դորանց ամեն եկեղեցիների առաջին։

*8.2 Մար. ժբ. 44։

*8.4 Գոր. ժա. 29։ իդ. 17։ Հռովմ. ժե. 25, 26։ ա Կոր. ժզ. 1, 3, 4։ Գլ. թ. 1։

*8.6 Հմր. 17։ Գլ. ժբ. 18։

*8.7 ա Կոր. ա. 5։ ժբ. 8։

*8.7 Գլ. թ. 8։

*8.8 ա Կոր. է. 6։

*8.9 Մատ. ը. 20։ Ղուկ. թ. 58։ Փիլ. բ. 6, 7։

*8.10 ա Կոր. է. 25։

*8.10 Առակ. ժթ. 17։ Մատ. ժ. 42։ ա Տիմ. զ. 18, 19։ Եբր. ժգ. 16։

*8.10 Գլ. թ. 2։

*8.12 Մար. ժբ. 43, 44։ Ղուկ. իա. 3։

*8.15 Ել. ժզ. 18։

*8.17 Հմր. 6։

*8.18 Գլ. ժբ. 18։

*8.19 ա Կոր. ժզ. 3, 4։ Հմր. 4, 6, 7։ Գլ. թ. 8։

*8.19 Գլ. դ. 15։

*8.21 Հռովմ. ժբ. 17։ Փիլ. դ. 8։ ա Պետ. բ. 25։

*8.23 Փիլ. բ. 25։

*8.23 ուղարկուածներ։

*8.24 Գլ. է. 14։ թ. 2։