Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սամփսոնի ծնունդը նախագուշակվում է հրեշտակի ձեռքով։ 1Եւ Իսրայէլի որ…

Սամփսոնի ծնունդը նախագուշակվում է հրեշտակի ձեռքով։

1Եւ Իսրայէլի որդիքը * շարունակեցին Տիրոջ առաջին չարութիւն անելու, եւ Տէրը նորանց * քառասուն տարի Փղշտացիների ձեռքը մատնեց։

2Եւ մի * Սարաացի մարդ կար Դանի ցեղից՝ Մանուէ անունով, եւ նորա կնիկը ամուլ էր եւ զաւակ չէր ծնում։ 3Եւ * Տիրոջ հրեշտակը երեւեցաւ այս կնկան եւ նորան ասեց. Ահա դու հիմա ամուլ ես եւ չես ծնում, բայց կþյղանաս եւ մի որդի կþծնես։ 4Հիմա զգոյշ կաց * որ գինի կամ ցքի չþխմես եւ ոչ անմաքուր բան ուտես։ 5Որովհետեւ ահա դու կþյղանաս եւ մի որդի կþծնես, եւ * նորա գլխի վերայ ածելի պիտի չþգայ. Նորա համար որ այն տղան արգանդից * Աստուծոյ ուխտաւորը պիտի լինի, եւ * նա սկսելու է Իսրայէլին ազատել Փղշտացիների ձեռքիցը։ 6Եւ կնիկը գնաց եւ իր մարդին պատմեց ասելով. * Աստուծոյ մի մարդը ինձ մօտ եկաւ, եւ նորա * դէմքը Աստուծոյ հրեշտակի դէմքի պէս ահարկու էր. Եւ ես չþհարցրի թէ որտեղից է նա, եւ նա էլ իր անունն ինձ չþասեց. 7Բայց ինձ ասեց. Ահա դու կþյղանաս եւ մի որդի կþծնես. Հիմա գինի ու ցքի չþխմես, եւ անմաքուր բան չþուտես, որովհետեւ այն տղան արգանդից մինչեւ իր մահուան օրը Աստուծոյ ուխտաւորը պիտի լինի։

8Եւ Մանուէն Տիրոջն աղաչեց եւ ասեց. Աղաչում եմ, ով Տէր իմ, այն Աստուծոյ մարդը որին դու ուղարկեցիր՝ թող դարձեալ մեզ մօտ գայ եւ մեզ սովորեցնէ, թէ այն ծնուելու տղային ի՞նչ անենք։ 9Եւ Աստուած Մանուէի ձայնը լսեց, եւ Աստուծոյ հրեշտակը դարձեալ այն կնկայ մօտ եկաւ՝ երբոր նա արտումը նստել էր. Եւ նորա մարդը Մանուէն հետը չէր։ 10Եւ կնիկը շուտով վազեց. Եւ իր մարդին պատմեց եւ նորան ասեց. Ահա այն օրն ինձ մօտ եկող մարդն ինձ երեւացել է։ 11Եւ Մանուէն վեր կացաւ իր կնկայ ետեւիցը գնաց, եւ նորան ասեց. Դո՞ւ ես այն մարդը որ այս կնկան հետ խօսել ես. Եւ նա ասեց. Ես եմ։ 12Եւ Մանուէն ասեց. Երբոր քո խօսքերը կատարուին, ի՞նչ կերպ պէտք է անել տղային, եւ ի՞նչ է նորա բանը։ 13Եւ Տիրոջ հրեշտակը Մանուէին ասեց. Ամեն իմ ասածիցը թող կնիկը զգուշանայ. 14Որթիցը դուրս եկած ոչ մի բան չþուտէ, եւ գինի եւ ցքի չþխմէ, եւ անմաքուր բան չþուտէ, և իմ ամեն պատուիրածը պահէ։

