Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յէուն յանդիմանում է Յովսափատին Աքաաբի հետ բարեկամանալուն համար։ Յովսա…
Յէուն յանդիմանում է Յովսափատին Աքաաբի հետ բարեկամանալուն համար։ Յովսափատը նորոգում է պաշտամունքը և արդարադատութիւնը։
1Եւ Յուդայի Յովսափատ թագաւորը խաղաղութեամբ * ետ դառաւ իր տունը Երուսաղէմ։ 2Եւ Անանիի որդի * Յէու * տեսանողը դուրս եկաւ նորա առաջին եւ ասեց Յովսափատ թագաւորին. Պէ՞տք էր չարին օգնէիր եւ որ * Տիրոջը ատողներին սիրէիր. Եւ սորա համար * քեզ վերայ բարկութիւն կայ Տիրոջ երեսից։ 3Բայց * քեզ վերայ բարի բաներ են գտնվում. Որովհետեւ բնաջինջ արիր Աստարովթի կուռքերը երկրից, եւ սիրտդ պատրաստեցիր Աստուծուն խնդրելու։
4Եւ Յովսափատը բնակվում էր Երուսաղէմումը. Եւ դարձեալ դուրս եկաւ ժողովրդի մէջ՝ Բերսաբէէից մինչեւ Եփրեմի սարը, եւ նորանց դարձրեց իրանց հայրերի Տէր Աստուծուն։ 5Եւ դատաւորներ դրաւ երկրումը Յուդայի բոլոր պարսպաւոր քաղաքներումը՝ ամեն մէկ քաղաքի մէջ։ 6Եւ դատաւորներին ասեց. Տեսէք թէ դուք ինչ էք անում. Որովհետեւ * դուք մարդի համար չէք տեսնում դատաստանը, այլ Տիրոջ համար, եւ նա ձեզ հետ է դատաստանի գործումը։ 7Ուրեմն Տիրոջ վախը ձեզ վերայ լինի, զգուշութեամբ գործեցէք. Որովհետեւ * մեր Տէր Աստուծոյ մօտ անիրաւութիւն, * աչառութիւն եւ կաշառք առնել չþկայ։
8Եւ Յովսափատը Երուսաղէմումն էլ դրաւ * Ղեւտացիներից եւ քահանաներից եւ Իսրայէլի տոհմապետներից Տիրոջ իրաւունքի համար եւ դատելու համար, երբոր ետ էին դարձել Երուսաղէմ։ 9Եւ նորանց պատուիրեց ասելով. Այսպէս արէք * Տիրոջ վախովը հաւատարմութեամբ եւ կատարեալ սրտով. 10Եւ * ամեն մի դատ, որ գայ ձեզ մօտ ձեր եղբայրներիցը որ բնակվում են իրանց քաղաքներումը՝ թէ արիւնների համար թէ օրէնքի, թէ պատուիրանքի, թէ կանոնների եւ թէ իրաւունքների համար լինի, նորանց լուսաւորեցէք որ Տիրոջ դէմ յանցանք չþգործեն, եւ որ բարկութիւն չþգայ ձեզ վերայ եւ ձեր եղբայրների վերայ. Այսպէս արէք, եւ յանցաւոր չէք լինիլ։ 11Եւ ահա Ամարիա մեծ քահանան ձեզ վերայ է * Տիրոջ ամեն գործքումը, իսկ Յուդայի տան իշխան՝ Իսմայէլի որդի Զաբադիան՝ թագաւորի ամեն գործքումը. Եւ ոստիկանները՝ Ղեւտացիներն ձեր առաջից. Զօրացէք եւ գործեցէք, եւ Տէրը բարիի հետ կþլինի։
*19.1 Գլ. ժը. 31։
*19.2 գ Թագ. ժզ. 1։
*19.2 ա Մն. իթ. 29։
*19.2 Սաղ. ճլթ. 21։
*19.2 Գլ. լբ. 25։
*19.3 Տես գ Թագ. ժդ. 13։
*19.6 բ Օր. ա. 17։
*19.7 բ Օր. լբ. 4։ Յոբ. ը. 3։ լդ. 10։ Հռովմ. թ. 14։
*19.7 բ Օր. ժ. 17։
*19.8 բ Օր. ժզ. 18։ Գլ. ժէ. 7, 8։
*19.9 բ Թագ. իգ. 3։
*19.10 բ Օր. ժէ. 8։
*19.11 ա Մն. իզ. 30։