Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յոբը իր շուրջը միայն թշուառութիւն և իր առաջին միայն գերեզմանն է տեսնո…

Յոբը իր շուրջը միայն թշուառութիւն և իր առաջին միայն գերեզմանն է տեսնում։

1Շունչս նուաղել է, օրերս հանգչում են. * գերեզմաններն պատրաստ են ինձ համար։

2Չէ՞ որ ծաղրածուներն ինձ մօտ են, եւ իմ աչքը անդադար տեսնում է նորանց * հակառակութիւններն։

3Ապահովիր, դու իմ երաշխաւորը եղիր քեզ մօտ. * ո՞վ կայ որ ձեռքիցս բռնէ։

4Որովհետեւ դու ծածկեցիր իմաստութիւնը նորանց սրտիցը, դորա համար դու չես բարձրացնել նորանց։

5Ով որ կողոպտուելու մատնէ իր ընկերներին, նորա որդկանց աչքերը պիտի նուաղին։

6Եւ նա ինձ * առակ է շինել ժողովուրդներին, եւ ես զզուանք եմ դառել նորանց առաջին։

7Նաեւ պղտորել է աչքս տրտմութիւնից, եւ բոլոր անդամներս ստուերի պէս են։

8Ուղիղները սոսկում են սորա վերայ, եւ անմեղը գրգռվում է կեղծաւորի պատճառովը։

9Իսկ արդարը պինդ կþբռնէ իր ճանապարհը, եւ * մաքուր ձեռք ունեցողը քանի գնայ կþզօրանայ։

10Բայց դուք ամենքդ էլ * դարձեալ եկէք, եւ ես ձեզանում իմաստուն չեմ գտնում։

11* Օրերս անց են կացել, խափանուել են իմ դիտաւորութիւններն իմ սրտի խորհուրդները։

12Գիշերը փոխում են ցերեկի, իբր թէ լոյսը մօտ է՝ խաւարի առաջին։

13Թէեւ սպասեմ, դժոխքն է իմ տունը. Խաւարումը պիտի ձգեմ իմ անկողինը։

14Ապականութեանը կանչեցի՝ Դու իմ հայրն ես. Որդերին՝ իմ մայրն ու քոյրն էք։

15Եւ հիմա ո՞ւր է իմ յոյսը. Եւ իմ յոյսը ո՞վ է տեսնելու։

16* Գերեզմանի նիգերի մօտ պիտի իջնէ, երբոր միասին կþհանգստանանք հողի վերայ։

*17.1 Սաղ. ձը. 3, 4։

*17.2 ա Թագ. ա. 6, 7։

*17.3 Առակ. զ. 1։

*17.6 Գլ. լ. 9։ Սաղ. խդ. 14։

*17.9 Սաղ. իդ. 4։

*17.10 Գլ. զ. 29։

*17.11 Գլ. է. 6։ թ. 25։

*17.16 Կամ՝ մեռելների բնակարանի. Գրաբ.՝ դժոխքի