15Եւ Մանուէն Տիրոջ հրեշտակին ասեց. Աղաչում եմ թող քեզ պահենք, եւ այծերիցը մի ուլ պատրաստենք քո առաջին։ 16Եւ Տիրոջ հրեշտակը Մանուէին ասեց. Թէ եւ ինձ պահես էլ՝ քո հացիցը չեմ ուտիլ. Բայց եթէ ողջակէզ անես, Տիրոջը զոհիր այն, որովհետեւ մանուէն չþիմացաւ թէ նա Տիրոջ հրեշտակն է։ 17Եւ Մանուէն Տիրոջ հրեշտակին ասեց. Անունդ ի՞նչ է, որպէս զի երբոր խօսքդ կատարուի՝ քեզ պատուենք։ 18Եւ Տիրոջ հրեշտակը նորան ասեց. * Այս ի՞նչու ես հարցնում իմ անունը, որովհետեւ նա * սքանչելի է։ 19Եւ Մանուէն առաւ ուլն ու հացի նուէրը, եւ * ապառաժի վերայ զոհեց Տիրոջը. Եւ նա մանուէի եւ նորա կնկայ աչքերի առաջին հրաշք արաւ։ 20Որովհետեւ * երբոր բոցը բարձրանում էր սեղանիցը դէպի երկինք, Տիրոջ հրեշտակն էլ սեղանի բոցովը վեր ելաւ. Եւ Մանուէն եւ իր կնիկը մտիկ էին անում, եւ * երեսի վերայ գետինը ընկան։ 21Եւ Տիրոջ հրեշտակը այլ եւս Մանուէին եւ նորա կնկան չþերեւեցաւ. Այն ժամանակ Մանուէն հասկացաւ, որ նա Տիրոջ հրեշտակն էր։ 22Եւ Մանուէն ասեց իր կնկան. * Անպատճառ պիտի մեռնենք, որովհետեւ Աստուծուն տեսանք. 23Եւ կնիկը նորան ասեց. Եթէ Տէրը ուզէր մեզ մեռցնել, մեր ձեռքիցը ողջակէզն ու հացի նուէրը չէր ընդունիլ. Եւ այս բոլոր բաները մեզ չէր ցոյց տալ. Եւ այս ժամանակին այսպիսի բաներ մեզ լսել չէր տալ։

24Եւ կնիկը մի որդի ծնեց, եւ նորա անունը * Սամփսոն կոչեց, եւ * տղան մեծացաւ, եւ Տէրը օրհնեց նորան։ 25Եւ * Տիրոջ Հոգին սկսեց նորա վերայ գալ * Սարաայի եւ Եսթաւուղի մէջ տեղը Դանի բանակումը։

*13.1 Գլ. բ. 11։ գ. 7։ դ. 1։ զ. 1։ ժ. 6։

*13.1 Գլ. գ. 31։ ժ. 7։ ա Թագ. ժբ. 9։

*13.2 Յես. ժե. 33։ ժթ. 41։

*13.3 Գլ. զ. 12։ Ղուկ. ա. 11, 13, 28, 31։

*13.4 Թու. զ. 2, 3։ Ղուկ. ա. 15։

*13.5 Թու. զ. 5։ ա Թագ. ա. 11։

*13.5 Թու. զ. 2։

*13.5 ա Թագ. է. 13։

*13.6 բ Օր. լգ. 1։ ա Թագ. բ. 27։ թ. 6։ գ Թագ. ժէ. 24։ դ Թագ. իգ. 17։

*13.6 Մատ. իը. 3։ Ղուկ. թ. 29։ Գոր. զ. 15։

*13.18 Ծն. լբ. 29։

*13.18 Ես. թ. 6։

*13.19 Գլ. զ. 19, 20։

*13.20 Գլ. զ. 21։

*13.20 Ղև. թ. 24։ ա Մն. իա. 16։ Եզեկ. ա. 28։ Մատ. ժէ. 6։

*13.22 Ծն. լբ. 30։ Ել. լգ. 20։ բ Օր. ե. 26։ Տես Գլ. զ. 22։

*13.24 Եբր. ժա. 32։

*13.24 ա Թագ. գ. 19։ Ղուկ. ա. 80։ բ. 52։

*13.25 Գլ. գ. 10։ ա Թագ. ժա. 6։ Մատ. դ. 1։